Նիտերոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նիտերոյ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էնոյեմբերի 22, 1573 թ.
Մակերես133,916 կմ²
ԲԾՄ0±1 մետր, 16 մետր
Բնակչություն515 317 մարդ (հուլիսի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ21
Փոստային դասիչ24000-000
Պաշտոնական կայքniteroi.rj.gov.br
Նիտերոյ (Բրազիլիա)##
Նիտերոյ (Բրազիլիա)

Նիտերոյ (պորտուգալերեն՝ Niterói. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[niteˈɾɔj]]], [[Միջազգային հնչյունական այբուբեն|[nitɛˈɾɔj]]]), քաղաք և համայնք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում, Գուանաբարա ծովածոցի ափին։ Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիսային տարածքի բաղկացուցիչ մասն է[2]։ 1834-1894 և 1903-1975 թթ. եղել է նահանգի վարչական կենտրոնը։ Զբաղեցնում է 129,375 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 511,786. այս ցուցանիշով նահանգում գրավում է հինգերորդ, իսկ մարդկային զարգացման ինդեքսով՝ առաջին տեղը[3] Individually, it is the second municipality with the highest average monthly household income per capita in Brazil[4]: Բացի այդ, կրթությանն առնչվող ցուցանիշներով տասներեքերորդն է ամբողջ Բրազիլիայում[5]։ Նիտերոյին տրվել են Nikity, Nicki City, Cidade Sorriso («Ժպիտ քաղաք») մականունները։

2011 թվականի հունիսին Getulio Vargas Foundation-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով Նիտերոյը դասակարգվել է որպես Բրազիլիայի ամենահարուստ քաղաք, որի բնակչության 55.7%-ն ընդգրկված են A դասի, 85.9%-ը՝ A և B դասերի B մեջ։ Քաղաքը Ռիո դե Ժանեյրո նահանգի ֆինանսական, առևտրային և արդյունաբերական գլխավոր կենտրոններից է և գործարարության համար ամենաբարենպաստ պայմաններ ապահովող բրազիլական լավագույն 100 քաղաքների ցանկում զբաղեցնում է 12-րդ տեղը։

Նիտերոյը 1573 թվականի նոյեմբերի 22-ին հիմնադրել է տուպի հնդկացիական ցեղի առաջնորդ Արարիբոյան, որին հետագայում բռնությամբ դավանափոխ են արել, դարձրել կաթոլիկ և ի պատիվ պորտուգալացի ծովագնաց-հետազոտող Մարտին Աֆոնսու դե Սոուզայի վերանվանել են Մարտին Աֆոնսու։ Այսպիսով՝ Նիտեռոյը բրազիլական միակ քաղաքն է, որ հիմնադրվել է տեղաբնիկների կողմից[6][7]։

Համայնքի սահմանագծի ներսում է ընկած 1991 թվականին ստեղծված Serra da Tiririca ազգային պարկի շուրջ 2400 հեկտարը[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1573 թվականի նոյեմբերի 22-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Գուանաբարա ծոցի մուտքի մոտ (նրա արևելյան ափին), Ռիո դե Ժանեյրո քաղաքի դիմաց։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 6 884 677 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 14 524,57 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2007 թվականի դրությամբ, կազմում է 0,902 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիտերոյի կլիման արևադարձային է։

Նիտեռոյ (1931–1960)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 32.2
(90)
32.4
(90.3)
31.5
(88.7)
29.1
(84.4)
27.4
(81.3)
26.6
(79.9)
26.1
(79)
26.9
(80.4)
27.0
(80.6)
27.9
(82.2)
28.7
(83.7)
30.1
(86.2)
28.8
(83.8)
Միջին օրական °C (°F) 26.4
(79.5)
26.5
(79.7)
25.7
(78.3)
23.6
(74.5)
21.5
(70.7)
20.2
(68.4)
19.6
(67.3)
20.5
(68.9)
21.4
(70.5)
22.6
(72.7)
23.6
(74.5)
25.0
(77)
23.0
(73.4)
Միջին ցածր °C (°F) 22.1
(71.8)
22.2
(72)
21.6
(70.9)
19.6
(67.3)
17.3
(63.1)
15.6
(60.1)
14.8
(58.6)
15.6
(60.1)
17.1
(62.8)
18.6
(65.5)
19.6
(67.3)
20.8
(69.4)
18.7
(65.7)
Տեղումներ մմ (դյույմ) 147.1
(5.791)
136.7
(5.382)
149.4
(5.882)
124.0
(4.882)
89.9
(3.539)
55.9
(2.201)
52.3
(2.059)
50.1
(1.972)
59.3
(2.335)
87.9
(3.461)
115.8
(4.559)
139.3
(5.484)
1207,7
(47,547)
% խոնավություն 74.8 76.0 77.5 79.5 80.8 81.2 79.4 75.9 76.3 76.8 76.7 76.9 77.6
Միջին ամսական արևային ժամ 196.7 179.8 189.3 159.9 144.2 134.7 156.6 182.5 139.8 146.0 157.3 161.5 1948,3
աղբյուր: Instituto Nacional de Meteorologia[9]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

João Goulart ավտոբուսային կայանը
João Goulart ավտոբուսային կայանը  
Ազգային գրադարանը
Ազգային գրադարանը  
Ժամանակակից արվեստի թանգարանը
Ժամանակակից արվեստի թանգարանը  
Համալսարանական կամպուսը
Համալսարանական կամպուսը  
Correios պալատը
Correios պալատը  
Arariboia պալատը
Arariboia պալատը  
Գիշերայի տեսարան
Գիշերայի տեսարան  
Հին ու նոր ճարտարապետությունների միահյուսումը
Հին ու նոր ճարտարապետությունների միահյուսումը  
 
Համայնապատկերը՝ քաղաքային զբոսայգուց
Համայնապատկերը՝ քաղաքային զբոսայգուց  
Լողափը
Լողափը  
Santa Cruz բերդը
Santa Cruz բերդը  
Fróes cove
Fróes cove  
Լողափը 1895 թ.
Լողափը 1895 թ.  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  2. Rio de Janeiro to Niteroi, Brazil - Google Maps
  3. Ranking - Todo o Brasil (2010) Արխիվացված 2015-07-08 Wayback Machine Atlas do Desenvolvimento Humano do Brasil.
  4. Niterói, RJ Արխիվացված 2019-04-22 Wayback Machine Atlas do Desenvolvimento Humano do Brasil.
  5. Lucas, Jorge Alexandre (2014). «Todos os Cariocas: Identidade e Pertencimentos no Mundo Globalizado» (ֆրանսերեն). Revista Científica Ciência em Curso. էջեր 111–123. ISSN 2317-0077. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «The Niterói Secretary of Culture's official website». Niterói City Hall. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 25-ին.
  7. «The Niterói Secretary of Culture's official website». Niterói City Hall. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 25-ին.
  8. Parque Estadual da Serra da Tiririca (պորտուգալերեն), UERJ: Universidade do Estado do Rio de Janeiro, Վերցված է 2017-02-07-ին
  9. «Gráficos Climatológicos (1931-1960 e 1961-1990)» (Portuguese). Instituto Nacional de Meteorologia. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Niteróiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիտերոյ» հոդվածին։