Ադամ Գրանտ
Ադամ Գրանտ անգլ.՝ Adam M. Grant | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1981[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | West Bloomfield Township, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ[2] |
Կրթություն | Միչիգանի համալսարան (2006)[3], Հարվարդի քոլեջ (2003)[4], Puyallup High School? և West Bloomfield High School? |
Մասնագիտություն | գրող, organizational psychologist և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փենսիլվանիայի համալսարան և Ուորթոնի դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | adamgrant.net |
Ստորագրություն | |
Adam Grant Վիքիպահեստում |
Ադամ Գրանտ (օգոստոսի 13, 1981[1], West Bloomfield Township, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի գիտնական-հոգեբան և հեղինակ․ Ուորթոնի բիզնես-դպրոցի պրոֆեսոր։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ արվարձանում։ Երիտասարդության ժամանակ զբաղվել է ջրացատկով, 1999 թվականին ԱՄՆ ավագ դպրոցների աշակերտների շրջանում գրավել է առաջին տեղը[6]։
Հարվարդի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, Միչիգանի համալսարանում՝ կազմակերպչական հոգեբանության MS և PhD աստիճաններ։ Ուսանողական տարիներին լրացուցիչ աշխատել է որպես իլյուզիոնիստ-աճպարար[7]։ Ամուսնացել է ասպիրանտուրայում սովորելու տարիներին[8]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքային ուղին սկսել է որպես Հյուսիսային Կարոլինայի Չապել-Հիլլի համալսարանի ասիստենտ (2007-2009 թվականներ)։ Առաջատար գիտական ամսագրերում մի քանի հոդված հրապարակելուց հետո՝ 2009 թվականին (28 տարեկան հասակում) ստացել է Ուորթոնի բիզնես-դպրոցի դոցենտի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ մշտական պայմանագրով ամենաերիտասարդ պրոֆեսորը[9]։
«The New York Times»-ի երեք բեսթսելլերների («Give and Take» (2013), «Originals» (2016) և «Option» (2017, Facebook-ի արտադրության տնօրեն Շերիլ Սենդբերգի համահեղինակությամբ)) հեղինակն է[10][11]։ 2016 թվականին հանդես է եկել մեծ մտածողների սովորությունների մասին TED-դասախոսությամբ[12][13]։
«Thinkers50» կազմակերպության համաձայն՝ 2015 թվականին արժանացել է «Համաշխարհային երիտասարդ առաջնորդ» և կառավարման ոլորտում ամենաազդեցիկ մտածողի կոչումներին։ 2016 թվականին անվանակարգվել է Fortune «40 до сорока» ամսագրի ցանկում[14]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը Էլիսոնն է, ունեն երեք երեխա[8]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шерил Сэндберг, Адам Грант План Б. Как пережить несчастье, собраться с силами и начать жить снова = Sheryl Sandberg), Adam Grant. Option B: Facing Adversity, Building Resilience, and Finding Joy. — М.: Альпина Паблишер, 2018. — 248 p. — ISBN 978-5-9614-6440-5
- 2017: Option B: Facing Adversity, Building Resilience, and Finding Joy (with Sheryl Sandberg), 978-1524732684
- 2016: Originals: How Non-Conformists Move the World, 978-0-525-42956-2
- 2013: Give and Take: Why Helping Others Drives Our Success, 978-0-670-02655-5
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Bibliothèque nationale de France Record #16727953c // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ https://mgmt.wharton.upenn.edu/profile/grantad/
- ↑ https://faculty.wharton.upenn.edu/wp-content/uploads/2016/11/AdamGrantCV-May2021.pdf
- ↑ https://www.apa.org/about/awards/early-career-contribution?tab=4
- ↑ «1999 Mens Public School All American Divers». USA Diving. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Give and Take - Adam Grant ՅուԹյուբում
- ↑ 8,0 8,1 «Award Citation» (PDF). American Psychologist. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ Dominus, Susan. «Is Giving the Secret to Getting Ahead?». The New York Times. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «TED Talk».
- ↑ «Option B».
- ↑ «TED Talk».
- ↑ «Option B».
- ↑ «Adam Grant». Fortune (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Գրանտ» հոդվածին։ |
|