Վլադիմիր Ստեկլով
Վլադիմիր Անդրեևիչ Ստեկլով (ռուս.՝ Владимир Андреевич Стеклов, դեկտեմբերի 28 1863 (հունվարի 9 1864)[1], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2][3] - մայիսի 30, 1926[2][3][4][…], Գասպրա, Ղրիմ, ԽՍՀՄ[3]), խորհրդային մաթեմատիկոս, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1912)։ 1919-1926 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահը։
1887-ին ավարտել է Խարկովի համալսարանը։ 1889—1906 թթ․ դասավանդել է նույն համալսարանում (1896-ից՝ պրոֆեսոր)։ 1906-ից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ Ստեկլովի նախաձեռնությամբ 1921-ին ԳԱ կից կազմակերպվել է ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտ (1926-ից՝ Ստեկլովի անվամբ), որի տնօրենն է եղել մինչև կյանքի վերջը։ 1934-ից Ստեկլովի անունով է կոչվում այդ ինստ-ից անջատված ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստ-ը։ Ստեկլովի աշխատանքների հիմնական ուղղությունները մաթ. մեթոդների կիրառություններն են բնագիտության մեջ և նվիրված են մաթ․ ֆիզիկային, ֆունկցիաների վերլուծությանը շարքերի՝ ըստ տրված ֆունկցիաների օրթոգոնալ համակարգերի (տես Օրթոգոնալ ֆունկցիաներ)։ Այդ հետազոտությունների հիմքում ընկած է Ստեկլովի մուծած օրթոգոնալ համակարգերի փակության գաղափարը։ Ստեկլովն աշխատանքներ ունի մաթ․ անալիզից (մասնավորաբար՝ քառակուսացման բանաձևերի տեսությունից), ինչպես նաև առաձգականության տեսությունից և հիդրոդինամիկա Վ․ Ա․ Ստեկլովից։ Ստեկլովը մուծել է ֆունկցիաների ողորկացման հատուկ մեթոդ։ Ստեկլովը հայտնի է նաև որպես մաթեմատիկայի պատմաբան, փիլիսոփա, գրող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=27728&l=1
- 1 2 3 4 Стеклов Владимир Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ http://theormech.univer.kharkov.ua/Steklov.html
- 1 2 3 4 5 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 761. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ https://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=27728
- 1 2 3 4 5 6 7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Mathematics Genealogy Project — 1997.
- 1 2 3 http://db.ranar.spb.ru/ru/person/id/583/
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 113)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ստեկլով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 9 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Նիժնի Նովգորոդ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 30 մահեր
- 1926 մահեր
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Խորհրդային մեխանիկներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Ռուս գյուտարարներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