Ալատրի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | ||
---|---|---|
Ալատրի | ||
իտալ.՝ Alatri լատին․՝ Aletrium | ||
Երկիր | Իտալիա | |
Շրջան | Լացիո | |
Մակերես | 2 կմ² | |
ԲԾՄ | 502 մ | |
Խոսվող լեզուներ | Իտալերեն | |
Բնակչություն | 28 000 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +39 0775 | |
Փոստային դասիչ | 03011 | |
Ավտոմոբիլային կոդ | FR | |
Պաշտոնական կայք | comune.alatri.fr.it | |
| ||
Ալատրի (իտալ.՝ Alatri, լատին․՝ Aletrium), իտալական քաղաք Լացիո մարզում։ Բնակչությունը 28 հազար մարդ (2006 թվական)։
Քաղաքի կենտրոնը գտնվում է 502 մետր բարձրությունում, բլրի գագաթին։ «Ալատրի» անվանումը գալիս է հռոմեական «Ալետրիում» (Aletrium) անվանումից, որի արմատները գալիս են Փոքր Ասիայից ինչպես նաև Պելասգիամից։
2006 թվականից քաղաքապետ է ընտրվել Կոնստանտինո Մագլիոկան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրման ճիշտ տարեթիվը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն ձևավորվել է դեռ Հռոմեական կայսրությունից շատ տարիներ առաջ։ Քաղաքում պահպանվել է ամրոցի տպավորիչ չափերի հասնող միջնաբերդ, որը կարող էր կատարել դարպասների դեր՝ անվանումը (իտալ.՝ Porta Minore), նրա կատարին կային 3 ֆալոսյան պատկերներ, որոնք խորհրդանշում են բերրիություն և նաև երկուսն էլ ունեին պաշտպանիչ իմաստ։
Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինանշանը XII դարի աշտարակ է՝ զույգ թևերով։ Աշտարակը խորհրդանշում է քաղաքը պաշտպանող երկու պարիսպները, իսկ թևերը խորհրդանշում են բարձրությունը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալատրին հանդիսանում է Իտալիայի այս շրջանի հիմնական տուրիստական կենտրոններից մեկը։
Քաղաքն նաև ունի էկոլոգիապես մաքուր ձիթապտղի յուղի արտադրամաս։ Ապրանքը առաջին անգամ մրցանակ ստացել է «ԲԻՈ 2006» մրցույթում։
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալիֆե, Իտալիա, 1985 թվականից
- Պերուջա, Իտալիա, 1986 թվականից
- Պետրելչինա, Իտալիա, 2002 թվականից
- Կլիսսոն, Ֆրանսիա, 2001 թվականից
- Սեն Լյումին դե Կլիսսոն, Ֆրանսիա 2000 թվականից
- Ժետինե, Ֆրանսիա, 2000 թվականից
- Գորժ, Ֆրանսիա, 2000 թվականից
- Դիրֆի, Հունաստան
- Նես-Ցիոնա, Իսրայել
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալատրի
- Ալատրի, կիկլոպ քաղաք Արխիվացված 2009-08-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալատրի» հոդվածին։ |
|