Ալոիս Հիտլեր
Ալոիս Հիտլեր գերմ.՝ Alois Hitler[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 7, 1837[2] |
Ծննդավայր | Շտրոնես, Պյոլլա, Ցվետլ, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Մահացել է | հունվարի 3, 1903[3][2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] |
Գերեզման | Leonding |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | մեղվաբույծ և մաքսատան ծառայող |
Ամուսին | Կլարա Հիտլեր, Ֆրանցիսկա Մատցելսբերգեր[4] և Աննա Գլասլ Հոերեր[4][5] |
Ծնողներ | հայր՝ Յոհան Գեորգ Հիտլեր, մայր՝ Մարիա Շիկլգրուբեր |
Զբաղեցրած պաշտոններ | պետական ծառայող |
Երեխաներ | Ադոլֆ Հիտլեր, Պաուլա Հիտլեր, Անգելա Հիտլեր, Ալոիս Հիտլեր Կրտսեր, Գուստավ Հիտլեր, Իդա Հիտլեր, Օտտո Հիտլեր և Էդմունդ Հիտլեր |
Alois Hitler Վիքիպահեստում |
Ալոիս Հիտլեր (գերմ.՝ Alois Hitler), հունիսի 7, 1837[2], Շտրոնես, Պյոլլա, Ցվետլ, Ստորին Ավստրիա, Ավստրիա - հունվարի 3, 1903[3][2], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1]), մաքսատան ավստրիացի պաշտոնյա, Ադոլֆ Հիտլերի հայրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոիս Շիկլգրուբերը ծնվել է 1837 թվականի հունիսի 7-ին Դյոլլերսհայմի մոտ գտնվող Շտրոնես գյուղում 42-ամյա չամուսնացած գեղջկուհի Մարիա Աննա Շիկլգրուբերի ընտանիքում: Երեխան ստացավ մոր ազգանունը, քանի որ մկրտության մասին փաստաթղթում հոր մասին տողում ոչինչ լրացված չէր և նշված էր «ապօրինածին»[6][7], այդ ազգանունով նա մնաց մինչև 39 տարեկան:
Երբ Ալոիսը 5 տարեկան էր, մայրը ամուսնանում է ջրաղացպանի ենթավարպետ Յոհան Գեորգ Հիդլերի հետ: Ամուսնության գրանցման ժամանակ Ալոիսը մնաց մոր ազգանունով և ապօրինածին: Պաշտոնապես Հիդլերը նրան երբեք չի ճանաչել իր որդի: Ամուսնությունից 5 տարի անց Մարիա Աննան մահացավ կրծքագեղձի քաղցկեղից, իսկ Յոհան Գեորգ Հիդլերը մահացավ կնոջ մահվանից 10 տարի անց՝ 1857 թվականին:
Այժմ Ալոիսի հայր ընդունված է համարել Յոհան Նեպեմուկ Հյուտտլերին կամ նրա եղբայր Հիդլերին: Ադոլֆ Հիտլերի մեծ թվով կենսագիրներ, այդ թվում հայտնի պատմաբան, Հիտլերի կենսագրության մասնագետ Վերներ Մազերը, առաջնություն են տալիս Հյուտտլերին[8][9][10]:
Ալոիսի հոր մասին կան նաև այլ տեսակետներ, օրինակ, կարծիք կա, որ կենսաբանորեն Ալոիսի հայր կարող էր լինել հրեա բանկիր Լեոպոլդ Ֆրանկենբերգերի 19-ամյա որդին, որի մոտ Մարիան ինչ-որ ժամանակ սպասուհի է աշխատել[11], այս փաստը հետագայում թաքցվել է նացիստների կողմից, որպես ֆյուրերի հրեական ծագման ապացույց: Այլ պատմաբաններ, մասնավորապես, Յան Կերշոուն և Ջոն Թոլանդը, հերքում են այդ վարկածը: Իսկ Յոահիմ Ֆեստը ուղիղ ասում է, Կլարա Պյոլցլ որ այդ հիմնավորումը չափազանց կասկածելի է[12]:
