Ալբերտու դի Օլիվեյրա
Ալբերտու դի Օլիվեյրա | |
---|---|
Ծննդյան անուն | բրազ.-պորտ.՝ Antônio Mariano de Oliveira |
Ծնվել է | ապրիլի 28, 1857[1][2] |
Ծննդավայր | Սակուարեմա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Վախճանվել է | հունվարի 19, 1937[1][2][3] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Գրական անուն | Alberto de Oliveira |
Մասնագիտություն | բանաստեղծ, ուսուցիչ, դեղագործ և գրող |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Alberto de Oliveira Վիքիպահեստում |
Ալբերտու դի Օլիվեյրա (պորտուգալերեն՝ Alberto de Oliveira. իսկական անունը՝ Antônio Mariano de Oliveira, ապրիլի 28, 1857[1][2], Սակուարեմա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հունվարի 19, 1937[1][2][3], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի բանաստեղծ, դեղագործ, մանկավարժ-պրոֆեսոր։ Օլավու Բիլակի և Ռայմունդու Կոռեյայի հետ մեկտեղ կազմել է բրազիլական «պառնասյան եռյակը»[4][5]։ Եղել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Պաուլուում բժշկագիտություն և իրավունք ուսումնասիրելուց հետո աշխատանքի է անցել է որպես դեղագործ։ 1897 թվականին մասնակցել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադրմանը, որտեղ մինչև իր մահը զբաղեցրել է 8-րդ աթոռը։
1893 թվականից մինչև 1898 թվականը Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնավարել է որպես հանրային կրթության վարչության գլխավոր տնօրեն ( համապատասխանում է ներկայիս կրթության պետքարտուղարի պաշտոնին)։ Պորտուգալական գրականություն ու լեզու է դասավանդել Escola Normal և Escola Dramatica կրթօջախներում։
1877 թվականին լույս է ընծայել բանաստեղծական իր առաջին ժողովածուն՝ Canções Românticas («Ռոմանտիկ երգեր») խորագրով։ Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում հարել է «պառնասիզմ» գրական ուղղությանը, եղել է այդ ուղղության նշանավոր ներկայացուցիչներից մեկը Բրազիլիայում։ Չափածո իր ստեղծագործություններում վառ ու պատկերավոր արտահայտչամիջոցներով գովերգել է հայրենի եզերքի բնությունը, բրազիլուհիների գեղեցկությունն ու հմայքը։ Աշխատակցել է մայրաքաղաքում լույս տեսնող Gazetinha, A Semana, Diário do Rio de Janeiro, Mequetrefe, Combate, Gazeta da Noite, Tribuna de Petrópolis, Revista Brasileira, Correio da Manhã, Revista do Brasil, Revista de Portugal, Revista de Língua Portuguesa պարբերականներին։
Վախճանվել է 1937 թվականի հունվարի 19-ին[6], Ռիո դե Ժանեյրո նահանգի Նիտերոյ քաղաքում[7]։
Երկերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Canções Românticas (1877)
- Meridionais (1884)
- Sonetos e Poemas (1885)
- Relatório do Diretor da Instrução do Estado do Rio de Janeiro (1893)
- Versos e Rimas (1895)
- Relatório do Diretor Geral da Instrução Pública (1895)
- Poesias (1900)
- Poesias, 2ª série (1905)
- Páginas de Ouro da Poesia Brasileira (1911)
- Poesias, 1ª série (1912)
- Poesias, 2ª série (1912)
- Poesias, 3ª série (1913)
- Céu, Terra e Mar (1914)
- O Culto da Forma na Poesia Brasileira (1916)
- Ramo de Árvore (1922)
- Poesias, 4ª série (1927)
- Os Cem Melhores Sonetos Brasileiros (1932)
- Poesias Escolhidas (1933)
- Póstuma (1944)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.ebiografia.com/alberto_de_oliveira/
- ↑ Echevarría, Roberto Gonzalez; Pupo-Walker, Enrique (1996 թ․ սեպտեմբերի 19). The Cambridge History of Latin American Literature (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9780521410359.
- ↑ Young, Richard; Cisneros, Odile (2010 թ․ դեկտեմբերի 18). Historical Dictionary of Latin American Literature and Theater (անգլերեն). Scarecrow Press. էջ 596. ISBN 9780810874985. «Alberto de Oliveira.»
- ↑ Alberto De Oliveira, Poesia.(չաշխատող հղում)
- ↑ «Antônio Mariano Alberto de Oliveira». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- VÍTOR, Nestor. Alberto de Oliveira (ensaio), 1906. (incluído em Obra crítica, 2 vols., 1973).
- VIANNA, Oliveira. Alberto de Oliveira: discurso de posse (recepção de Affonso de Taunay). Rio de Janeiro: Acad. Bras. de Letras, 1940.
- SERPA, Phocion. Alberto de Oliveira (1857-1957). Rio de Janeiro: Liv. S. José, 1957.
- SOUZA, Sávio Soares de. A outra face de Alberto de Oliveira. Rio de Janeiro, 1957 (livreto da palestra de 21/07/1957 na Prefeitura de Saquarema)
- CAMPOS, Geir. Alberto de Oliveira (poesia). Rio de Janeiro: Agir, 1959 (Nossos Clássicos, 32)
- ELMO, Elton. A família de Alberto de Oliveira. Rio de Janeiro: Do Autor, 1979.
- DANTAS, Olavo. A glória de Alberto de Oliveira. Rio de Janeiro: Do Autor, 1994.
- CAVALCANTI, Camillo. Alberto de Oliveira: antologia poética (sesquicentenário). Rio de Janeiro: Do Autor, 2007.
- LUTTERBACH, Edmo Rodrigues. Alberto de Oliveira: o príncipe dos poetas (antologia). Niterói: Nitpress, 2007. (Coleção Introdução aos Clássicos Fluminenses).
- AZEVEDO, Sânzio de. Os melhores poemas de Alberto de Oliveira. Rio de Janeiro: Global, 2008.
- Fundamentos Modernos das Poesias de Alberto de Oliveira. (tese de doutorado disponível on-line).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alberto de Oliveira(պորտ.)
- Jornal de Poesia bio (In Portuguese)
- Brazilian Embassy in Ottawa
- Fundamentos Modernos das Poesias de Alberto de Oliveira (doctoral thesis in Portuguese)
Նախորդող՝ Cláudio Manuel da Costa (patron) |
Brazilian Academy of Letters - Occupant of the 8th chair 1897 — 1937 |
Հաջորդող՝ Oliveira Viana |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտու դի Օլիվեյրա» հոդվածին։ |
|