Ալ-Ջալաայի շրջան
Արտաքին տեսք
Ալ-Ջալաայի շրջան արաբ․՝ ناحية الجلاء | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Դեյր-էլ-Զորի մարզ → Աբու Քամալի գավառ |
Վարչկենտրոն | Ալ-Ջալաա |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2004) | 29 255 |
Տարածք | 631,2 |
Ժամային գոտի | UTC+2 |
Ալ-Ջալաայի շրջան (արաբ․՝ ناحية الجلاء), Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Աբու Քամալի գավառի 4 շրջաններից մեկը։
Վարչական կենտրոնն է Ալ-Ջալաա քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 29 255 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Ունի 5 գյուղեր և ավաններ՝
- Ալ-Աբբաս (العباس)
- Ալ-Տուտհիա (الطوطحية)
- Ալ-Կատաա (القطعة)
- Ալ-Սալիհիա (الصالحية)
- Ալ-Սիբխա (الصبخة)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար,2004
|