Յոհան Նեպոմուկ Հյուտտլերը ապահովված մարդ էր և կյանքի վերջին 35 տարին ապրում էր ռենտայից ստացվող միջոցների հաշվին, նրան էր պատկանում Շպիտելի միակ հյուրանոցը: Միաժամանակ նա հանդիսանում էր Հիտլերի մոր՝ Կլարա Պյոլցլի պապը: Այսինքն Ալոիսը 3-րդ անգամ ամուսնացավ իր քրոջ ՝ Յոհաննա Հյուտտլերի դստեր հետ[8]:
Ալոիսը սկսեց Հիտլեր կոչվել միայն 1876 թվականի հունվարի 6-ից, երբ արդեն 39 տարեկան էր, Հյուտտլեր գրվելու փոխարեն կոչվեց Հիտլեր քահանայի սխալ գրառման պատճառով: Հայրության ճանաչումն այսքան ուշ տեղի ունեցավ, քանի որ այս գործընթացը Յոհան Նեպոմուկը օրինական կնոջ կենդանի եղած ժամանակ չէր կարող անել: 40 տարեկանում նա խզեց կապերը մոր ազգականների՝ Շիկլգրուբերների հետ և վերջնակապես դարձավ Հիտլեր[8]:
Ալոիս Հիտլերի անձը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմի կարծիքով` Ալոիս Հիտլերը ոչ այնքան համակրելի մարդ է եղել, քան իր կին Կլարան: Չնայած դրան Ֆրոմը նրան անվանում է «կենսախինդ» մարդ, նշում է նրա աշխատասիրությունը, համբերատարությունը և լիբերալիզմը, իսկ նրա հակումը կանանց և ալկոհոլի նկատմամբ համարում է չափավոր: Չնայած նրա թերություններին, փորձերը Ալոիսին ներկայացնել դաժան բռնապետ և դրանով էլ պատճառաբանել Ադոլֆ Հիտլերի բնավորությունը նրա ծանր մանկությամբ և հոր դաժանությամբ համարվում են ոչ ճշգրիտ[13]:
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանցիսկայից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոիս Կրտսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է մինչ ամուսնությունը Վիեննայում, տնից հեռացել է հոր հետ վեճերի պատճառով, աշխատել սպասավոր, բանտ է ընկել գողության պատճառով, հետո հեռացել Փարիզ, ապա Իռլանդիա, 1920-ական թվականներին վերադարձել է Գերմանիա և Համբուրգում դատապարտվել է բազմակնության պատճառով, ապա տեղափոխվել է Անգլիա: Երբ Հիտլերը եկավ իշխանության գլուխ, նա որոշեց դրանից օգուտ քաղել. Նա Բեռլինում բացեց «Ալոիս» ռեստորան, սակայն Հիտլերը խստիվ արգելեց այդ անունը իր ներկայությամբ հիշատակել: 2-րդ աշխարհամարտից հետո նա փոխեց ազգանունը:
Անգելա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգելան Հիտլերի տնտեսուհին էր 1982-1935 թվականներին, բայց եղբայրը նրան վտարեց Գյորինգին աջակցելու պատճառով: Նրանք երկար ժամանակ դադարեցրեցին շփումը, ավելի ուշ Անգելան էր հանդիսանում Ադոլֆի և ընտանիքի մնացած անդամների միջև շփման միջնորդը:
Կլարայից[խմբագրել | խմբագրել կոդը]

- Գյուստավ Հիտլեր
- Իդա Հիտլեր
- Օտտո Հիտլեր
- Ադոլֆ Հիտլեր
- Էդմունդ Հիտլեր
- Պաուլա Հիտլեր, Հիտլերի սիրելի քույրը, Վիեննայում ապրելու ընթացքում ոչ մի կապ չուներ եղբոր հետ, բայց երբ Վիեննայում ազատվեց աշխատանքից, վերադարձավ Գերմանիա և ապրում էր հորինված Վուլֆ ազգանվամբ (այդպես էին անվանում Ադոլֆին մանկության տարիներին): 1936 թվականից եղել է Հիտլեր տնտեսուհին:
