Jump to content

Լուսաբացից առաջ (ֆիլմ, 1989)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսաբացից առաջ
ռուս.՝ Перед рассветом
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմարտաֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվական1989
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅարոպոլկ Լապշին
ԴերակատարներԵվգենի Միրոնով
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Նկարահանման վայրԿունգուր
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն85 րոպե[1]

«Լուսաբացից առաջ» (ռուս.՝ «Перед рассветом»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յարոպոլկ Լապշինը[2][3][4] 1989 թվականին[5][6]։

1941 թվականի ամառ։ Փոքր երկաթուղային կայարան ռազմաճակատին մոտ գտնվող տարածքում։ Վագոններից մեկում շտապ տեղավորում են մի խումբ հանցագործների։ Գնացքը չի հասցնում անցնել մի քանի կիլոմետր, երբ ենթարկվում է ավիահարվածի և պարաշյուտային դեսանտի հարձակման։ Մարտից հետո ողջ են մնում միայն երեքը՝ ՆԳԺԿ երիտասարդ լեյտենանտը, «օրենքով գողը» և բռնադատված կուսակցական աշխատողը։ Նրանք փախչում են անտառ՝ հեռո հարձակման ենթարկված գնացքից և իրենց հետապնդող գերմանացիներից։ Նման իրավիճակում բանտարկյալները կարծես թե կարող էին իրենց ազատ համարել, բայց լեյտենանտը մտածում է այլ կերպ և մտադիր է նրանց հասցնել անհրաժեշտ վայր։ Հետագա իրադարձությունների տրամաբանությունը մտերմացնում է հանցագործին, քաղբատարկյալին և չեկիստւն՝ գերմանա-ֆաշիստական զավթիչների հանդեպ իրենց ատելությամբ։

  • Եվգենի Միրոնով – ՆԳԺԿ լեյտենանտ
  • Վալերի Ռիժակով – Նիկոլայ Պետրովիչ
  • Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնի – Վասկա
  • Իգոր Վարպա – Օբերստ
  • Վյաչեսլավ Կիրիլիչև – Եֆիմ, ծերունի
  • Ռաիսա Ռյազանովա – անտառապան
  • Օլեգ Կորչիկով – մայոր
  • Կոնստանտին Ստեպանկով – Վալենտին Սերգեևիչ Նևոլին
  • Վերա Ալխովսկայա – Եֆիմի կինը
  • Նիկոլայ Բադյև – ծերունի կայարանում
  • Վիկտոր Ուրալսկի – զեկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Internet Movie Database — 1990.
  2. ↑ Кинотеатрам бесплатно предоставят фильмы о Великой Отечественной войне
  3. ↑ «Где находится нофелет: в «Москино» покажут фильмы с участием Александра Панкратова-Черного». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  4. ↑ Москвичам бесплатно покажут фильмы с участием Панкратова-Черного
  5. ↑ Перед рассветом
  6. ↑ Перед рассветом (1989) Full Cast & Crew