Jump to content

Էմիլ Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Մորիս
Emil Maurice
հունվարի 19, 1897(1897-01-19) - փետրվարի 6, 1972(1972-02-06) (75 տարեկան)
ԾննդավայրՎեստերմոր, Գերմանիա 1897 թվական
Մահվան վայրՄյունխեն, 1972 թվական
Քաղաքացիություն Գերմանիա
ԿոչումOberführer?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան և Արյան շքանշան

Էմիլ Մորիս (ռուս.՝ Эмиль Морис, հունվարի 19, 1897(1897-01-19), Westermoor, Steinburg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - փետրվարի 6, 1972(1972-02-06), Մյունխեն, Գերմանիա), Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության առաջին անդամներից, Ադոլֆ Հիտլերի անձնական թիկնապահը և վարորդը, նրա մտերիմ ընկերը՝ 1919 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո եղել է ժամագործի աշակերտ, 1917-1919 թվականներին ծառայել է բավարիական բանակում, բայց մարտական գործողությունների ակտիվ մասնակից չի եղել։ 1919 թվականից Գերմանական բանվորական կուսակցության անդամ։ Երբ վերակազմավորվում է նացիոնալ-սոցիալական բանվորական կուսակցությունը, ստանում է № 19 տոմսը։ 1920 թվականին նա արդեն ֆյուրեր էր։ 1923 թվականին Մորիսը դարձել է «Շտաբսվախե»-ի ստորաբաժանման հրամանատար. նրա գլխավոր խնդիրը Հիտլերի անձնական ապահովությունն էր՝ հատկապես հանրահավաքների ժամանակ։ Գարեջրային հեղաշրջում փառատոնին մասնակցելու համար նա Հիտլերի հետ հայտնվեց Լանդսբերգի բանտում։ 1925 թվականին՝ գարեջրի փառատոնի խռովության տապալումից երկու տարի անց, Հիտլերի անձնական ապահովության համար նորաստեղծ ջոկատը ստացել է "Շուցաֆֆել" անվանումը։ Այդ ժամանակ Հիտլերը դարձել է ՍՍ-ի թիվ 1 անդամ, իսկ Էմիլ Մորիսը դարձել է ՍՍ-ի թիվ 2 անդամ։ Երբ ՍՍ-ն վերակազմավորվել է և սկսել է ընդլայնվել 1932 թվականին, Մորիսը դարձել է ՍՍ-ի ավագ սպա, և ի վերջո նրան շնորհվել է Օբերֆյուրերի կոչում։ Չնայած նրան, որ Մորիսը չի դարձել ՍՍ-ի ղեկավարը, սակայն ՍՍ-ի N2-ի անդամի կարգավիճակը համարժեք էր այդ կազմակերպության փաստացի հիմնադրի կարգավիճակին։ Հայնրիխ Հիմլերը, որը հետագայում է դառնում ՍՍ-ի ամենաճանաչված առաջնորդը, սկզբում եղել է ՍՍ-ի թիվ 168 անդամը։ ՍՍ-ի բոլոր սպաները պետք է ապացուցեին ռասայական մաքրությունը՝ սկսած 1750 թվականից։ Պարզվում է, որ Մորիսը ուներ հրեական ծագում։ Այդ փաստը հիմնականում ուրախացնում է Հ. Հիմլերին, ով շարունակ նախանձում էր Հիտլերի մտերիմ ընկերներին և նրանց, ովքեր շարժման օրերին անընդհատ Հիտլերի կողքին էին։ Նա խորհուրդ է տվել, որ Մորիսը հեռացվի ՍՍ-ից իր ընտանիքի մյուս անդամների հետ։ Սակայն Հիտլերը 1935 թվականի օգոստոսի 31-ով թվագրված գաղտնի նամակում Հիմլերին ստիպում է խնայել Մորիսին և վերջինիս ընտանիքին և նրանց թույլատրել մնալ ՍՍ-ում։ Չնայած նրա հրեական արմատներին և Հիտլերի զարմուհու՝ Անգելիկա Ռաուբալի հետ սերտ հարաբերություններին՝ Մորիսը շարունակում է մնալ Հիտլերի մտերիմ ընկերը։ Ահա, թե ինչ է ձայնագրել Հիմլերը Հիտլերի հետ զրուցելու արդյունքում.

Կասկած չկա, որ Էմիլ Մորիսը ունի հրեական ծագում։ Այս դեպքում միակ բացառությունը կլինի Մորիսը և նրա ողջ ընտանիքը։ Նրանք շարժման ամենածանր ամիսներին համարձակորեն մասնակցել են գործողություններին[1]։

1936 թվականին Մորիսը Լայպցիգում պատգամավոր էր, 1940-1942 թվականներին Լյուֆտվաֆեի սպա։ 1945 թվականի ամռանը ձերբակալվել է ամերիկյան հակահետախուզության կողմից։ 1947 թվականին ազատ է արձակվել՝ դատապարտվելով 4 տարվա հարկադիր աշխատանքի[2]։ Ենթադրություններ կան, որ Մորիսը սիրային հարաբերություններ է ունեցել Հիտլերի զարմուհու՝ Անգելիկա Ռաուբալի հետ։

Էմիլ Մորիսի կերպարը ֆիլմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական մինիսերիալում՝ Հիտլեր։ Հրեշի վերելքը, լավագույն մարմնավորված է Մորիսի կերպարը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sigmund, Anna M. Des Führers bester Freund. — München: Heyne, 2003. — ISBN 3-453-62001-1
  • Зигмунд А. М. Лучший друг фюрера. — М.: АСТ: Астрель, 2006. — ISBN 5-17-036419-9(ռուս.)
  • Морис, Эмиль // Энциклопедия Третьего рейха. Сост. д-р ист. наук В. Телицын. — 2-е изд. — М.: Локид-пресс: РИПОЛ Классик, 2004. — ISBN 5-320-00447-8 (ռուս.)
  • {{книга|автор=Charles Hamilton.|заглавие=Leaders & Personalities of the Third Reich|ссылка=|ответственный=|место=San Jose, California|издательство=R. James Bender Publishing (անգլ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. München am 31.8.1935. Personalakt Emil Maurice. Bundesarchiv, Berlin. Цит. по: Анна М. Зигмунд. Лучший друг фюрера. — М., 2006. — С. 211.
  2. Hamilton, 1984, էջ 161