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 5 տարի լրանալը նա ապրում էր Շտրոնես գյուղում պապի և մոր հետ: Մոր ամուսնությունից հետո նա ուղարկվեց Շպիտել գյուղ մոր ամուսնու եղբոր՝ Նեպեմուկ Հյուտտլերի ֆերմա (նա Ալոիսի փաստացի հայրն էր):
Յոհան Հյուտտլերը նրան վերաբերվում էր սիրով և ջերմությամբ, քանի որ չուներ տոհմի օրինական շարունակող, օրինական ամուսնությունից երեք դուստր ուներ՝ Յոհաննան, Վալբուրգին և Յոզեֆան:
Շպիտելում նա հաճախեց տարրական դպրոց:
1851 թվականից նա Շպիտելում սկսեց կոշկակարություն սովորել իր բարեկամ Լեդերմյուլլերի մոտ, իսկ 1853-1855 թվականներին աշխատում էր կոշկակարի ենթավարպետ Վիեննայում: 1855 թվականին 18 տարեկան հասակում ծառայության է անցնում կայզերական ֆինանսական պահակությունում: Համառորեն զբաղվում էր ինքնակրթությամբ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1860 թվականին տեղափոխվում է Վելս Լինցի մոտ, որը շատ կարևոր քայլ էր նրա կարիերայի աճի հարցում: 1861 թվականին պաշտոնի բարձրացում է ստանում և 1862 թվականին տեղափոխվում է Զաալֆելդեն Զալցբուրգի մոտ: 1864 թվականին հերթական պաշտոնի բարձրացումն է ստանում և տեղափոխվում է Լինց: Այս բարձրացմանը հետևեց իշխանությունների կողմից նրան աշխատանքի վերցնել մաքսատան ծառայությունում պետական պաշտոնյայի բոլոր արտոնություններով: Նա շատ արագ բարձրանում էր պաշտոնեական աստիճաններով: 1870 թվականից աշխատում է 10-րդ դասի «վերահսկողության ասիստենտ»:
1892 թվականի օգոստոսից բարձրացում է ստանում և քանի որ մաքսատան ավագ պաշտոնյայի պաշտոն գյություն չուներ Բրաունաուում, որտեղ նա ապրում էր 21 տարի, նա ստիպված վաճառում է իր տունը Վեռնգատսում և ընտանիքի հետ տեղափոխվում է Պասսաու: Հաջորդ տարիների ընթացքում նա ստիպված էր մի քանի անգամ փոխել բնակության վայրը, մինչև որ 1894 թվականի ապրիլի 1-ին վերջնականապես հաստատվեց Լինցում: 1895 թվականից առողջության պատճառով անցնում է թոշակի, բայց 40-ամյա ստաժի շնորհիվ ստանում է ամբողջական ծավալով թոշակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1187532568 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find a Grave — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nndb.com/people/072/000052913/
- ↑ 4,0 4,1 Mayr W. Der Führer, mein Onkel (գերմ.): Etliche Verwandte Hitlers wurden nach Kriegsende in die Sowjetunion verschleppt. Nur einer aus der Sippe überlebte und kehrte nach Österreich zurück // Der Spiegel / Hrsg.: R. Augstein — Spiegel-Verlag Rudolf Augstein GmbH & Co. KG, 2001. — Iss. 1. — S. 115—117. — ISSN 0038-7452; 2195-1349
- ↑ Konder A. Adolf Hitler’s Family Tree: The Untold Story of the Hitler Family — 1 — Salt Lake City: 2000. — P. 26.
- ↑ John Toland, Adolf Hitler, Doubleday & Company, 1976(անգլ.)
