1931 թ.-ին հրատարակվել են նրա «Միջօրե», «Կարմիր արշալույսների փողոցը», «Հաղթանակ» ժողովածուները։ Պրոկոֆևի հերոսները ձկնորս գյուղացիներ են, նախկին կարմիր բանակայիններ։ 30- ական թվականներին լույս են տեսել «Պարբերագիրք» (1934), «Ի պաշտպանություն սիրահարվածների» (1939) և այլ քնարական ժողովածուներ։ Պրոկոֆևի ստեղծագործական նվաճումն է «Ռուսաստան» (1944, ԽՍՀՄ պետական մրցանակ,) 1946 թ. պոեմը՝ նվիրված «Հայրենական մեծ պատերազմին»։ «Անդրգետք» (1955) և «Ճամփորդության հրավեր» (1960, Լենինյան մրցանակ, 1961) ժողովածուներն աչքի են ընկնում մտահղացման մասշտաբայնությամբ, ձևի պարզությամբ ու խորությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 441)։