Այծեղջյուր (կենդանակերպի նշան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չշփոթել Այծեղջյուր կենդանակերպի համաստեղության հետ։
Այծեղջյուրի նշան
Այծեղջյուրի նշան
Այծեղջյուր

Այծեղջյուր (լատին․՝ Capricornus), կենդանակերպի տասներորդ նշանը, որը համապատասխանում է խավարածրի 270-300° սեկտորին՝ հաշված գարնանային գիշերահավասարից, Երկրի տրիգոնի հիմնական նշանն է։

Արևմտյան աստղագուշակության մեջ ենթադրվում է, որ դեկտեմբերի 22-հունվարի 20-ը Արևը գտնվում է Այծեղջյուրի նշանում[1]։ Պետք չէ շփոթել այծեղջյուրի նշանը համանուն համաստեղության հետ, որում Արևը գտնվում է հունվարի 18-փետրվարի 15-ը։

Այծեղջյուրի նշանը ղեկավարում է Սատուրնը[2]։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական դիցաբանության մեջ Այծեղջյուրը նույնացվում է Ամալֆեյա այծի հետ, որը Կրետե կղզում կաթով կերակրել է (հանդիպում է նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ կաթի փոխարեն կերակրում է ամբրոսիայով) Զևսի նորածնին։ Ի նշան երախտագիտության՝ Զևսը կերակրողին վերածել է համաստեղության[3] (տես Կատաստերիզմ

Ըստ ուրիշ վարկածի՝ Այծեղջյուրի դիցաբանական համանմանությունը անտառների և արոտավայրերի աստված Պանն է՝ Դիոնիսոսի արբանյակը, որը ծնվել է այծի ոտքերով, մորուքով և կոտոշներով։ Պանն օգնել է աստվածներին մարտերի ժամանակ (մասնավորապես, օգնել է Զևսին տիտանների դեմ պայքարում)[4]՝ թշնամիների շրջանում առաջացնելով «խուճապային» վախ։ Աստվածներին օգնելու համար այն վերածվել է համաստեղության[5][6]։

Առասպելներից մեկը պատմում է, որ քիչ էր մնում՝ Պանը դառնար հրացայտ Տիփոնի զոհը։ Թայֆոնի կողմից հետապնդվելով՝ Պանն ընկել է Նեղոսի ջրերը, որի հետևանքով նրա մարմնի ստորին մասը վերածվել է ձկան պոչի[7]։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծի տեսքով Այծեղջյուրի ստանդարտ պատկերից բացի, այս նշանի մեկ այլ ընդհանուր պատկեր է «ձուկ-այծը»` ձկան պոչով այծ։

Այծեղջյուրի խորհրդանիշը՝ ♑, ենթադրաբար պատկերում է Պանին, որը սպրդել էր Տիփոնից։ Յունիկոդում այն գրվում է 9809 և 2651 համարների ներքո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Constellations of the Zodiac
  2. Аль-Бируни Наука о звездах. — начало XI века.
  3. Мусей, фр. 3 Керн = Псевдо-Эратосфен. Катастеризмы 13
  4. Эпименид, фр.18 Якоби = Гигин. Астрономия II 28
  5. Псевдо-Эратосфен. Катастеризмы 27
  6. Гигин. Мифы 196
  7. Энциклопедия символов, знаков, эмблем. М., 1999

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծեղջյուր (կենդանակերպի նշան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 344