- ↑ William L. Shirer, The Rise and Fall of the Third Reich, Simon & Shuster, 1960(անգլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Мазер, Вернер Адольф Гитлер = Adolf Hitler. — М.: Феникс], 1998. — 608 с. — (След в истории). — 10 000 экз.
- ↑ Жаринов, Евгений Викторович Нация и сталь. История семьи Круппов. — М.: ГИТР, 2001. — 415 с. — ISBN 5-94237-003-6
- ↑ Alan Bullock։ Hitler: a Study in Tyranny (անգլերեն)։ New York: Harper & Raw(անգլ.)
- ↑ David Crowe (January 22, 2008)։ The Holocaust: Roots, History, and Aftermath (անգլերեն)։ Westview Press։ էջ 528։ ISBN 978-0813343259(անգլ.)
- ↑ Фест И. Адольф Гитлер. В 3 томах. Том 1 / Перевод А. А. Фёдоров. — Пермь: Алетейя, 1993. Глава V стр.87; ISBN 5-87964-006-X, 5-87964-005-1; Том 2 / Перевод А. А. Фёдоров, Н. С. Летнева, А. М. Андронов. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-007-8, 5-87964-005-1; Том 3 / Перевод А. М. Андронов, А. А. Федоров. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-005-1, 5-87964-008-6 /// Fest, J. Hitler. Eine Biografie. — Berlin: Propyläen, 1973.
- ↑ Эрих Фромм Адольф Гитлер - клинический случай некрофилии // Анатомия человеческой деструктивности = Anatomie der menschlichen Destruktivität. — АСТ (издательство), 2006. — 635 с. — (Philosophy). — 5000 экз. — ISBN 5-17-023209-8
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вернер Мазер. Адольф Гитлер. 1998.
- Фест, Иоахим, Адольф Гитлер. В 3-х томах. Том 1 / Перевод А. А. Фёдоров. — Пермь: Алетейя, 1993. Глава V стр.87; ISBN 5-87964-006-X, 5-87964-005-1; Том 2 / Перевод А. А. Фёдоров, Н. С. Летнева, А. М. Андронов. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-007-8, 5-87964-005-1; Том 3 / Перевод А. М. Андронов, А. А. Федоров. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-005-1, 5-87964-008-6 /// Fest, J. Hitler. Eine Biografie. — Berlin: Propyläen, 1973.
- Фест, Иоахим Гитлер. Биография. Триумф и падение в бездну = Hitler. Eine Biographie. — Вече (издательство), 2007. — 640 с. — 5000 экз. — ISBN 978-5-9533-2125-9
- Marc Vermeeren, De jeugd van Adolf Hitler 1889—1907 en zijn familie en voorouders. Soesterberg, 2007, 420 blz. Uitgeverij Aspekt. ISBN 978-90-5911-606-1(նիդեր.)
- Kershaw, Ian Hitler 1889—1936: Hubris. W W Norton, 1999 ISBN 0-393-04671-0(անգլ.)
- Oliver Halmburger, Thomas Staehler: Familie Hitler. Im Schatten des Diktators. Dokumentarfilm. Unter Mitarbeit von Timothy Ryback u. Florian Beierl. München: Oliver Halmburger Loopfilm GmBH u. Mainz: ZDF-History 2005(գերմ.)
- Augustus Kubizek. 1953. Adolf Hitler mein Jugendfreund. Stuttgart: Leopold Stocker Verlag. ISBN 3-7020-0971-X.(գերմ.)
- Брюханов В. А. «Происхождение и юные годы Адольфа Гитлера» КМК, 2008, ISBN 978-5-87317-470-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ալոիս Հիտլեր Վիքիպահեստում |
---|
- ФОТО Алоиса
- Уильям Ширер. Взлет и падение Третьего Рейха : в двух томах . М. : «Захаров», 2009.ISBN 978-5-8159-0920-5
|