Ադենիկ Օլադոսու
Ադենիկ Օլադոսու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1994[1] |
Ծննդավայր | Ogbomosho, Օյո նահանգ, Նիգերիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | յորուբա |
Կրթություն | University of Agriculture, Makurdi? |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ և բնապահպան |
![]() |
Ադենիկ Թիթիլոպ Օլադոսու (անգլ.՝ Adenike Titilope Oladosu, 1994[1], Ogbomosho, Օյո նահանգ, Նիգերիա[2][3]), նիգերիացի կլիմայական ակտիվիստ, էկո-ֆեմինիստ ու Նիգերիայում հանուն կլիմայի դպրոցական դասադուլի նախաձեռնող[4][5]։ Մասնագիտանում է հավասարության, անվտանգության և ամբողջ Աֆրիկայում, հատկապես Չադ լճի շրջանում խաղաղության հաստատման մեջ[6]։
Սևամորթների պատմության ամսի շրջանակներում Վանեսա Նակատեի ու Էլիզաբեթ Վաթութիի հետ Գրինփիս բնապահպանական կազմակերպության կողմից ճանաչվել է Աֆրիկայի երեք երիտասարդ սևամորթ ակտիվիստներից մեկը, որոնք փորձում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ[7]։ 2019 թվականի դեկտեմբերին որպես նիգերիացի երիտասարդության պատվիրակ մասնակցել է Իսպանիայում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP25), որտեղ նա «փոփոխական հասցե» է ներկայացրել Աֆրիկայում կլիմայի փոփոխության և այն մասին, թե ինչպես է այն ազդում կյանքի վրա[8][9]։
Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նիգերիայի Օյո նահանգի Օգբոմոշո քաղաքում, կրթությունն ստացել Գվագվալադա Աբուջայում, որից հետո ընդունվել է Մակուրդի քաղաքի գյուղատնտեսական համալսարանը և այն ավարտել Գյուղատնտեսության տնտեսագիտության բարձրագույն աստիճանով[4]։
Կլիմայական ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիմայական ակտիվիզմով սկսել է զբաղվել համալսարան ընդունվելուց հետո։ Նա տեսել էր զայրացած ֆերմերների և հովիվների, որովհետև նրանց հողն ավելի էր չորանում, իսկ երբևէ ջրհեղեղի չհանդիպած այլ համայնքներում հողերը քշվել էին ջրից։ Գլոբալ տաքացման հատուկ զեկույցը կարդալով միացել է «Fridays For Future» շարժմանը և սկսել հանդես գալ համայնքներում, դպրոցներում և հասարակական վայրերում ու մարդկանց հետ խոսել կլիմայի ճգնաժամի մասին՝ խրախուսելով նրանց ծառ տնկել և կրթել իրենց հասակակիցներին[10]։
2019 թվականին Նիգերիայի «Amnesty International» հասարակական կազմակերպության կողմից արժանացել է «Խղճի դեսպան» մրցանակի[11] և ՄԱԿ-ի կլիմայի երիտասարդական գագաթնաժողովում խոսել աշխարհի առաջնորդների հետ[12]։
Գրետա Թունբերգի հետ մասնակցել է Մադրիդում 2019 թվականին կայացած Կլիմայի փոփոխության համաժողովին, որտեղ համաշխարհային առաջնորդների ուշադրությունը հրավիրել է Նիգերիայի և Աֆրիկայի կլիմայական շարժումների վրա[13][14]։
Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 22 diverse voices to follow on Twitter this Earth Day by Amnesty International[15]
- 15 ambassador of the African youth climate hub[16]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.environewsnigeria.com/six-nigerian-youth-activists-to-attend-un-climate-summit/
- ↑ 2,0 2,1 2,2 https://climateaction.africa/adenike-oladosu-a-climate-justice-activist/
- ↑ Tsanni Abdullahi (2019-06-11)։ «My fight for climate action has just begun – Adenike Oladosu»։ African Newspage (en-US)։ Վերցված է 2020-01-27
- ↑ 4,0 4,1 Adebote ‘Seyifunmi (2019-09-19)։ «Six Nigerian youth activists to attend UN Climate Summit»։ EnviroNews Nigeria - (en-us)։ Վերցված է 2020-01-26
- ↑ Watts Jonathan (2019-09-19)։ «'The crisis is already here': young strikers facing climate apartheid»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2020-01-27
- ↑ «5 Empowered Female Environmentalists»։ www.kelleemaize.com։ Վերցված է 2020-01-28
- ↑ Hanson James։ «3 young black climate activists in Africa trying to save the world»։ www.greenpeace.org.uk։ Վերցված է 2020-01-27
- ↑ Breeze Nick։ «Youth strikers march for climate justice»։ The Ecologist։ Վերցված է 22 January 2020
- ↑ «"We need climate action," urge Nigerian children»։ CNN (անգլերեն)։ 2019-03-14։ Վերցված է 2021-01-21
- ↑ Hanson James (28 October 2019)։ «3 young black climate activists in Africa trying to save the world»։ Greenpeace։ Վերցված է 2020-01-27
- ↑ VanVugt Bianca (2019-03-05)։ «Support inspiring young women taking action on climate change»։ Wasteless Planet։ Վերցված է 22 January 2020
- ↑ McCarthy Joe։ «12 Female Climate Activists Who Are Saving the Planet»։ Global Citizen։ Վերցված է 22 January 2020
- ↑ Victor (2019-12-06)։ «Nigeria's youth activist Adenike Oladosu joins Greta Thunberg at Climate Change Conference in Madrid»։ AfricansLive (en-US)։ Վերցված է 2020-01-28(չաշխատող հղում)
- ↑ Durojaiye Seun (2019-12-07)։ «Nigerian activist Adenike Oladosu joins Greta Thunberg at conference in Madrid»։ Legit.ng – Nigeria news (անգլերեն)։ Վերցված է 2020-01-28
- ↑ «22 diverse voices to follow this Earth Day»։ www.amnesty.org (անգլերեն)։ Վերցված է 2020-02-14
- ↑ «TheAfricanYouthClimateHub»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադենիկ Օլադոսու Թվիթթերում
- «Elevate Festival 2020 – Adenike Oladosu – Opening Speech»։ YouTube։ 5 March 2020
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադենիկ Օլադոսու կատեգորիայում։ |
|