Ռայմունդու Կոռեյա
Ռայմունդու Կոռեյա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 13, 1859[1][2] |
Ծննդավայր | Սան Լուիս, Բրազիլիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 13, 1911[1][2] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, բանաստեղծ-փաստաբան և դատավոր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սան Պաուլուի համալսարան |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Ազգականներ | Rodolfo Gustavo da Paixão Filho? |
![]() |
Ռայմունդու Կոռեյա (իսկական անուն-ազգանունը՝ Ռայմունդու դա Մորժա դի Ասևեդու Կոռեյա. պորտ.՝ Raimundo Correia, մայիսի 13, 1859[1][2], Սան Լուիս, Բրազիլիա - սեպտեմբերի 13, 1911[1][2], Փարիզ), 19-20-րդ դարերի բրազիլացի բանաստեղծ, իրավաբան, դատավոր։ Օլավու Բիլակի և Ալբերտու դի Օլիվեյրայի հետ հետ մեկտեղ կազմել է բրազիլացի բանաստեղծների պառնասյան դպրոցի նշանավոր եռյակը։ Եղել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը. այդ կաճառում հիմնադրման ժամանակվանից մինչև իր մահը (1897-1911 թթ.) զբաղեցրել է 5-րդ աթոռը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սան Լուիսի նավահանգստում խարիսխ գցած նավի վրա; Սովորել է Պեդրու Երկրորդի անվան քոլեջում, ուսումը շարունակել է Սան Պաուլուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատել է Ռիո դե Ժանեյրոյում ու Մինաս Ժերայսի նահանգում, սկզբում՝ որպես հաշտարար դատավոր, ապա՝ Սան Գոնսալու դու Սապուկայի դատական շրջանի գլխավոր տնօրեն[4] (ի դեպ, Ռայմունդուի հայրը նույնպես իրավաբան էր)։
Մահացել է Փարիզում, ուր գնացել էր տուբերկուլյոզից ապաքինվելու նպատակով[5]։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծական իր առաջին ժողովածուն՝ 'Primeiros Sonhos' խորագրով, լույս է ընծայել 1879 թվականին։ Կրել է ռոմանտիկ բանաստեղծներ Կաստրու Ալվիսի, Ֆագունդես Վարելայի, Կազիմիրու դի Աբրեուի ազդեցությունը, որոնց ավանդույթները զարգացնելով՝ ստեղծել է իր ինքնատիպ ոճը։ Համարվում է խորհրդապաշտության (սիմվոլիզմի) հիմնադիրներից մեկը բրազիլական գրականության մեջ։
Իր չափածո երկերով որոշակի ազդեցություն է գործել իրեն հաջորդած բրազիլացի բանաստեղծների ստեղծագործության վրա։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Primeiros Sonhos (1879)
- Sinfonias (1883)
- Versos e Versões (1887)
- Aleluias (1891)
- Poesias (1898)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ [1]
- ↑ |nome=Celeste|sobrenome=Noviello |título=Minha Terra|editora=Excelsior Gráfica e Editora|local=Três Corações|ano=1995}}
- ↑ Bosi, Alfredo (2015) [1970]. História Concisa da Literatura Brasileira (portuguese). São Paulo: Cultrix. ISBN 978-85-316-0189-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raimundo Correia's biography at the official site of the Brazilian Academy of Letters
- Raimundo Correia(պորտ.)
Նախորդող՝ Bernardo Guimarães (patron) |
![]() Brazilian Academy of Letters - Occupant of the 5th chair 1897 — 1911 |
Հաջորդող՝ Oswaldo Cruz |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմունդու Կոռեյա» հոդվածին։ |
|