Աիշա Ռաթեբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիշա Ռաթեբ
արաբ․՝ عائشة راتب‎‎
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1928(1928-02-22)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էմայիսի 4, 2013(2013-05-04) (85 տարեկան)
Մահվան վայրԳիզա, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
ԿրթությունԿահիրեի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և գրող
ԱշխատավայրԿահիրեի համալսարան
Զբաղեցրած պաշտոններambassador of Egypt to Denmark? և ambassador of Egypt to Germany?

Աիշա Ռաթեբ (արաբ․՝ عائشة راتب‎‎, փետրվարի 22, 1928(1928-02-22), Կահիրե, Եգիպտոս - մայիսի 4, 2013(2013-05-04), Գիզա, Եգիպտոս), եգիպտացի իրավաբան, քաղաքական գործիչ և Եգիպտոսի առաջին կին դեսպանը։ Կահիրեի համալսարանում եղել է միջազգային իրավունքի պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաթեբը ծնվել է Կահիրեում միջին խավի և կրթված ընտանիքում[2]։ Քոլեջ ընդունվելուց հետո նա սկզբում Կահիրեի համալսարանում ուսումնասիրել է գրականություն, սակայն ընդամենը մի շաբաթ անց փոխել է ֆակուլտետը՝ սովորելով իրավունք[2]։ 1949 թվականին նա ավարտել է Կաhիրեի համալսարանը, կարճաժամկետ ուղևորություն է ունեցել Փարիզում, ապա 1955 թվականին դարձել է գիտությունների թեկնածու[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաթեբը 1949 թվականին դիմել էր Conseil de'Etat-ում (Եգիպտոսի բարձրագույն դատական համակարգը) դատավոր լինելու համար, սակայն իր սեռի պատճառով մերժվել է[3]։ Այդ ժամանակի վարչապետ Հուսսեյն Սերրի Փաշան կին դատավոր լինելու առիթով ասել է, որ դա «դեմ է հասարակության ավանդույթներին»[2]։ Նա դատական գործ է հարուցել իր սահմանադրական իրավունքների ոտնահարման պատճառով[4]։ Նրա դատական գործը իր տեսակով առաջիննն էր Եգիպտոսում, և երբ նա տանուլ է տվել գործը, Պետական խորհրդի նախագահ Աբդել-Ռազեկ ալ-Սանուրի այս առիթով նշել է, որ նա կորցրել է այն միայն քաղաքական և մշակութային պատճառներով[5], այլ ոչ թե եգիպտական կամ շարիայի իրավունքներով[6]։ Դատական գործը և ալ-Սանուրի կարծիքը դատավոր դառնալու համար ոգեշնչման աղբյուր էին մի շարք կանանց համար, թեև մինչև 2003 թվականը Եգիպտոսում կին դատավոր չկար (առաջին կին դատավորը Թահանի ալ-Գեբալին է)[7]։ 2010 թվականին Եգիպտոսի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց դատավոր դառնալու թույլատվության որոշումը[8]։ 2015 թվականի հուլիսից կանանց վարջապես թույլատրվում է դատավոր դառնալ[6]։

1971 թվականին Ռաթեբը «Արաբ սոցիալիստական միության» Կենտրոնական կոմիտեի անդամ էր, որտեղ նա օգնել է Եգիպտոսի համար նոր Սահմանադրության մշակման գործերում[2]։ Կոմիտեի բոլոր անդամներից նա միակն էր, որը դեմ էր «նախագահ Անվար Սադաթին տրվող արտակարգ լիազորություններին»[2]։

Սրանից հետո նա 1974-1977 թվականներին եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ լինելով այդ պաշտոնը ստանձնած առաջին կինը[9]։ Այդ ընթացքում նա կարողացել էր երկրում կանանց համար բարեփոխումներ իրականացնել։ Ռաթեբը դա անում էր անգամ այն ժամանակ, երբ ֆունտամենտալիստ շեյխերը փորձելում էին գցել նրա հեղինակությունը[10]։ Ռաթեբը շարունակել էր սահմանադրական փոփոխություններ անել բազմակնության ոլորտում և երաշխավորում էր, որ ամուսնալուծությունը օրինական է միայն այն ժամանակ, երբ վկայվում է դատավորի կողմից[11]։ Նա աշխատել է աղքատ մարդկանց օգնելու համար և օրենք է անկցացրել հաշմանդամների` աշխատանքի գտնելու իրավունքների վերաբերյալ[2]։ Երբ կառավարությունը բարձրացնում էր առաջին անհրաժեշտության ապրանքների սուբսիդավորումը, մի բան, որը կազդեր Եգիպտոսի ամենաաղքատ քաղաքացիների վրա, նա 1977 թվականին ցույցեր է նախաձեռնել հացի գնի բարձրացման ժամանակ[2]։

1979 թվականին Ռաթեբը նշանակվել էր Եգիպտոսի առաջին կին դեսպանի պաշտոնում[12]։ Նա 1979-1981 թվականներին եղել է Դանիայում Եգիպտոսի պաշտոնական ներկայացուցիչը, 1981-1984 թվականներին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը[1]։

Ռաթեբը խիստ քննադատում էր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, քանի որ կարծում էր, որ նրա կառավարման մեթոդները տարանջատում էին հարուստներին և աղքատներին[9]։

Ռաթեբը մահացել է 2013 թվականին Գիզայում՝ սրտի կանգից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Arab Women by First Name - All»։ Dubai Women's College։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 14, 2006-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Reda Angele (մայիսի 24, 2013)։ «Aisha Rateb (1928-2013)»։ Watani։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  3. Hatem Mervat F. (1994)։ «Privatization and the Demise of State Feminism in Egypt»։ Mortgaging Women's Lives: Feminist Critiques of Structural Adjustment։ United Nations։ էջ 41։ ISBN 1856491013 
  4. «Aisha Rateb»։ Egypt Today։ նոյեմբերի 20, 2013։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 16, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  5. Elbendary Amina (January 2003)։ «Women On the Bench»։ Al-Ahram (620)։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 2, 2006-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  6. 6,0 6,1 Messieh Nancy, Gaber Suzanne (հուլիսի 22, 2015)։ «A Win for Women in Egypt's Courts»։ Atlantic Council։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  7. Khalil Ashraf (սեպտեմբերի 23, 2003)։ «Egypt's First Female Judge May Remain 'The Only'»։ Women's eNews։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  8. Kenyon Peter (ապրիլի 3, 2010)։ «Female Judges In Egypt Battle Against Old Ideas»։ NPR։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  9. 9,0 9,1 Sami Aziza (մայիսի 9, 2013)։ «Obituary: Aisha Rateb (1928-2013) Women's Struggle: One Champion Down»։ Al-Ahram Weekly (1147)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  10. Sadat Jehan (1987)։ A Woman of Egypt։ New York: Simon & Schuster։ էջեր 360։ ISBN 0743237080 
  11. 11,0 11,1 «Egypt's First Female Ambassador Dies at 85»։ Aswat Masriya։ մայիսի 5, 2015։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 (չաշխատող հղում)
  12. Sullivan Earl L. (1986)։ Women in Egyptian Public Life։ Syracuse, New York: Syracuse University Press։ էջեր 82։ ISBN 0815623542