Ադենիկ Օլադոսու
Ադենիկ Օլադոսու յորուբա՝ Adenike Oladosu | |
---|---|
Ծնվել է | 1994[1] |
Ծննդավայր | Ogbomosho, Օյո նահանգ, Նիգերիա[2] կամ Աբուջա, Նիգերիա |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մայրենի լեզու | յորուբա |
Կրոն | քրիստոնեա |
Կրթություն | University of Agriculture, Makurdi? |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ, բնապահպան, ecofeminist և լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | կազմակերպության հիմնադիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Adenike Oladosu Վիքիպահեստում |
Ադենիկ Թիթիլոպ Օլադոսու (անգլ.՝ Adenike Titilope Oladosu, 1994[1], Ogbomosho, Օյո նահանգ, Նիգերիա[2] և Աբուջա, Նիգերիա[4]), նիգերիացի կլիմայական ակտիվիստ, էկո-ֆեմինիստ ու Նիգերիայում հանուն կլիմայի դպրոցական դասադուլի նախաձեռնող[5][6]։ Մասնագիտանում է հավասարության, անվտանգության և ամբողջ Աֆրիկայում, հատկապես Չադ լճի շրջանում խաղաղության հաստատման մեջ[7]։
Սևամորթների պատմության ամսի շրջանակներում Վանեսա Նակատեի ու Էլիզաբեթ Վաթութիի հետ Գրինփիս բնապահպանական կազմակերպության կողմից ճանաչվել է Աֆրիկայի երեք երիտասարդ սևամորթ ակտիվիստներից մեկը, որոնք փորձում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ[8]։ 2019 թվականի դեկտեմբերին որպես նիգերիացի երիտասարդության պատվիրակ մասնակցել է Իսպանիայում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP25), որտեղ նա «փոփոխական հասցե» է ներկայացրել Աֆրիկայում կլիմայի փոփոխության և այն մասին, թե ինչպես է այն ազդում կյանքի վրա[9][10]։
Մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նիգերիայի Օյո նահանգի Օգբոմոշո քաղաքում, կրթությունն ստացել Գվագվալադա Աբուջայում, որից հետո ընդունվել է Մակուրդի քաղաքի գյուղատնտեսական համալսարանը և այն ավարտել Գյուղատնտեսության տնտեսագիտության բարձրագույն աստիճանով[5]։
Կլիմայական ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմայական ակտիվիզմով սկսել է զբաղվել համալսարան ընդունվելուց հետո։ Նա տեսել էր զայրացած ֆերմերների և հովիվների, որովհետև նրանց հողն ավելի էր չորանում, իսկ երբևէ ջրհեղեղի չհանդիպած այլ համայնքներում հողերը քշվել էին ջրից։ Գլոբալ տաքացման հատուկ զեկույցը կարդալով միացել է «Fridays For Future» շարժմանը և սկսել հանդես գալ համայնքներում, դպրոցներում և հասարակական վայրերում ու մարդկանց հետ խոսել կլիմայի ճգնաժամի մասին՝ խրախուսելով նրանց ծառ տնկել և կրթել իրենց հասակակիցներին[11]։
2019 թվականին Նիգերիայի «Amnesty International» հասարակական կազմակերպության կողմից արժանացել է «Խղճի դեսպան» մրցանակի[12] և ՄԱԿ-ի կլիմայի երիտասարդական գագաթնաժողովում խոսել աշխարհի առաջնորդների հետ[13]։
Գրետա Թունբերգի հետ մասնակցել է Մադրիդում 2019 թվականին կայացած Կլիմայի փոփոխության համաժողովին, որտեղ համաշխարհային առաջնորդների ուշադրությունը հրավիրել է Նիգերիայի և Աֆրիկայի կլիմայական շարժումների վրա[14][15]։
Մրցանակներ ու պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 22 diverse voices to follow on Twitter this Earth Day by Amnesty International[16]
- 15 ambassador of the African youth climate hub[17]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.environewsnigeria.com/six-nigerian-youth-activists-to-attend-un-climate-summit/
- ↑ 2,0 2,1 2,2 https://climateaction.africa/adenike-oladosu-a-climate-justice-activist/
- ↑ https://www.bbc.co.uk/news/resources/idt-4f79d09b-655a-42f8-82b4-9b2ecebab611
- ↑ Tsanni, Abdullahi (2019 թ․ հունիսի 11). «My fight for climate action has just begun – Adenike Oladosu». African Newspage (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 5,0 5,1 Adebote, ‘Seyifunmi (2019 թ․ սեպտեմբերի 19). «Six Nigerian youth activists to attend UN Climate Summit». EnviroNews Nigeria - (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Watts, Jonathan (2019 թ․ սեպտեմբերի 19). «'The crisis is already here': young strikers facing climate apartheid». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «5 Empowered Female Environmentalists». www.kelleemaize.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Hanson, James. «3 young black climate activists in Africa trying to save the world». www.greenpeace.org.uk. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Breeze, Nick. «Youth strikers march for climate justice». The Ecologist. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «"We need climate action," urge Nigerian children». CNN (անգլերեն). 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Hanson, James (2019 թ․ հոկտեմբերի 28). «3 young black climate activists in Africa trying to save the world». Greenpeace. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ VanVugt, Bianca (2019 թ․ մարտի 5). «Support inspiring young women taking action on climate change». Wasteless Planet. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ McCarthy, Joe. «12 Female Climate Activists Who Are Saving the Planet». Global Citizen. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Victor (2019 թ․ դեկտեմբերի 6). «Nigeria's youth activist Adenike Oladosu joins Greta Thunberg at Climate Change Conference in Madrid». AfricansLive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Durojaiye, Seun (2019 թ․ դեկտեմբերի 7). «Nigerian activist Adenike Oladosu joins Greta Thunberg at conference in Madrid». Legit.ng – Nigeria news (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «22 diverse voices to follow this Earth Day». www.amnesty.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «TheAfricanYouthClimateHub» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-01-29-ին. Վերցված է 2021-03-13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադենիկ Օլադոսու Թվիթթերում
- «Elevate Festival 2020 – Adenike Oladosu – Opening Speech». YouTube. 2020 թ․ մարտի 5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադենիկ Օլադոսու» հոդվածին։ |
|