Ալբանական մաֆիա
Ալբանական մաֆիան կամ ալբանական կազմակերպված հանցավորությունը ընդհանուր եզրեր են, որոնք օգտագործվում են Ալբանիայում հիմնված կամ էթնիկ ալբանացիներից կազմված տարբեր հանցախմբերի համար, որոնք Ալբանիայի սահմաններից դուրս տարածված է նաև ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում։ Այս դեպքում «մաֆիա» եզրը չի ենթադրում, որ ալբանական հանցավոր գործունեությունը կանոնավորվում և համակարգվում է ընդհանուր ղեկավար օրգանի կողմից, որի կենտրոնը գտնվում է Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի հանրապետությունում կամ այլուր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի սկզբին, Ալբանիայում կոմունիստական ռեժիմի անկումից հետո, ալբանական մաֆիան կապ հաստատեց դրսի աշխարհի հետ, որը հանգեցրեց նրա ընդլայնմանը միջազգային ասպարեզում։
Կոսովոյի պատերազմը վճռորոշ դեր խաղաց Եվրոպայում ալբանական մաֆիայի հաստատման հարցում։ Ավանդաբար հերոինը Թուրքիայից Արևմտյան Եվրոպա էր տեղափոխվում Սերբիայով, Խորվաթիայով և Սլովենիայով։ Այս երթուղին պատերազմի արդյունքում փակվեց, իսկ ալբանական հանցախմբերը պատերազմական գործողությունների տարածքով անվտանգ երթուղի էին երաշխավորում։ Պատերազմի ժամանակ էթնիկ ալբանացիները Եվրոպայում մասսայական կարգով «փախստականի կարգավիճակ» էին ստանում. հանցագործ տարրերը, դրանից օգտվելով, հիմնականում՝ Գերմանիայում և Շվեյցարիայում հանցավոր սինդիկատ հիմնեցին՝ մասնագիտանալով հերոինի վաճառքի վրա[1]։
Ըստ Թմրամոլության դեմ պայքարի վարչության (ԱՄՆ) հաղորդագրության, ալբանական մաֆիան «բալկանյան կապի», հերոինի ստամբուլ-բելգրադյան ուղղության հիմնական վաճառողն է։ 1985 թվականին «բալկանյան երթուղով» անցնում էր ԱՄՆ տեղափոխվող հերոինի ողջ ծավալի 25-40 %-ը[2]։
Կապը «Կոսովոյի ազգային-ազատագրական բանակի» հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին ԱՄՆ սենատի կոմիտեն հայտարարեց, որ «Կոսովոյի ազգային-ազատագրական բանակի» ֆինանսավորումը հիմնականում ապահովվում է քրեական աշխարհի կողմից[3]։
Ըստ Ինտերպոլի 2000 թվականին տարածած տեղեկությունների, Կոսովոյի քաղաքական-ռազմական կառույցները կապված էին ալբանական կազմակերպված հանցավորության հետ[4]։
Հանրամատչելի մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբանացի հանցագործները «ներկա են» դանիական en։Pusher III ֆիլմում։
- 2008 թվականին թողարկվեց Լյուկ Բեսոնի «Պատանդը» ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր հերոսը ընդդիմանում է ալբանական մաֆիային, որը վաճառելու նպատակով Փարիզում առևանգել էր նրա դստերը։
- Grand Theft Auto IV խաղում նույնպես «ներկա է» ալբանական մաֆիան։
- «Law and Order: Criminal Intent» սերիալում ալբանական մաֆիան երեխաներ է առևանգում։
- SOCOM 2 խաղի միսիան ընթանում է Ալբանիայում, որտեղ անհրաժեշտ է բռնել մի քանի հանցավոր պարագլուխների։
- Ֆրանսիական «Իշամեղվի բույնը» (ֆրանս.` Nid de guêpes) ֆիլմի գործողությունները ծավալվում են ալբանացի հանցավոր պարագլխի շուրջը։
- Իրական փաստերի վրա է հիմնված Անտվերպենում ալբանական մաֆիայի գործողությունների մասին պատմող «Досье «К»" (2009) Dossier K» ֆիլմը, ռեժիսոր՝ Յան Վերխեյեն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Thompson, Tony. Gangs: A Journey into the heart of the British Underworld, 2004 ISBN 0-340-83053-0
- ↑ «Albanian Mafia at work in New York». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «The Kosovo Liberation Army: Does Clinton Policy Support Group with Terror, Drug Ties? From 'Terrorists' to 'Partners». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «The Threat Posed by the Convergence of Organized Crime, Drugs Trafficking and Terrorism». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.