Jump to content

Ալբանիայի կապի միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
RTSH (Radio Televizioni Shqiptar-Ալբանիայի հեռուստատեսություն և ռադիո)

Ալբանիայի կապի միջոցներ կամ Ալբանիայի հեռահաղորդակցություն, որն ներառում է ռադիո, հեռուստատեսություն, հեռախոսակապ և ինտերնետ։ Ալբանիայում կապի միջոցները ակտիվորեն սկսել են զարգանալ միայն 1990-ական թվականներին։Կապի զարգացումը դանդաղել է 1997 թվականի քաղաքացիական պատերազմի և Կոսովոյի պատերազմի առաջացրած ավերածությունների պատճառով։

Ընդհանուր իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիան մինչև 1990 թվականը ամենափակ երկիրն էր ոչ միայն Վարշավյան պայմանագրի երկրիներից, այլև ամբողջ Եվրոպայի և աշխարհի երկրներից, քանի որ Էնվեր Խոջան խիստ մեկուսացնող քաղաքականություն էր վարում։Կապի սարքավորումների բաշխումը երկրում գտնվում էր իշխող Ալբանիայի աշխատանքի կուսակցության խիստ վերահսկողության տակ։ Հեռախոսակապը որպես կանոն ծառայում էր միայն բարձրագույն կուսակցական ղեկավարությանը և բավական բարդ էր հեռախոս ստանալը։ Խստորեն սահմանափակված էին հեռուստացույցների և ռադիոընդունիչների վաճառքը (խլացվում էին հարևան Հունաստանի, Հարավսլավիայի և Իտալիայի ռադիոկայանները որպես Ալբանիայի գաղափարական թշնամի երկրներ)։ 1990-ական թվականներին այս իրավիճակը մեռյալ կետից որոշ չափով շարժվեց։

Ալբանիայում միջին հաշվով 1000 մարդուն բաժին էր ընկնում ընդամենը 14 հեռախոսային սարք։ Երկրում ընդամենը 42 հազար հեռախոսային գիծ կար, որոնցից 13 հազարն անցնում էր Տիրանայի միջով, 2 հազարը Դուրրասի միջով, մնացածը Շկոդերի, Էլբասանի, Վլորայի, Գիրոկաստրայի և այլ քաղաքների միջով։ Յուրաքանչյուր գյուղում, սովորաբար, կար ոչ ավելի, քան մեկ հեռախոս։ Սակայն 1990-ական թվականների սկզբին տնտեսական և սոցիալական բարեփոխումների հետևանքները հանգեցրեցին նրան, որ հազարից ավելի գյուղերում ընդհանրապես վերացավ հեռախոսային կապը. բոլոր լարերը վերամշակվում և վերաձուլվում էին փշալարերի արտադրության համար։

Հեռախոսային ապարատների գերակշիռ մասը ցածրորակ էր և 1940-ական թվականների արտադրութան։ Հեռախոս պատրաստող բանվորները հատ ու կենտ իտալական դետալներ էին օգտագործում։Միջազգային կապ փաստորեն գոյություն չուներ։ Միայն 1990-ական թվականների սկզբին միջազգային կապի գծեր են ստեղծվել. 240 կարճալիքային գծեր Իտալիայի հետ և 180 նման գծեր Հունաստանի հետ։ Ալբանական հեռախոսային ընկերությունը տեղադրել է Italtel թվային կապի կազմակերպության երկու АТС U-20 հեռախոսային կայաններ, որոնցից մեկը Տիրանայում միջազգային, միջքաղաքային և տեղական կապի համար, իսկ մյուսը՝ Դուրրեսում տեղական կապի համար։ ԱՄՆ երկու ընկերություններ կարողացան նաև թեժ գիծ հաստատել Վաշինգտոնի և Տիրանայի միջև։

Բջջային կապը տարածում գտավ միայն այն բանից հետո, երբ երկրում, փաստորեն, ստացիոնար ազատ հեռախոսահամարներ այլևս չէին մնացե։

Ժամանակակից չափանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հեռախոսակապը Ալբանիայում շարունակում է ծայրահեղ թերզարգացած մնալ, չնայած ստացիոնար հեռախոսակապի զարգացմանն ուղղված ներդրումներին։100 մարդու բաժին է ընկնում ընդամենը 10 հեռախոսային գիծ, ինչը ամենավատ ցուցանիշն է Եվրոպայում։ Բայց 1996 թվականից սկսած զարգանում է բջջային կապը, ընդ որում, խիստ արդյունավետ է զարգանում։ Բազմաթիվ պրովայդերների գործունեության արդյունքում ծածկույթը լիովին ապահովված է։ Տիրանայից դեպի Հունաստան և Իտալիա զարգանում է թելքաօպտիկական կապը և կարճ ալիքային ռադիոկապը.

