Jump to content

Ալասդեր Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալասդեր Գրեյ
անգլ.՝ Alasdair Gray
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1934(1934-12-28)[1][2][3][…]
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 29, 2019(2019-12-29)[5][6][7][…] (85 տարեկան)
Մահվան վայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[8]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց և Whitehill Secondary School?
ԵրկերLanark: A Life in Four Books?, 1982, Janine? և Poor Things?
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ, նկարազարդող, նկարիչ և վիզուալ արտիստ
ԱշխատավայրԳլազգոյի արվեստի դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
Կայքalasdairgray.co.uk
 Alasdair Gray Վիքիպահեստում

Ալասդեր Գրեյ (անգլ.՝ Alasdair Grayդեկտեմբերի 28, 1934(1934-12-28)[1][2][3][…], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4] - դեկտեմբերի 29, 2019(2019-12-29)[5][6][7][…], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[8]), շոտլանդացի գրող և նկարիչ: Գրեյի գրական ստեղծագործությունները համատեղում են ռեալիզմի, ֆանտազիայի և գիտական ֆանտաստիկայի տարրերը։ Դրանք բնութագրվում են հենց հեղինակի նկարազարդումների հատուկ հայեցակարգային ձևավորմամբ և օգտագործմամբ: Նրա վեպը, որը ստեղծվել է քսանհինգ տարվա ընթացքում և առաջին անգամ հրատարակվել է 1981 թվականին, The Guardian թերթը անվանել է «XX դարի գեղարվեստական գրականության ուղենիշներից մեկը»: Գրեյի մեկ այլ վեպը՝ «աղքատ թշվառները» (1992 թվական), արժանացել է Whitbread Novel Award-ի[9][10]։

Ընդհանուր առմամբ, Գրեյը գրել է ավելի քան ութ վեպ, պատմվածքների մի քանի ժողովածու, բանաստեղծությունների երկու գիրք և բազմաթիվ պիեսներ: Հավատարիմ մնալով շոտլանդական ազգայնականության գաղափարներին և Հանրապետական հայացքներին՝ իր աշխատանքում նա հանդես է եկել ի պաշտպանություն սոցիալիզմի և Շոտլանդիայի անկախության:

Գրեյը բազմաթիվ նկարների և որմնանկարների հեղինակ է։ Նրա որմնանկարներից մեկը գտնվում է «Ubiquitous Chip» ռեստորանում (West End, Glasgow), մյուսը՝ եկեղեցու շենքի սրահի առաստաղին, որը այժմ վերածվել է ռեստորանի Գլազգոյի Բայրս ճանապարհի վրա (այս աշխատանքը Շոտլանդիայում ամենամեծերից մեկն է)[11]։

Գրող Ուիլ Սելֆը Ալասդեր Գրեյին անվանել է «ստեղծագործական Էրուդիտ՝ համապարփակ քաղաքական-փիլիսոփայական տեսլականով» և «մեծ գրող որը, հնարավոր է, ամենամեծն է եղել և որն այսօր ապրում է այս արշիպելագում»: Գրեյն իրեն անվանել է «Գլազգոյի գեր, ակնոցավոր, ճաղատ, կայուն ծերացող հետիոտն» [12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալասդեր Գրեյը ծնվել է Գլազգոյի հյուսիս-արևելքում գտնվող թաղամասում։ Նրա հայրը, որ վիրավորվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, աշխատել է գործարանում։ Մայրն աշխատել է խանութում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գրեյը տարհանվել է Կենտրոնական Շոտլանդիայի Պերտշիր կոմսություն, այնուհետև՝ Լանարկշիր կոմսություն։ Գրեյի ապրած փորձառությունը հետագայում արտացոլվեց նրա գրական ստեղծագործություններում: Ընտանիքն ապրում էր մունիցիպալ տանը (հանրային կամ սոցիալական բնակարանի ձև): Ապագա գրողի ստացած կրթությունը հանրային ուսուցման (Գլազգոյի արվարձանում գտնվող Ուայթհիլ ավագ դպրոց), հանրային գրադարաններ այցելելու և հասարակական-իրավական հեռարձակմանը ծանոթանալու համադրություն էր։ «Կրթության այն տեսակը, որն այժմ բրիտանական կառավարությունն անօգուտ է համարում, հատկապես բրիտանական բանվոր դասակարգի երեխաների համար». ինչպես հետագայում նկատել էր Գրեյը: 1952-1957 թվականներին սովորել է «Գլազգոյի արվեստի դպրոցում» և դասավանդել այստեղ 1958-1962 թվականներին։ Ուսանող տարիքում սկսել էր գրել այն, ինչը հետագայում դարձավ վեպ։

Համալսարանն ավարտելուց հետո նա աշխատել է որպես դիմանկարիչ և բնանկարիչ, ինչպես նաև որպես անկախ գրող և նկարիչ: Նրա առաջին պիեսները հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ 1968 թվականին։ 1972-ից 1974 թվականներին մասնակցել է գրողների խմբի աշխատանքներին, որը կազմակերպել էր Ֆիլիպ Հոբսբաումը: Այստեղ գրողը հանդիպել է Ջեյմս Քելմանին, Լիզ Լոքհեդին, Թոմ Լեոնարդին, Աոնգաս ՄակՆիքեյլին և Ջեֆ Թորինգթոնին։

