Պարսամյանի գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարինա Ցվետաևայի առաջին հայերեն ժողովածուի մեծ մասը (1983) և հնդկական էպոսի «Մահաբհարատա»-ի չափածո հատվածների թարգմանությունը (2001)։ Աշխատել է ՀԳՄ հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր։ Պարսամյանի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում։ Լույս են տեսել «Փյունիկ» (1973), «Արքայադուստրը» (1975), «Խոստովանանք» (1977), «Երկնագույն ափսեն» (1980), «Օրվա հեքիաթները» (1982), «Ինչ են խոսում կեռասները» (1985), «Աստղականչ» (1987), «Թագուհի վարդը» (1989), «Ժամ հարության» (2004) և այլ գրքեր։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 206)։