  • Երկրի հեռախոսային կոդ՝ +355
  • Միջազգային կոդ-բնորոշիչ (պրեֆիքս)՝ 00[1]
  • Առանձնացված հեռախոսային գծեր՝ 312 հազար ըստ 2012 թվականի (316,4 հազար 2008 թվականի փոխարեն)
  • Բջջային կապ՝ 3,5 մլն համարներ ըստ 2012 թվականի (3,1 մլն 2008 թվականի փոխարեն)
  • Արբանյակային հեռարձակման տվյալներ՝ չկան
  • Միջազգային կապ՝ ստորջրյա մալուխներ Իտալիայի, Խորվաթիայի և Հունաստանի հետ անմիջական կապի համար, Ալբանիա-Իտալիա հատվածում Տրանսբալկանյան գծի առկայություն (ստորջրյա և վերգետնյա կապի համակարգերի համադրություն), լրացուցիչ կապեր Թուրքիայի, Մակեդոնիայի և Բուլղարիայի հետ, կա նաև ADRIA-1 կապի համակարգ[2]։

Ալբանիայի պետական հեռարձակման համար պատասխանատու է RTSH հեռուստառադիոընկերությունը։ RTSH-ին են պատկանում հետևյալ երեք ռադիոկայանները. 

  1. Radio Tirana (ընդհանուր թեմատիկա)
  2. Radio Tirana 2 (երաժշտական ռադիոկայան)
  3. Radio Tirana 3 (բազմալեզու ծրագիր)։

2010 թվականին հասանելի է դարձել հետևյալ միջազգային կայանների հեռարձակումը[3].

  1. Ամերիկայի ձայն (Voice of America)
  2. Միջազգային ֆրանսիական ռադիո (Radio France internationale)
  3. Գերմանական ալիք (Deutsche Welle)
  4. ԲիԲիՍի Համաշխարհային ծառայությունը (103,9 Մհց Տիրանայում) (BBC World Service)

2008 թվականի դրությամբ կային 56 FM հաճախականության (երեք ազգային, 53 տեղական) և մեկ կարճալիք ռադիոկայաններ։ Ռադիոընդունիչների թիվը 1 միլիոն էր ըստ 2001 թվականի տվյալների։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական հեռարձակման համար պատասխանատու է RTSH հեռուստառադիոընկերությունը։ Հիմնական են համարվում երկու անալոգային հեռուստաալիքներ՝ 

  1. TVSH 
  2. TVSH 2։

Առաջինը գործարկվել է 1960 թվականի մայիսի 1-ին, ազդարարելով հեռուստատեսության դարաշրջանի սկիզբը երկրում։ Երկրորդը գործարկվել է 2003-ին եւ լուսաբանում է մարզական իրադարձությունները։ Հասանելի է նաև հինգ թվային հեռուստաալիքներ.

  1. RTSH HD (2012թ.)
  2. թեմատիկ RTSH Sport-ը
  3. RTSH Muzikë
  4. RTSH Art
  5. միջազգային արբանյակային TVSH Sat, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհի ալբանացիների համար։ 

RTSH-ի չորս տարածաշրջանային բաժանմունքներ կան և ավելի քան 60-մասնավոր հեռուստաալիքներ։ RTSH-ի առավել լուրջ մրցակից է TV Klan-ը, որը 2002 թվականին իր ժողովրդականությաբ առաջատարն է եղել[4]։

Վերգետնյա հեռուստատեսությունը հնարավորություն է ընձեռնում իտալական և հունական հեռուստատեսություն ցուցադրել Ալբանիայում։ 2010 թվականին դեռևս պահպանվում էր կաբելային հեռարձակումը։ 2008 թվականին երկրում հաշվվում էր 1 միլիոն հեռուստատեսային սարքեր։

Ալբանիայում ինտերմետը հայտնվել է դարավերջին։ Լայնաշերտ Ինտերնետ կապի զարգացումն ակտիվացել է 2005 թվականին, բայց մինչև հիմա ժողովրդականությամբ զիջում է անլար կապին։ Ինտերնետ-սրճարանները հայտնի են Տիրանայում և Ալբանիայի այլ խոշոր քաղաքներում։ Eutelsat արբանյակները տրամադրում են անվճար Ինտերնետ կապ պետական հիմնարկներում, դպրոցներում և տեղական ինքնակառավարման մարմիններում[5][6]։