1977-1979 թվականներին Գրեյը աշխատել է «Ժողովրդի պալատ» թանգարանում՝ որպես Գլազգոյի «արվեստագետ-գրանցող»՝ ֆինանսավորվելով Լեյբորիստական կառավարության կողմից ստեղծված ծրագրի միջոցով։

2001 թվականին «Գլազգոյի համալսարանի շոտլանդական ազգայնականների ասոցիացիան» Գրեյին առաջադրել է Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնի թեկնածու: Սակայն նրա մրցակիցը՝ Գրեգ Հեմֆիլը, փոքր առավելությամբ հաղթեց նրան:

Երկու անգամ ամուսնացել է։ Առաջին անգամ Ինգա Սորենսոնի հետ 1961-1970 թվականներին։ Երկրորդ անգամ՝ Մորագ Մաքալփինի՝ 1991 թվականից մինչև կյանքի վերջ։ Նա ունեցել է մեկ որդի՝ Էնդրյուն, ով ծնվել է 1964 թվականին։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյը շոտլանդացի քաղաքացիական (կամ լիբերալ) ազգայնական և հանրապետական էր։ Իր «Ինչու Շոտլանդացիները պետք է կառավարեն Շոտլանդիան» (1992 թվական) գրքում նշել է. «այս գրքի վերնագիրը կարող է սպառնալից թվալ նրանց համար, ովքեր ապրում են Շոտլանդիայում, բայց ծնվել և սովորել են այլուր, այնպես որ, ավելի լավ է ասել, որ «շոտլանդացիներ» ասելով նկատի ունեմ Շոտլանդիայում յուրաքանչյուրին, որը կարող է մասնակցել քվեարկությանը:

Նախկինում Գրեյը աջակցել է շոտլանդական ազգայինին (անգլ.՝   Scottish National Party) և Շոտլանդական սոցիալիստական (անգլ.՝ Scottish Socialist Party) կուսակցություններին։ Այնուամենայնիվ, 2010 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան ընդհանուր ընտրություններ, նա աջակցեց Շոտլանդիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության տեղական թեկնածուին (անգլ.՝  Scottish Liberal Democrat)՝ Քեթի Գորդոն անունով։

Շոտլանդական խորհրդարանի շենքի Քենոնգեյթի պատին (Canongate Wall) հիշատակային մեջբերումներով քարերից մեկի վրա փորագրված է եղել Ալասդեր Գրեյի արտահայտությունը. «Աշխատիր այնպես, կարծես ապրում ես ավելի լավ դարձած ազգի առաջին օրերում», որը նա տեղադրել է իր վեպի շապիկին 1984 թվականին: Ինչպես նշել է շոտլանդացի պատմաբանն ու քաղաքական գործիչը, այս արտահայտությունը դարձել է Թետչերիզմին շոտլանդական դիմադրության կարգախոսը[13]։

Գեղարվեստական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լանարկ - 1981 թվական
  • 1982, Ժանին - 1984 թվական
  •  Քելվին Ուոքերի անկումը. վաթսունականների առակը -1985 թվական
  • Կաշվե որևէ իր - 1990 թվական
  • Մակգրոտին և Լյուդմիլա -1990 թվական
  • Աղքատ-թշվառներ (անգլ.՝ Poor Things) -1992 թվական
  •  Պատմություն ստեղծողը - 1994 թվական
  • Մեյվիս Բելֆրեյջ (անգլ.՝ Mavis Belfrage) -1996 թվական
  • Սիրահարված ծերունին - 2007 թվական
  • Մի աշխարհի պատմությունից (անգլ.՝ Unlikely Stories, Mostly) - 1983 թվական
  • Նեզ պատմություններ (անգլ.՝ Lean Tales) - 1985 թվական, (Ջեյմս Քելմանի և Ագնես Օուենսի համահեղինակությամբ)
  • Տասը բարձր և ճիշտ պատմություններ (անգլ.՝ Ten Tales Tall & True) - 1993 թվական
  • Մեյվիս Բելֆրեյջ (անգլ.՝ Mavis Belfrage) -1996 թվական
  • Մեր կապանքների ծայրերը. 13 տխուր պատմություններ (անգլ.՝ The Ends of Our Tethers: 13 Sorry Stories) - 2003 թվական
  • Հին բացասականներ (անգլ.՝ Old Negatives) - 1989 թվական
  • Տասնվեց պատահական բանաստեղծություններ (անգլ.՝ Sixteen Occasional Poems) - 2000 թվական

Որպես նկարազարդող

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շոտլանդիայի երգեր (անգլ.՝ Songs of Scotland), (հեղինակ՝ Վիլմա Պատերսոն (անգլ.՝ Wilma Patterson) - 1996 թվական
  • Գրողն ինքն է նկարազարդումներ ստեղծել իր գրքերի համար։

