Jump to content

Աիշա Ռաթեբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիշա Ռաթեբ
արաբ․՝ عائشة راتب‎‎
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1928(1928-02-22)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էմայիսի 4, 2013(2013-05-04) (85 տարեկան)
Մահվան վայրԳիզա, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
ԿրթությունԿահիրեի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և գրող
ԱշխատավայրԿահիրեի համալսարան
Զբաղեցրած պաշտոններambassador of Egypt to Denmark? և ambassador of Egypt to Germany?

Աիշա Ռաթեբ (արաբ․՝ عائشة راتب‎‎, փետրվարի 22, 1928(1928-02-22), Կահիրե, Եգիպտոս - մայիսի 4, 2013(2013-05-04), Գիզա, Եգիպտոս), եգիպտացի իրավաբան, քաղաքական գործիչ և Եգիպտոսի առաջին կին դեսպանը։ Կահիրեի համալսարանում եղել է միջազգային իրավունքի պրոֆեսոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաթեբը ծնվել է Կահիրեում միջին խավի և կրթված ընտանիքում[2]։ Քոլեջ ընդունվելուց հետո նա սկզբում Կահիրեի համալսարանում ուսումնասիրել է գրականություն, սակայն ընդամենը մի շաբաթ անց փոխել է ֆակուլտետը՝ սովորելով իրավունք[2]։ 1949 թվականին նա ավարտել է Կաhիրեի համալսարանը, կարճաժամկետ ուղևորություն է ունեցել Փարիզում, ապա 1955 թվականին դարձել է գիտությունների թեկնածու[2]։

Ռաթեբը 1949 թվականին դիմել էր Conseil de'Etat-ում (Եգիպտոսի բարձրագույն դատական համակարգը) դատավոր լինելու համար, սակայն իր սեռի պատճառով մերժվել է[3]։ Այդ ժամանակի վարչապետ Հուսսեյն Սերրի Փաշան կին դատավոր լինելու առիթով ասել է, որ դա «դեմ է հասարակության ավանդույթներին»[2]։ Նա դատական գործ է հարուցել իր սահմանադրական իրավունքների ոտնահարման պատճառով[4]։ Նրա դատական գործը իր տեսակով առաջիննն էր Եգիպտոսում, և երբ նա տանուլ է տվել գործը, Պետական խորհրդի նախագահ Աբդել-Ռազեկ ալ-Սանուրի այս առիթով նշել է, որ նա կորցրել է այն միայն քաղաքական և մշակութային պատճառներով[5], այլ ոչ թե եգիպտական կամ շարիայի իրավունքներով[6]։ Դատական գործը և ալ-Սանուրի կարծիքը դատավոր դառնալու համար ոգեշնչման աղբյուր էին մի շարք կանանց համար, թեև մինչև 2003 թվականը Եգիպտոսում կին դատավոր չկար (առաջին կին դատավորը Թահանի ալ-Գեբալին է)[7]։ 2010 թվականին Եգիպտոսի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց դատավոր դառնալու թույլատվության որոշումը[8]։ 2015 թվականի հուլիսից կանանց վարջապես թույլատրվում է դատավոր դառնալ[6]։

1971 թվականին Ռաթեբը «Արաբ սոցիալիստական միության» Կենտրոնական կոմիտեի անդամ էր, որտեղ նա օգնել է Եգիպտոսի համար նոր Սահմանադրության մշակման գործերում[2]։ Կոմիտեի բոլոր անդամներից նա միակն էր, որը դեմ էր «նախագահ Անվար Սադաթին տրվող արտակարգ լիազորություններին»[2]։

Սրանից հետո նա 1974-1977 թվականներին եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ լինելով այդ պաշտոնը ստանձնած առաջին կինը[9]։ Այդ ընթացքում նա կարողացել էր երկրում կանանց համար բարեփոխումներ իրականացնել։ Ռաթեբը դա անում էր անգամ այն ժամանակ, երբ ֆունտամենտալիստ շեյխերը փորձելում էին գցել նրա հեղինակությունը[10]։ Ռաթեբը շարունակել էր սահմանադրական փոփոխություններ անել բազմակնության ոլորտում և երաշխավորում էր, որ ամուսնալուծությունը օրինական է միայն այն ժամանակ, երբ վկայվում է դատավորի կողմից[11]։ Նա աշխատել է աղքատ մարդկանց օգնելու համար և օրենք է անկցացրել հաշմանդամների` աշխատանքի գտնելու իրավունքների վերաբերյալ[2]։ Երբ կառավարությունը բարձրացնում էր առաջին անհրաժեշտության ապրանքների սուբսիդավորումը, մի բան, որը կազդեր Եգիպտոսի ամենաաղքատ քաղաքացիների վրա, նա 1977 թվականին ցույցեր է նախաձեռնել հացի գնի բարձրացման ժամանակ[2]։

1979 թվականին Ռաթեբը նշանակվել էր Եգիպտոսի առաջին կին դեսպանի պաշտոնում[12]։ Նա 1979-1981 թվականներին եղել է Դանիայում Եգիպտոսի պաշտոնական ներկայացուցիչը, 1981-1984 թվականներին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը[1]։

Ռաթեբը խիստ քննադատում էր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, քանի որ կարծում էր, որ նրա կառավարման մեթոդները տարանջատում էին հարուստներին և աղքատներին[9]։

Ռաթեբը մահացել է 2013 թվականին Գիզայում՝ սրտի կանգից[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Arab Women by First Name - All». Dubai Women's College. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Reda, Angele (2013 թ․ մայիսի 24). «Aisha Rateb (1928-2013)». Watani. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Hatem, Mervat F. (1994). «Privatization and the Demise of State Feminism in Egypt». Mortgaging Women's Lives: Feminist Critiques of Structural Adjustment. United Nations. էջ 41. ISBN 1856491013.
  4. «Aisha Rateb». Egypt Today. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. Elbendary, Amina (January 2003). «Women On the Bench». Al-Ahram (620). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. 6,0 6,1 Messieh, Nancy; Gaber, Suzanne (2015 թ․ հուլիսի 22). «A Win for Women in Egypt's Courts». Atlantic Council. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. Khalil, Ashraf (2003 թ․ սեպտեմբերի 23). «Egypt's First Female Judge May Remain 'The Only'». Women's eNews. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Kenyon, Peter (2010 թ․ ապրիլի 3). «Female Judges In Egypt Battle Against Old Ideas». NPR. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. 9,0 9,1 Sami, Aziza (2013 թ․ մայիսի 9). «Obituary: Aisha Rateb (1928-2013) Women's Struggle: One Champion Down». Al-Ahram Weekly (1147). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. Sadat, Jehan (1987). A Woman of Egypt. New York: Simon & Schuster. էջեր 360. ISBN 0743237080.
  11. 11,0 11,1 «Egypt's First Female Ambassador Dies at 85». Aswat Masriya. 2015 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  12. Sullivan, Earl L. (1986). Women in Egyptian Public Life. Syracuse, New York: Syracuse University Press. էջեր 82. ISBN 0815623542.