Jump to content

Ալեքսանդրա Բրուշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Բրուշտեյն
ռուս.՝ Александра Бруштейн
Ծննդյան անունլեհ.՝ Aleksandra Wygodzka
Ծնվել էօգոստոսի 11 (23), 1884[1] կամ օգոստոսի 12 (24), 1884[2]
ԾննդավայրՎիլնյուս, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1968(1968-09-20)[3][4][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲեստուժևյան դասընթացներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱմուսինSergey Brushteĭn?
ԶավակներJuana heiva?
 Aleksandra Brushteĭn Վիքիպահեստում

Ալեքսանդրա Յակովլևնա Բրուշտեյն (ռուս.՝ Александра Яковлевна Бруштейн, օրիորդական ազգանունը՝ Վիգոդսկայա (Выгодская), 11 (23) օգոստոսի, 1884, Վիլնա, Ռուսական կայսրություն – 20 սեպտեմբերի, 1968, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրող, դրամատուրգ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրա Բրուշտեյնի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչե գերեզմանատանը

Ծնվել է 1884 թվականի օգոստոսի 11-ին (օգոստոսի 23) բժիշկ, հասարակական գործիչ և գրող (ստեղծագործել է իդիշով) Յակով Իեխիլևիչ (Եֆիմովիչ) Վիգոդսկու և Ելենա Սեմյոնովնա Վիգոդսկայայի (օրիորդական ազգանունը՝ Յոդլովկինա) ընտանիքում։ Ավարտել է Բեստուժևի կանանց բարձրագույն դասընթացները։ Մասնակցել է հեղափոխական շարժմանը, աշխատել է «Քաղաքական կարմիր խաչ քաղբանտարկյալներին ու աքսորված հեղափոխականներին օգնելու համար» («Политический красный крест помощи политическим заключённым и ссыльным революционерам») կազմակերպությունում (1907-1917)։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է անգրագիտության վերացման շարժմանը, Պետրոգրադում կազմակերպել է գրագիտության դպրոցներ, զբաղվել է մանկական թատրոնների համար խաղացանկերի ստեղծմամբ։

Հեղինակել է ավելի քան 60 պիես, որոնց մեծ մասը նախատեսված են երեխաների ու պատանիների համար («Մայիս», «Երկնագույն ու վարդագույն», «Միասնական մարտական» ռուս.՝ «Единая боевая», «Ողջերի օր» (ռուս.՝ «День живых»), «Այդպես է եղել» (ռուս.՝ «Так было»)), հեղինակել է դասական ստեղծագործությունների մշակում-բեմադրություններ («Դոն Կիխոտ» (1928), «Քեռի Թոմի խրճիթը» (1948), «Դաժան աշխարհ» ըստ Դիկենսի (1954) և այլն, մի քանիսը՝ А. Я. Нирге (Ա. Յա. Նիրգե) կեղծանունով), ինչպես նաև «Անցյալի էջեր» (ռուս.՝ «Страницы прошлого», 1952) հուշագրությունը։ Առավել հայտնի է նրա «Ճանապարհը գնում է հեռուն» («Дорога уходит в даль…») ինքնակենսագրական եռագրությունը.

  • «Ճանապարհը գնում է հեռուն» («Дорога уходит в даль…», 1956),
  • «Արևածագի ժամին» («В рассветный час», 1958),
  • «Գարուն» («Весна», 1961)
  • «Շլիսելբուրգի ծաղիկները» («Цветы Шлиссельбурга»)
  • «Երեկոյան կրակներ» («Вечерние огни», 1963)

Ալեքսանդրա Բրուշտեյնը մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 20-ին Մոսկվայում։

  • Ամուսին (1903 թվականի մայիսի 2-ից) – Սերգեյ Ալեքսանդրովիչ (Իզրայիլ Մոիսեևիչ) Բրուշտեյն (ռուս.՝ Сергей Александрович (Израиль Моисеевич) Бруштейн, 1873-1947), ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1927), Լենինգրադի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ֆիզիոթերապիայի ամբիոնի պրոֆեսոր, Լենինգրադի Ֆիզիոթերապևտական պետական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն, խորհրդային ֆիզիոթերապիայի հիմնադիրներից ու բժիշկների կատարելագործման ծրագրի կազմակերպիչներից մեկը[5],
  • Որդին – Միխայիլ Սերգեևիչ Բրուշտեյն (1907-1965), ինժեներ-մեխանիկ, «Կարմիր Հոկտեմբեր» (ռուս.՝ Красный Октябрь) հրուշակեղենի ֆաբրիկայի գլխավոր ինժեներ, «Հրուշակեղենի արտադրություն» (ռուս.՝ «Кондитерская промышленность», Մոսկվա, Пищепромиздат, 1954) գրքի և մի շարք հայտնագործությունների հեղինակ (կարամելային զանգվածի պատրաստման եղանակների, կակաոյի յուղի փոխարինիչի և այլն)[6],
  • Դուստր – Նադեժդա Սերգեևնա Նադեժդինա (1904-1979), բալետմաստեր, «Берёзка» ժողովրդական պարի անսամբլի հիմնադիր[7]
  • Փեսա – Վլադիմիր Վասիլևիչ Լեբեդև, նկարիչ և գրաֆիկ,
  • Կրտսեր եղբայր – Սեմյոն Յակովլևիչ Վիգոդսկի (1892-1956), ինժեներ-հիդրոշինարար, «Հիդրոտեխնիկական բետոններ» (1937), «Բետոնի վերահսկաման մեթոդները հիդրոտեխնիկական կառույցներում» (1940), «Ինչ պետք է իմանա բետոնագործը» (1950), «Исследование работы железобетонных облицовок деривационных каналов, основы их конструирования и возведения» (1953) գրքերի հեղինակ,
  • Հորեղբայր – Գավրիիլ Եֆիմովիչ Վիգոդսկի (1863-1939), ակնաբույժ և բժիշկ-գիտնական, Լենինգրադի բժիշկների կատարելագործման ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ (1927-1937)։ Նրա որդին է Ալեքսանդր Գավրիլովիչ Վիգոդսկին (զոհվել է 1941 թվականին), զարմուհին՝ ճապոնագետ Եվգենյա Մաքսիմովնա Կոլպակչին[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Бруштейн Александра Яковлевна (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. LIMIS (լիտ.)
  5. Израиль Мовшевич Бруштейн
  6. База патентов СССР
  7. Александра Бруштейн «А бог… он вовсе бестолковый стал!»
  8. А. Г. Выгодский — составитель сборника «Карл Маркс об искусстве» (в 2-х тт., 1941, несколько переизданий).
  9. А. Я. Бруштейн. Выдержки из «Книги воспоминаний»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Բրուշտեյն» հոդվածին։