Դրամատուրգիա (թերի ցուցակ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկխոսություն-դուետ (անգլ.՝ Dialogue — A Duet) - 1971 թվական
  • Ոսկե լռության կորուստը (անգլ.՝ The Loss Of The Golden Silence) - 1973 թվական
  • Տան հետ կապված - Տրիո շովինիստների համար (անգլ.՝ Homeward Bound — A Trio for Female Chauvinists) - 1973 թվական
  • Սեմ Լանգ և Միսս Ուոթսոն - մեկ գործողությամբ սեքս կատակերգություն չորս տեսարաններով (անգլ.՝ Sam Lang and Miss Watson — A One Act Sexual Comedy In Four Scenes) - 1973 թվական
  • Մակգրոտին և Լյուդմիլա (անգլ.՝ McGrotty and Ludmilla) - 1986 թվական
  • Աշխատանքային ոտքեր. պիես նրանց համար, ովքեր չունեն (անգլ.՝ Working Legs: A Play for Those Without Them) - 1997 թվական
  • Հաջողություն, Ջիմի (անգլ.՝ Goodbye Jimmy) - 2006 թվական
  • Բիծ (անգլ.՝ Fleck) - 2008 թվական
  • Գրեյի պիեսների ժողովածու (անգլ.՝ A Gray Play Book) - 2009 թվական

Հեռուստատեսությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկխոսություն-դուետ (անգլ.՝ Dialogue — A Duet) - 1972 թվական
  • Այսօր և երեկ (անգլ.՝ Today and Yesterday)
  • Մարտին (անգլ.՝ Martin) - 1972 թվական
  • Երկխոսություն-դուետ (անգլ.՝ Dialogue — A Duet)
  • Ոսկե լռության կորուստ (անգլ.՝ The Loss Of The Golden Silence) - 1973 թվական

Այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինչու Շոտլանդիան պետք է կառավարեն Շոտլանդացիները (անգլ.՝ Why Scots Should Rule Scotland) - 1992 թվական, վերանայված հրատարակություն - 1997 թվական
  • Նախաբանների գիրք (անգլ.՝ The Book of Prefaces) - 2000 թվական
  • Ինչպես պետք է ինքներս մեզ կառավարենք (անգլ.՝ How We Should Rule Ourselves) - 2005 թվական
  • Կյանքը նկարներում (անգլ.՝ A Life in Pictures) - 2010 թվական

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիական աշխատանքներ
  • 1991 -«Ալասդեր Գրեյի Արվեստը» (անգլ.՝ The Arts of Alasdair Gray), հեղինակներ-Ռոբերտ Քրոուֆորդ (անգլ.՝ Robert Crawford) և Թոմ Նաիրնը (անգլ.՝ Thom Nairn)
  • 1999 -«Ալասդեր Գրեյ», հեղինակ-Սթիվեն Բերնշտեյն (անգլ.՝ Stephen Bernstein),
  • 2000 - «Ալասդեր Գրեյ եզակի շոտլանդացի մոգ» (անգլ.՝ lasdair Gray: A Unique Scottish Magus), автор — Джой Хендри,
  • 2001 - «Ալասդեր Գրեյ քննադատական գնահատականներ և մատենագիտություն» (անգլ.՝ Alasdair Gray: Critical Appreciations and a Bibliography), հեղինակ - Ֆիլ Մուրս (անգլ.՝ Phil Moores) (ed.), հենց Գրեյի աջակցությամբ:


Կենսագրություն

  • 2008 - Ալասդեր Գրեյ, կենսագրությունը քարտուՆշումներղարի կողմից (անգլ.՝ Alasdair Gray: A Secretary’s Biography), հեղինակ-Ռոջ Գլաս (անգլ.՝ Rodge Glass)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Alasdair GrayOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2020/01/02/le-peintre-et-romancier-alasdair-gray-est-mort_6024629_3382.html
  5. 5,0 5,1 5,2 Alasdair Gray, the beloved author and artist, has died
  6. 6,0 6,1 6,2 Scots author Alasdair Gray dies at the age of 85 — 1997.
  7. 7,0 7,1 7,2 Tributes paid to artist and author Alasdair Gray after he dies aged 85 / C. EvansLondon: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  8. 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #118986171 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. National Library of Scotland Արխիվացված 2006-08-22 Wayback Machine
  10. Guardian Fiction Prize Արխիվացված 2007-02-08 Wayback Machine
  11. «Alasdair Gray's Mural in the Òran Mór, Glasgow». Արխիվացված օրիգինալից 2020-10-01-ին. Վերցված է 2019-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Gray, The Ends of Our Tethers, Dustjacket (recto).
  13. Dr James Procter (2008). «Alasdair Gray» (անգլերեն). British Council. Արխիվացված օրիգինալից 2023-04-16-ին. Վերցված է 2023-08-29-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |deadlink= (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալասդեր Գրեյ» հոդվածին։