Անգելա Հիտլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգելա Հիտլեր
գերմ.՝ Angela Franziska Johanna Hammitzsch
Ծնվել էհուլիսի 28, 1883(1883-07-28)
ԾննդավայրԲրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա
Մահացել էհոկտեմբերի 30, 1949(1949-10-30) (66 տարեկանում)
Մահվան վայրՀաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Ավստրիայի դաշնային պետություն
Առաջին Ավստրիական Հանրապետություն
Գերմանական Ավստրիա
Ավստրո-Հունգարիա
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինMartin Heinrich Hammitzsch?
Ծնողներհայր՝ Ալոիս Հիտլեր, մայր՝ Ֆրանցիսկա Մատցելսբերգեր[1]
ԵրեխաներLeo Rudolf Raubal?, Geli Raubal? և Elfriede Hochegger?

Անգելա Ֆրանցիսկա Յոհանա Համիթց (գերմ.՝ Angela Franziska Johanna Hammitzsch, հուլիսի 28, 1883(1883-07-28), Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա - հոկտեմբերի 30, 1949(1949-10-30), Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ի ծնե` Անգելա Հիտլեր (գերմ.՝ Agela Hitler), առաջին ամուսնու ազգանունով` Ռաուբալ (գերմ.՝ Raubal), Ադոլֆ Հիտլերի ավագ քույրը հոր կողմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելա Հիտլերը ծնվել է Բրաունաու ամ Ինում, Ավստրիայում, Հիտլերի հոր և նրա երկրորդ կնոջ երկրորդ երեխան է: Նրա մայրը մահացել է հաջորդ տարի: Նա և իր փոքր եղբայրը` Ալոիս Հիտլեր կրտսերը դաստիարակվել են հոր և նրա երրորդ կնոջ, Ադոլֆ Հիտլերի մոր` Կլարայի կողմից: Հոր կողմից հարազատ նրա եղբայրը` Ադոլֆ Հիտլերը ծնվել է վեց տարի հետո, և նրանք շատ մտերիմ են եղել: Անգելան հոր և խորթ մոր մահից հետո (1903 և 1907 թվականներ) ստացել է ոչ մեծ ժառանգություն: 1903 թվականին սեպտեմբերի 14-ին[2][3] նա ամուսնացել է հարկային կրտսեր տեսուչ Լեո Ռաուբալի (գերմ.՝ Leo Raubal) հետ Նրանք 1906 թվականի հոկտեմբերի 12-ին որդի են ունեցել` Լեոն: 1908 թվականի հունիսի 4-ին ծնվել է նրանց ավագ դուստրը` Գելին, իսկ 1910 թվականի հունվարի 10-ին` կրտսեր դուստրը` Էլֆրիդան: Արդյունքում Անգելան տեղափոխվել է Վիենա և Առաջին համաշխարհային պատերազմից հետո մենեջեր է աշխատել Mensa ակադեմիայում: 10 տարի Անգելան տեղեկություններ չի ունեցել Ադոլֆի մասին, նրա հետ կապ է հաստատել 1919 թվականին: 1928 թվականին նա և Գելին տեղափոխվել են Բերգհոֆ, Հիտլերի նստավայր, որտեղ դարձել է նրա տնային գործերի կառավարիչը: Որոշ աղբյուրներ վկայում են, որ Հիտլերը սեռական հարաբերություններ է ունեցել նրա դստեր` Գելիի հետ, ով ինքնասպանություն է գործել 1931 թվականին: Միևնույն ժամանակ, Անգելան չէր քաջալերում Հիտլերի հարաբերությունները Եվա Բրաունի հետ և ի վերջո նա լքում է Բերխտեսգադենն ու տեղափոխվում Դրեզդեն: Սակայն 1935 թվականին Հիտլերը նրան 24 ժամ է տալիս` ճամպրուկը հավաքելու համար` մեղադրելով քրոջն այն բանի համար, որ նա օգնել է Գերինգին Բերխտեսգադենում հողակտոր ձեռք բերելու հարցում: Հիտլերը հարաբերությունները խզել է քրոջ հետ և անգամ չի մասնակցել նրա երկրորդ հարսանիքին: 1936 թվականի հունվարի 20-ին նա ամուսնացել է գերմանացի ճարտարապետ, Դրեզդենի պետական շինարարական դպրոցի տնօրեն Մարտին Համիթչի (գերմ.՝ Martin Hammitzsch) հետ: Հետագայում Հիտլերը վերականգնել է նրա հետ հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և Անգելան նրա միջնորդն էր նրա ու ընտանիքի այն անդամների միջև, ում հետ Հիտլերը չէր ցանկանում շփվել: 1941 թվականին Անգելան վաճառել է իր հիշողությունները Հիտլեի մասին: 1945 թվականի գարնանը, օդային զանգվածային հարձակման արդյունքում Դրեզդենի ավերումից հետո Հիտլերը տեղափոխում է Անգելային Բերխտեսգադեն, որպեսզի բացառի նրա առևանգումը խորհրդային զորքերի կողմից: Բացի այդ, նա Անգելային ու մյուս քրոջ` Պաուլային տրամադրում է 100.000 ռայխսմարկ: Իր կտակում Հիտլերն ամենամսյա 1000 ռայխսմարկ թոշակ է նշանակել քրոջ համար: Անգելան եղբոր մասին բարձր է արտահայտվել անգամ պատերազմից հետո և հայտարարել է, թե ո՛չ իր եղբայրը, ո՛չ ինքը որևէ տեղեկություն չեն ունեցել հոլոքոստի մասին: Նա հայտարարել է, որ եթե Ադոլֆն իմանար, թե ինչ է կատարվել նացիստական համակենտրոնացման ճամբարներում, նա կդադարեցներ այդ ամենը: Անգելան մահացել է ինսուլտից:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Ռուդոլֆ Ռաուբալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելայի ավագ որդին, առաջին ամուսնությունից (1906 թվական, հոկտեմբերի 12-1977 թվական, օգոստոսի 18): Ադոլֆ Հիտլերի սիրելի զարմիկն էր: Երբ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ լեյտենանտ սակրավոր Լեոն վիրավորվում է և գերի է ընկնում, Հիտլերը, հակառակ իր սկզբունքներին, պատրաստ էր նրան փոխանակել Ստալինի որդու` Յակովի հետ: Ստալինը, սակայն, չի համաձայնում: Լեոն Մոսկվայի բանտում է եղել մինչև 1955 թվականի սեպտեմբերի 28-ը: Դրանից հետո նա վերադարձել է Ավստրիա: Նա ապրել և աշխատել է Լինցում որպես քիմիայի ուսուցիչ: Մահացել է արձակուրդի ժամանակ, Իսպանիայում: Թաղված է Լինցում:

Գելի Ռաուբել[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելայի ավագ դուստրն է (04.01.1908-18.09.1931): Ըստ որոշ աղբյուրների, եղել է Ադոլֆ Հիտլերի սիրուհին:

Էլֆրիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլֆրիդա Մարիա (10.01.1910-24.09.1993), ամուսնու ազգանունով` Էլֆրիդա Մարիա Խոխեգեր: Էլֆրիդան ամուսնացել է գերմանացի իրավաբան դոկտոր Էրնստ Խոխեգերի հետ 1937 թվականի հունիսի 27-ին, Դյուսելդորֆում, ունեցել է մեկ դուստր` Անգելան [4][5][6] և մեկ որդի` Հայներ (ծնվել է 1945 թվականին)[7]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականին ֆրանսիական L'as des as կատակերգությունում Անգելա Հիտլերը ներկայացված է որպես Հիտլերի տնային գործերի կառավարիչ:
  • 2003 թվականին «Hitler: The Rise of Evil» սերիալում նրա դերը խաղում է դերասանուհի Ջուլի Էնն Հասեթը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De jeugd van Adolf Hitler 1889—1907 en zijn familie en voorouders by Marc Vermeeren. Soesterberg, 2007, 420 blz. Uitgeverij Aspekt, ISBN 90-5911-606-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mayr W. Der Führer, mein Onkel: Etliche Verwandte Hitlers wurden nach Kriegsende in die Sowjetunion verschleppt. Nur einer aus der Sippe überlebte und kehrte nach Österreich zurück // Der Spiegel / Hrsg.: R. AugsteinSpiegel-Verlag Rudolf Augstein GmbH & Co. KG, 2001. — Iss. 1. — S. 115–117. — ISSN 0038-7452
  2. Милан Hauner. «Гитлер: хронология его жизни и времени». 1983. Macmillan. Лондон. ISBN 0-333-30983-9
  3. Вольфганг Zdral. Die Гитлера. Campus Verlag GmbH. ISBN 3-593-37457-9. стр. 104
  4. Schaub, Julius; Olaf Rose (2005). Julius Schaub, in Hitlers Schatten: Erinnerungen und Aufzeichnungen des Chefadjutanten 1925—1945. Druffel & Vowinckel-Verlag. pp. 421. ISBN 3-8061-1164-2
  5. Zdral, Wolfgang (2005). Die Hitlers. Campus Verlag GmbH. pp. 237. ISBN 3-593-37457-9
  6. Läpple, Alfred (2003). Paula Hitler: die unbekannte Schwester Zeitgeschichte (Druffel Verlag). Druffel. pp. 174
  7. Joachimsthaler, Anton. Hitlers Liste: Ein Dokument Personlicher Beziehungen. Herbig. pp. 271. ISBN 3-7766-2328-4.