Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի
Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Q24728453? |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1976) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, հաղորդավար, բանաստեղծ, հեռուստատեսային դերասան, հեռուստահաղորդավար և թատրոնի դերասան |
Աշխատավայր | Lunacharsky Drama Theatre? |
Ամուսին(ներ) | Վերոնիկա Իզոտովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդր Վասիլևիչ Պանկրատով-Չոռնի (ռուսերեն՝ Александр Васильевич Панкратов-Чёрный, իրական ազգանունը` Գուզև (Гузев)[4], ծնվ. 1949 թ. հունիսի 28, Կոնյովո, Ալթայի երկրամաս, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր, բանաստեղծ։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2009 թ.)[5]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին ծագումով 1920-ական թվականներին Ալթայի երկրամաս աքսորված կազակական ընտանիքից է[6]։ Ծնվել է Ալթայի երկրամասի Պանկրուշիխայի շրջանի Կոնյովո գյուղում։ Նրա հայրը մահացել է 1952 թվականին։ Չորս երեխաներին մեծացրել է մայրը։
1968 թվականին Ալեքսանդրն ավարտել է Գորկու թատերական ուսումնարանը և մինչ 1971 թվականն աշխատել է Պենզայի դրամատիկական թատրոնում։ 1976 թվականին ավարտել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական ֆակուլտետը (Եֆիմ Ձիգանի արվեստանոց)։ Չոռնի վերջածանցն իր ազգանվանը ավելացրել է, որպեսզի տարբերվի իր ուսանողական ընկերոջից` սցենարիստ և ռեժիսոր Ալեքսանդր Պանկրատովից։
1980-1990-ական թվականներին նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ 1997 թվականին ՍՏՍ հեռուստաընկերությունում վարել է «Բալդա» հաղորդումը[7][8]։ 1996 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն։ Արժանացել է մի շարք գրական մրցանակների։ ՌԴ գրողների միության անդամ է։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կինը դերասանուհի Իրինա Սեմիկլետովան էր։ Ներկայումս ամուսնացած է կինոգետ Յուլիա Մոնախովայի հետ։ Որդին` Վլադիմիր Պանկրատովը, դերասան է։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1979 | Մեծահասակ որդին | Взрослый сын |
1982 | Կոմս Նևզորովի արկածները | Похождения графа Невзорова |
1985 | Գեղեցկության սրահ | Салон красоты |
1990 | «Նիպպել» համակարգը | Система «Ниппель» |
Դերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1978 | Սիբիրիադա | Сибириада | Սաշկա |
1983 | Մենք ջազից ենք | Мы из джаза | Ստեփան Գրուշկո |
1984 | Գործիր ըստ իրադրության | Действуй по обстановке! | Գեորգի Պետրենկո |
1984 | Դաժան ռոմանս | Жестокий романс | Իվան Սեմյոնովսկի |
1984 | Եվ ահա եկավ Բումբոն | И вот пришёл Бумбо… | Ահմետ |
1984 | Հնարավորություն | Шанс | միլիցիոներ |
1985 | Գումարտակները խնդրում են կրակ | Батальоны просят огня | մայոր |
1985 | Ճակատամարտ Մոսկվայի համար | Битва за Москву | կապիտան Կիյաշկո |
1985 | Ձմեռային երեկո Գագրայում | Зимний вечер в Гаграх | Արկադի Գրաչյով |
1985 | Իմացիր մերոնց | Знай наших! | Ժորա |
1986 | Սուրհանդակը | Курьер | Ստեփան Աֆանասևիչ |
1986 | Պիտանի մարդիկ | Нужные люди | Իգոր Ալեքսանդրովիչ |
1986 | Վիրավորանք | Обида | վարորդ |
1986 | Առիթ | Повод | Շատունով |
1986 | Ես քեզ ատում եմ | Я тебя ненавижу | Յուլիկ |
1987 | Որտե՞ղ է գտնվում սոխառեհը | Где находится нофелет? | Գենադի |
1987 | Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար | Забытая мелодия для флейты | Սաշա |
1988 | Արտիստուհին Գրիբովից | Артистка из Грибова | Տուլին |
1988 | Սպիտակ ոսկոր | - | Հրանտ |
1988 | Ու՞մ հետ է ամուսնացած երգչուհին | За кем замужем певица? | Գենա |
1988 | Պատահար Ուտինոոզյորսկում | Происшествие в Утиноозёрске | Եվգենի Ժգուլև |