Հիմնական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ազգային դոմեն վերին մակարդակի. .al[7]
  • Ինտերնետ-օգտատերեր. 1,6 մլն մարդ (2012 թվական), աշխարհում 100-րդ տեղը ըստ քանակի (համարժեք է բնակչության 54,7%-ին, 77-րդ տեղը ըստ բաժնի)[8][9]. համեմատության համար նշենք, որ 2009 թվականին եղել է 1,3 մլն մարդ, բայց 91-րդ տեղը աշխարհում
  • Հաղորդալարային կապի բաժանորդներ. 148882 մարդ (2012 թվական), 91-րդ տեղը աշխարհում՝քանակով (համարժեք է բնակչության 5% - ին, 103-րդն ըստ բաժնի)[10]
  • Wi-Fi - անլար միացման բաժանորդներ. 552676 մարդ է 2012-ի, 90-րդ տեղը աշխարհում քանակով (համարժեք է բնակչւթյան 18,4% - ին, 74-րդ-ը ըստ  բաժնի)[11]
  • Ինտերնետ-սերվերներ. 15528 հատ (2012 թվական), 124-րդ տեղը աշխարհում
  • IP-հասցեներ. 323840 հատ (2012 թվական), աշխարհում եղածի 0,05% - ից պակաս, միջինը 3,4 հասցե 1000 մարդու համար[12][13]
  • պրովայդերներ. 10 հատ (2001 թվական)։

Գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննությունը համացանցում արգելվում է, քանի որ նրա հասկացությունը հակասում է Ալբանիայի օրենսդրությանը, որը սահմանում է խոսքի եւ մամուլի ազատություն եւ արգելում է պետության միջամտությունը քաղաքացու մասնավոր կյանք։ Հետեւաբար, կառավարական ծառայություններն իրավունք չունեն հետեւել էլեկտրոնային նամակագրությանը կամ շփումներին, զրույցներին։ Այնուամենայնիվ, երբեմն հաղորդագրություններ են հայտնվում, որոնք վկայում են, որ բիզնեսը եւ կառավարությունը լուրջ ճնշում է ցուցաբերում որոշ կայքերի սեփականատերերի նկատմամաբ[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dialing Procedures (International Prefix, National (Trunk) Prefix and National (Significant) Number) (in Accordance with ITY-T Recommendation E.164 (11/2010)), Annex to ITU Operational Bulletin No. 994-15.
  2. "Greg's Cable Map", Greg Mahlknecht, 19 December 2013.
  3. "Communications։Albania" Արխիվացված 2020-05-15 Wayback Machine, World Factbook, U.S. Central Intelligence Agency, 15 January 2014.
  4. "Albania profile։Media", BBC News, 20 December 2012.
  5. "Eutelsat satellite broadband selected for free public internet access in Albania", Press release (PR/61/12), Tring Communications, 2012.
  6. "Eutelsat Wins Significant Government Broadband Contract in Albania", Jeffrey Hill, Via Satellite integrating Satellite Today, 3 October 2012.
  7. "Communications: Albania" Արխիվացված 2020-05-15 Wayback Machine World Factbook, U.S. Central Intelligence Agency, 15 January 2014. Վերցված է 2017 թվականի մարտի 31-ին
  8. Calculated using penetration rate and population data from "Countries and Areas Ranked by Population։2012", Population data, International Programs, U.S. Census Bureau, retrieved 26 June 2013
  9. "Percentage of Individuals using the Internet 2000–2012", International Telecommunications Union (Geneva), June 2013, retrieved 22 June 2013
  10. "Fixed (wired)-broadband subscriptions per 100 inhabitants 2012" Արխիվացված 2019-07-26 Wayback Machine, Dynamic Report, ITU ITC EYE, International Telecommunication Union.
  11. "Active mobile-broadband subscriptions per 100 inhabitants 2012" Արխիվացված 2019-07-26 Wayback Machine, Dynamic Report, ITU ITC EYE, International Telecommunication Union.
  12. Select Formats Արխիվացված 2009-05-13 Wayback Machine, Country IP Blocks.
  13. Population Արխիվացված 2018-12-25 Wayback Machine, The World Factbook, United States Central Intelligence Agency.
  14. "Albania", Country Reports on Human Rights Practices for 2012, Bureau of Democracy, Human Rights and Labor, U.S. Department of State, 18 April 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]