Ալատրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալատրի
իտալերեն՝ Alatri լատ.՝ Aletrium
Alatri Neve.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՇրջանԼացիո
Մակերես2 կմ²
ԲԾՄ502 մ
Խոսվող լեզուներԻտալերեն
Բնակչություն28 000 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+39 0775
Փոստային ինդեքսներ03011
Ավտոմոբիլային կոդFR
Պաշտոնական կայքcomune.alatri.fr.it
##Ալատրի (Իտալիա)
Red pog.png

Ալատրի (իտալերեն՝ Alatri, լատ.՝ Aletrium), իտալական քաղաք Լացիո մարզում։ Բնակչությունը 28 հազար մարդ (2006 թվական)։

Քաղաքի կենտրոնը գտնվում է 502 մետր բարձրությունում, բլրի գագաթին։ «Ալատրի» անվանումը գալիս է հռոմեական «Ալետրիում» (Aletrium) անվանումից, որի արմատները գալիս են Փոքր Ասիայից ինչպես նաև Պելասգիամից։

2006 թվականից քաղաքապետ է ընտրվել Կոնստանտինո Մագլիոկան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Alatri Arcobaleno.jpg

Հիմնադրման ճիշտ տարեթիվը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն ձևավորվել է դեռ Հռոմեական կայսրությունից շատ տարիներ առաջ։ Քաղաքում պահպանվել է ամրոցի տպավորիչ չափերի հասնող միջնաբերդ, որը կարող էր կատարել դարպասների դեր՝ անվանումը (իտալերեն՝ Porta Minore), նրա կատարին կային 3 ֆալոսյան պատկերներ, որոնք խորհրդանշում են բերրիություն և նաև երկուսն էլ ունեին պաշտպանիչ իմաստ։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանը XII դարի աշտարակ է՝ զույգ թևերով։ Աշտարակը խորհրդանշում է քաղաքը պաշտպանող երկու պարիսպները, իսկ թևերը խորհրդանշում են բարձրությունը։

Porta Maggiore Alatri.jpg

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալատրին հանդիսանում է Իտալիայի այս շրջանի հիմնական տուրիստական կենտրոններից մեկը։

Քաղաքն նաև ունի էկոլոգիապես մաքուր ձիթապտղի յուղի արտադրամաս։ Ապրանքը առաջին անգամ մրցանակ ստացել է «ԲԻՈ 2006» մրցույթում։

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]