1989 | Հանուն հիասքանչ կանանց | За прекрасных дам! | Վիկտոր |
1989 | Արևածագից առաջ | Перед рассветом | Վասկա Շտիր |
1989 | Ժամագործն ու հավը | Часовщик и курица | Տարատուտա |
1990 | Կնամոլը | Бабник | Գենադի Գնասյուկ |
1990 | Տաս տարի առանց նամակագրության իրավունքի | Десять лет без права переписки | Կոլյա |
1990 | Իսպանացի դերասանուհի ռուս նախարարի համար | Испанская актриса для русского министра | կոոպերատիվի նախագահ |
1991 | Մահվան քարավանը | Караван смерти | Իվան Մարին |
1991 | Կիկս | Кикс | Լեոնիդ |
1991 | Ավետյաց երկինքներ | Небеса обетованные | Սիդորչուկ |
1992 | Ռուս եղբայրներ | Русские братья | Տիշկա Սեմյոնով |
1992 | Նոր Օդեոն | Новый Одеон | Սաշա, միլիցիոներ, ձկնորս և այլն |
1992 | Մատուցողը ոսկե սկուտեղով | Официант с золотым подносом | բոցման |
1992 | Երեխա նոյեմբերին | Ребёнок к ноябрю | «Գրաֆ» |
1992 | Ոստրեներ Լոզանից | Устрицы из Лозанны | Ռոման Լեբեդիչկին |
1993 | Ալֆոնսը | Альфонс | Ալեքսանդր Ռեբրով |
1993 | «Սատանայի» պատանդները | Заложники «Дьявола» | Ժորա |
1993 | Մրգապաստեղ շոկոլադում | Зефир в шоколаде | Քսյուշայի հայրը |
1993 | Թագուհու անձնական կյանքը | Личная жизнь королевы | արքա |
1993 | Տրամ-տարարամ, կամ Մեկենիմեկ | Трам-тарарам, или Бухты-барахты | Դմիտրի Մակարովսկի |
1993 | Ինձ ցավ պատճառիր | Сделай мне больно | Սենյա |
1996 | Անկարողը | Импотент | Ալեքսանդր |
1998 | Կիզակետ | Горячая точка | մայոր Լարին |
1998 | Դասականը | Классик | Վիտյոկ |
1999 | Վերջնագիր | Ультиматум | «Պագանինի» |
1999 | Գործակալը մինի-շրջազգեստով | Агент в мини-юбке | Սաշա |
2000 | Սուրբ Վալենտինի օրը | День святого Валентина | Շուրիկ |
2001 | Սիրուհին Մոսկվայից | Любовница из Москвы | Սաշա |
2001 | Խախտվածը | Сдвинутый | Ալտայսկի |
2001 | Գաղտնի տեսակցություն | Тайное свидание | Սաշա |
2002 | Մուտքը պատուհանից | Вход через окно | Զունկով |
2002 | Ժառանգորդը | Наследник | միլիցիոներ |
2003 | Կարմիր երկինք. Սև ձյուն | Красное небо. Чёрный снег | Վախտյորով |
2004 | Արագիլի թռիչքը կաղամբի դաշտի վրայով | Полёт аиста над капустным полем | Ժորա |
2005 | Վարպետը և Մարգարիտան | Мастер и Маргарита | Ստեփան Լիխոդեև |
2005 | Վաճառվում է ամառանոց | Продаётся дача | Ֆեոդոր |
2006 | Սիրո արարումը | Сотворение любви | «Թուրք» |
2008 | Այս երեկո հրեշտակներն արտասվել են | Этим вечером ангелы плакали | մարզիչ |
2009 | Հիվանդասենյակ № 6 | Палата № 6 | Միխայիլ Ավերյանովիչ |
2012 | Անպետք մարդկանց կղզին | Остров ненужных людей | Ալբերտ Բիկով |
2016 | Պատերազմական ժամանակների օրենքներով | По законам военного времени | Գրիգորի Ֆեդորենկո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/29526
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/10836
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/22224
- ↑ https://subscribe.ru/group/nash-soyuz/4756414/
- ↑ «Указ Президента Российской Федерации от 7 июля 2009 года № 783 «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации" Панкратову А. В.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Александр Панкратов-Чёрный: «Павел Глоба предсказал, что мы с Игорем Тальковым погибнем одновременно. И действительно, когда застрелили музыканта, я попал в страшную автокатастрофу» на сайте газеты «Факты и комментарии®», 2 июля 2009
- ↑ Заставка СТС, анонс телеигры «Балда» (1997)
- ↑ СТС: Формула успеха Արխիվացված 2013-09-23 Wayback Machine Журнал Теле-Спутник, 7(21) июль 1997
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի» հոդվածին։ |
|
- Հունիսի 28 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով