Անահիտ Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Հարությունի Պարսամյան
Ծնվել է 1947 օգոստոսի 8
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է մարտի 11, 2017(2017-03-11) (տարիքը 69)
Վախճանի վայր Երևան
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Աշխատավայր Հայկական պետական մանկավարժական համալսարան
Անահիտ Պարսամյան Վիքիքաղվածքում
Անահիտ Պարսամյան Վիքիդարանում

Անահիտ (Աննա) Հարությունի Պարսամյան (օգոստոսի 8, 1947(1947-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2017(2017-03-11), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, լրագրող: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից: ԽՄԿԿ անդամ 1975 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թ. օգոստոսի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ 1970-1979 թվականներին աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ապա՝ ՀԳՄ «Գրական թերթ» պարբերականում[1]։ 1975 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ[2]։ 1979 թվականից սովորել է ԽՍՀՄ գրողների միությանն առնթեր գրական բարձրագույն դասընթացներում (Մոսկվա): 1993-2004 թվականներին դասախոսել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Զբաղվել է թարգմանչությամբ[3]։

Պարսամյանի գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարինա Ցվետաևայի առաջին հայերեն ժողովածուի մեծ մասը (1983) և հնդկական էպոսի «Մահաբհարատա»-ի չափածո հատվածների թարգմանությունը (2001)։ Աշխատել է ՀԳՄ հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր։ Պարսամյանի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում։ Լույս են տեսել «Փյունիկ» (1973), «Արքայադուստրը» (1975), «Խոստովանանք» (1977), «Երկնագույն ափսեն» (1980), «Օրվա հեքիաթները» (1982), «Ինչ են խոսում կեռասները» (1985), «Աստղականչ» (1987), «Թագուհի վարդը» (1989), «Ժամ հարության» (2004) և այլ գրքեր։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փյունիկ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1973, 90 էջ:
  • Արքայադուստրը (պատմվածքներ և հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1975, 73 էջ:
  • Խոստովանանք (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 100 էջ:
  • Թագուհի վարդը: Պատմվածքներ և հեքիաթներ: Արևիկ, 1989, 48 էջ[5]:
  • Երկնագույն ափսեն (հեքիաթներ), Երևան «Սովետական գրող», 1980, 24 էջ:
  • Բանաստեղծություններ, ՀԳՄ, 2004, 149 էջ[6]:
  • Ծառ նռնենի: «Ծիծեռնակ», 2005, 36 էջ[7]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակ (2004 թ.)[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 367
  2. Անահիտ Պարսամյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Անահիտ Պարսամյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-05-27 
  4. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  5. Պարսամյան Անահիտ Հարությունի (1989)։ Թագուհի վարդը: Պատմվածքներ եւ հեքիաթներ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807701923 
  6. Պարսամյան Անահիտ Հարությունի (2004)։ Բանաստեղծություններ (հայերեն)։ ՀԳՄ։ ISBN 9789994134359 
  7. Պարսամյան Անահիտ Հարությունի (2005)։ Ծառ նռնենի (հայերեն)։ Ծիծեռնակ։ ISBN 9789994193745 
  8. «Պարսամյան Անահիտ | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Վերցված է 2018-08-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]