Ալյա Ռախմանովա
Ալյա Ռախմանովա ռուս.՝ Галина Александра фон Хойер | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Галина Николаевна Дюрягина |
Ծնվել է | հունիսի 15 (27), 1898 |
Ծննդավայր | Kasli, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1991[2][3][4][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Էտտենհաուզեն, Շվեյցարիա[5][1] |
Գրական անուն | Alja Rachmanowa (Alexandra Rachmanowa) |
Մասնագիտություն | գրող և հոգեբան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ավստրիա, Շվեյցարիա, Նացիստական Գերմանիա և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Faculty of History and Philology of the Perm State University? |
Ժանրեր | ինքնակենսագրություն, վեպ և դիմապատկեր |
Ամուսին | Arnulf von Hoyer? |
Alja Rachmanowa Վիքիպահեստում |
Ալյա Ռախմանովա (ռուս.՝ Аля Рахманова, հունիսի 15 (27), 1898, Kasli, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 11, 1991[2][3][4][…], Էտտենհաուզեն, Շվեյցարիա[5][1]), ռուս գրող և կենսագիր։ Գրել է ռուսերեն լեզվով, բայց նրա բոլոր ստեղծագործությունները հրատարակվել են միայն գերմաներեն թարգմանությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կասլիի գործարան գյուղական համայնքում (ներկայումս` Չելյաբինսկի մարզ, Կասլի քաղաք), բժշկի ընտանիքում։ 1916 թվականից սովորել է Պերմի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի բանասիրության բաժնում, ուսումն ավարտել է Իրկուտսկում, քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1921 թվականին նա ամուսնացել է նախկին ռազմագերի, ավստրիացի Առնուլֆ ֆոն Հոյերի հետ։ 1922 թվականից նրանք ապրել են Պերմում, իսկ 1925 թվականին վտարվել են ԽՍՀՄ-ից։ Սկզբում նրանք բնակություն են հաստատել Վիեննայում, իսկ 1927 թվականին տեղափոխվել են Զալցբուրգ։
1931 թվականին իր անձնական օրագրերի հիման վրա գրել է ինքնակենսագրական պատում, որը հրատարակվել է գերմաներենով, գրական կեղծանվամբ։ Ստեղծագործությունն ունեցել է Studenten, Liebe, Tscheka und Tod («Ուսանողներ, սեր և մահ») վերնագրով և նկարագրել է նրա կյանքի իրադարձությունները 1916-1920 թվականներին։ Դրան հաջոևդած շարունակությունները եռագրություն են դարձել, որն Ալյա Ռախմանովային միջազգային ճանաչում է բերել։ Նրա գրքերը տպագրվել են 22 լեզուներով, ավելի քան 2 միլիոն տպաքանակով, սակայն երբեք չեն տպագրվել ռուսերեն լեզվով։
1945 թվականին Հոյերների միակ որդին մահացել է Վիեննայում` Խորհրդային զորքերի դեմ ճակատամարտում, իսկ 1946 թվականին Հոյերները մեկնել են Շվեյցարիա, որտեղ 1949 թվականից ապրել են Էտտենհաուզենում։ Առնուլֆը եղել է գերմաներենի նրա անփոխարինելի թարգմանիչը, և 1970 թվականին նրա մահից հետո նա դադարել է գրել։
Ռախմանովան շատ հստակ բարոյական դիրք ունեցող գրող է, նա գրում է հետաքրքրաշարժ և գրավիչ կերպով[6]։ |
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Symphonie des Lebens (Meine russischen Tagebücher) եռագրություն
- Studenten, Liebe, Tscheka und Tod, Salzburg, 1931
- Ehen im roten Sturm, Salzburg, 1932
- Milchfrau in Ottakring, Salzburg, 1933
- Geheimnisse um Tataren und Götzen, Salzburg, 1933 (Մանկության մասին պատմությունների ժողովածու)
- Die Fabrik des neuen Menschen, Salzburg, 1935 (վեպը 1936 թվականին Փարիզի մրցույթում ստացել է իր առաջին մրցանակը որպես «ժամանակի լավագույն հակաբոլշևիկյան վեպ» )
- Tragödie einer Liebe, Berlin, 1938
- Wera Fedorowna, Graz, 1939
- Einer von vielen. 2 հատորով, Zürich, 1947
- Das Leben eines grossen Sünders (Dostojewski), Zürich, 1947
- Ssonja Kowalewski, Zürich, 1950
- Jurka erlebt Wien, Zürich, 1951
- Die Liebe eines Lebens (Turgenew), Frauenfeld, 1952
- Die falsche Zarin, Frauenfeld, 1954
- Im Schatten des Zarenhofes (Puschkin), Frauenfeld, 1957
- Ein kurzer Tag (Tschechow), Frauenfeld, 1961
- Tiere begleiten mein Leben, Frauenfeld, 1963
- Die Verbannten, Frauenfeld, 1964
- Tschaikowski, 1972
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Gradwohl-Schlacher K. Literatur in Österreich 1938-1945, Band 6: Salzburg — Böhlau Verlag, 2021. — P. 101—103. — ISBN 978-3-205-21433-5
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-Bibliographie — Stuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 144—145. — ISBN 978-3-88099-123-1
- ↑ Книга:Казак В.: Лексикон русской литературы XX века. — С. 340.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мисте Хотопп-Рике. Аля Рахманова, молочница с Урала
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյա Ռախմանովա» հոդվածին։ |
|
- Հունիսի 27 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 11 մահեր
- 1991 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի հոգեբաններ
- Ավստրիացի կին գրողներ
- Գերմանալեզու գրողներ
- Շվեյցարացի գրողներ
- Շվեյցարացի կին գրողներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս գրողներ
- Ռուս հոգեբաններ
- Ռուսական կայսրության անձինք