Քննարկում:Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Панкратов-Чёрный, Александр Васильевич» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Պատվավոր քաղաքացի[խմբագրել կոդը]

Ռուսերեն Վիքիպեդիայում նշված է, որ դերասանը Երևանի պատվավոր քաղաքացի է: Ինչպե՞ս կարելի է ստուգել այս փաստը: Ցուցակներում չեմ գտնում:--Որոտ (քննարկում) 12:39, 19 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, այսպիսի բան գտա։--Լիլիթ (քննարկում) 14:36, 19 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Լիլիթ ջան, այստեղ դերասանը նշում է, որ իրեն հայտնել են, որ ինքը Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել: Սակայն իրականում ոչ մի փաստաթուղթ չի նշվում: Նրա անունը բացակայում է Երևանի պատվավոր քաղաքացիների ցանկ-ից: Երևի խեղճին պարզապես խաբել են: Որոշ հայերից դա հեռու չէ: Կամ նա պարզապես շատ է ցանկանում, որ այդպես լինի: Ես դա ուզում էի նշել հոդվածում, բայց տեղեկությունը իրոք հաստատող ոչինչ չգտա:--Որոտ (քննարկում) 15:05, 19 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հա, Որոտ ջան, պաշտոնական տվյալներ ես էլ չգտա։ Ռուսերեն հոդվածում ավելացրել եմ «փաստ» կաղապարը։--Լիլիթ (քննարկում) 15:07, 19 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հոդվածի անվանում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Որոտ։ Շնորհավորում եմ տոների առթիվ։ Մի հարց եմ ցանկանում քննարկել։ Չե՞ք կարծում, որ դերասանի ազգանունն ավելի ճիշտ կլինի տառադարձել Պանկրատով-Չոռնի։ Ռուսերեն чё-ն մենք ավանդաբար տառադարձում ենք չո՝ Գորբաչով, Լիգաչով, Պուգաչովա և այլն։ Տե՛ս նաև ՀՍՀ-ի «Չոռնի պերեդել» հոդվածը։ Ի վերջո, մեր վիքիում ունենք բազմաթիվ «չոռնի»-ներ (թեև դա հիմք չէ, բայց համենայն դեպս նշում եմ)։ Ի՞նչ կարծիքի եք։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 11:32, 3 Հունվարի 2018 (UTC)

Ողջույն հարգելի 23artashes: Ես նույնպես շնորհավորում եմ տոների առթիվ: Ինչ վերաբերվում է Չոռնիին, ապա նշեմ, որ չնայած տվյալ դեպքում խախտվում է ռուսերեն բառի ճիշտ արտասանությունը, սակայն հաշվի առնելով Ձեր կողմից նշված օրինակները, ստիպված եմ համաձայնվել Ձեզ հետ, քանի որ ներկա պահին չունեմ որևէ հիմնավոր աղբյուր: Հոդվածը կարող ենք վերանվանել: Շնորհակալություն եմ հայտնում այդ հարցի շուրջ քննարկման համար:--Որոտ (քննարկում) 13:39, 3 Հունվարի 2018 (UTC)

Շնորհակալություն։ Հիմա կվերանվանեմ:--23artashes (քննարկում) 13:43, 3 Հունվարի 2018 (UTC)