Անահիտ Սահինյանը ծնվել է Ստեփանավանի շրջանիՎարդաբլուր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942-1947 և 1953-1958 թվականներին եղել է Հայպետհրատի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչը։ 1969-1979 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը։ Հեղինակ է վեպերի, վիպակների։ Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ։
1942 թվականին Սահինյանը հրատարակել է իր անդրանիկ «Վայելք» վիպակը, 1946 թվականին՝ «Խաչուղիներ» վեպը։ Հետագայում Սահինյանը գրել է «Ծարավ», «Կարոտ», «Բարեկամներ», «Վերադարձի արահետներով» ստեղծագործությունները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 141)։