Ալեքսանդր Լյապունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Լյապունով
Александр Ляпунов
Ծնվել էհունիսի 6, 1857(1857-06-06)[1][2][3]
Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էնոյեմբերի 3, 1918(1918-11-03)[4][1][2] (61 տարեկան)
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն[4]
ինքնասպանություն
ԳերեզմանՕդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Խարկովի ազգային համալսարան
Գործունեության ոլորտstability theory?, դիֆերենցիալ հավասարումների տեսություն և հավանականությունների տեսություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան[5]
Գիտական աստիճանմագիստրոս (1885) և գիտությունների դոկտոր (սեպտեմբերի 30, 1892)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՊաֆնուտի Չեբիշև[6]
Եղել է գիտական ղեկավարՎլադիմիր Ստեկլով[5] և Նիկոլայ Սալտիկով[5]
ՀայրՄիխայիլ Լյապունով
ՄայրՍոֆյա Շիպիլովա
 Aleksandr Lyapunov Վիքիպահեստում

Ալեքսանդր Միխայլովիչ Լյապունով (ռուս.՝ Александр Михайлович Ляпунов, հունիսի 6, 1857(1857-06-06)[1][2][3], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 3, 1918(1918-11-03)[4][1][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն[4]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1901), Պ. Լ. Չեբիշնի աշակերտը։

1880 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1892 թվականից Խարկովի համալսարանի պրոֆեսոր, 1902 թվականից աշխատել է Պետերբուրգի ԳԱ-ում։ Հիմնական վաստակը կայունության խնդիրների լուծման ընդհանուր մեթոդի մշակումն է։ Ստեղծել է վերջավոր թվով պարամետրերով որոշվող մեխանիկական համակարգերի շարժման և հավասարակշռության արդի տեսությունը։ Արժեքավոր աշխատանքներ ունի մաթեմատիկայի, ֆիզիկայի, պտտվող հեղուկի հավասարակշռության ձևերի ու կայունության վերաբերյալ։ Հավանականությունների տեսությունում առաշարկել է հետազոտման նոր՝ «բնութագրական ֆունկցիաների» մեթոդ, ապացուցել, այսպես կոչված, կենտրոնական սահմանային թեորեմը՝ բավական ընդհանուր պայմանների դեպքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 641