Jump to content

Ագնես Նիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Նիքսոն
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 10, 1922(1922-12-10)[1][2]
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 28, 2016(2016-09-28)[1][2] (93 տարեկան)
Վախճանի վայր՝Haverford[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող և հեռուստառեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0633202
agnesnixon.com

Ագնես Նիքսոն (դեկտեմբերի 10, 1922(1922-12-10)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 28, 2016(2016-09-28)[1][2], Haverford[3]), ամերիկացի հեռուստատեսային գրող և պրոդյուսեր, ABC «Ապրելու մեկ կյանք» («One life to live»), «Իմ բոլոր երեխաները» («All my children») և «Սիրել» («Loving») սերիալների ստեղծողը[5]։

Նիքսոնի աշխատանքը որպես գրող և պրոդյուսեր ընդլայնեց ամերիկյան ցերեկային ժամերի հեռուստատեսության սցենարները՝ ստեղծելով հաղորդումներ առողջության հետ կապված և Վիետնամի պատերազմի մասին, հեռուստահաղորդումներ որտեղ առաջին անգամ ցուցադրվեցին լեսբիական համբույրի և արհեստական ընդհատման տեսարաններ[6][7][8]։ Նա արժանացել է Ամերիկայի գրողների գիլդիայի հինգ մրցանակների (Writers’ guild of America Award), հինգ Էմմի մրցանակների (Daytime emmy awards) և 2010 թվականին Հեռուստատեսության և արվեստի ազգային ակադեմիայի կողմից ստացել է «Կյանքի ձեռքբերում» մրցանակը (Lifetime Achievement Award)[5]: Նիքսոնին հաճախ անվանում էին ժամանակակից ամերիկյան սերիալների թագուհի[9][10]։

Ագնես Պատրիսիայի (նախկինում Դալթոն) և Հարրի Ժոսեֆ Էքհարդտի դուստրը[11]՝ Ագնես Նիքսոնը, իրական անուն, ազգանունը Ագնես Էքհարդտ, ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 10-ին[12][13], Չիկագոյում, Իլինոյս[14]։ Հաճախել է Հյուսիսարևմտյան համալսարան, որտեղ եղել է Ալֆա Չի Օմեգա (Alpha Chi Omega) կանանց ակումբի անդամ։ Իրնա Ֆիլիպսի մոտ աշխատելով սկսել է իր կարիերան հեռուստասերիալների ոլորտում։ Նրա ղեկավարության ներքո Ագնես Նիքսոնը որպես սցենարիստ մասնակցել է «Սպիտակազգեստ կինը» («Woman in White») և «Ինչպես է պտտվում աշխարհը» («As the World Turns»)  հեռուստասերիալների սցենարային աշխատանքներին, ինչպես նաև եղել է «Վաղվա փնտրտուքներում» («Search for Tomorrow»), «ՈՒղղորդող լույսը» («Guiding Light») և «Ուրիշ աշխարհ» («Another world») հեռուստասերալների գլխավոր սցենարիստը[9]։

«Ուղղորդող լույս»-ի վրա աշխատելիս, Նիքսոնը գրել է առաջին առողջության հետ կապված սերիալը[6]։ Նրա ընկերներից մեկը մահացել էր արգանդի վզիկի քաղցկեղից, և Ագնեսը ցանկանում էր ինչ-որ կերպ կրթել կանանց և իրազեկել Պապանիկոլաու արատ պապ թեստի մասին («pap smear»), որպեսզի նրանք անցնեն այդ թեստը։ Նա այս ամենը ներկայացրել է «Ուղղորդող լույս» սերալի գլխավոր հերոսուհու՝ Բերթ Բաուերի քաղցկեղի հանդեպ վախի միջոցով։ Սերիալը հեռարձակվել է 1962 թվականին։ Ավելի ուշ՝ 2002 թվականին, Ագնես Նիքսոնը այս աշխատանքի համար դարձել է «Առողջության առաջնորդ» մրցանակի առաջին դափնեկիրը[6]։

Ապրելու մեկ կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականների կեսերին Նիքսոնն արդեն ուներ «Իմ բոլոր երեխաների» նախագիծը։ Սակայն ABC ղեկավարները նրանց հովանավորի՝ Lever Brothers-ի հետ պայմանագրային խնդիրների պատճառով հրաժարվեցին այս հեռուստասերիալից, որը պետք է փոխարիներ Lever Brothers-ի հովանավորած հեռուստասերիալին։ Հետևաբար, նրանք խնդրեցին Նիքսոնին ստեղծել մի նոր սերիալ, որը կլինի ավելի «ժամանակակից», և հենց այդ աշխատանքն էլ «Ապրելու մեկ կյանք»-ն էր։ Նիքսոնը, «հոգնելով WASP միության կողմից դրված սահմանափակումներից», ներկայացրեց զարմանալիորեն օրիգինալ նախագիծ և դերասանական կազմ։ Չնայած որ հեռուստասերիալը կառուցվել էր դասական սերիալների՝ աղքատ (Ուոլեկները) և հարուստ (Լորդերը) ընտանիքների փոխազդեցության բանաձևի համաձայն, «Ապրելու մեկ կյանքն» ընդգծեց Փենսիլվանիա նահանգի Լլանվյու անունով Ֆիլադելֆիայի հորինված արվարձանի բնակիչների էթնիկ և սոցիալ-տնտեսական կյանքի բազմազանությունը[15]։

«Ապրելու մեկ կյանքը», որը սկսեց հեռարձակվել 1968-ին, արտացոլում էր փոփոխվող հասարակական կարծիքն ու դիրքորոշումը։ Հեռարձակման առաջին մի քանի տարիները հարուստ էին թեմատիկ պատմություններով և կերպարներով, որն իր մեջ ներառում էր հրեայի կերպարը (Դեյվ Սիգել), իռլանդա-ամերիկյան ընտանիքը (Ռայլիները), և մի քանի աֆրո-ամերիկյան առաջին հեռուստասերիալային գլխավոր դերերը ինչպիսիք են Սադի Գրեյը (Լիլիան Հայման), Քարլա Գրեյը (Էլլեն Հոլլի) և Էդ Հոլլը (Ալ Ֆրիման կրտսերը)։ Քարլայի պատմությունն, օրինակ, ստիպեց նրան զարգացնել իր կերպարըսպիտակամորթ ներկայացնող կնոջ կերպարից դեպի «սև» հպարտություն մարմնավորող կերպարը, որը սպիտակամորթ և սևամորթ սիրահարների միջոցով փորձում էր դիմակայել ռասիզմին[7]: «Ապրելու մեկ կյանքը» կոչվում էր «ամերիկյան ամենայուրահատուկ հեռուստասերիալը։ Առաջին սերիալը, որը ներկայարեց էթնիկ խմբերի լայն տեսականի, բազմաթիվ կատագերգական տեսարաններ, սոցիալական հարցերի մշտական շեշտադրում և ուժեղ տղամարդու կերպարներ»[16]։

Իմ բոլոր երեխաները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապրելու մեկ կյանք»-ի հաջողության շնորհիվ Նիքսոնին տրվեց հնարավորություն ներկայացնելու «Իմ բոլոր երեխաները», որն էլ սկսեց իր ուղին որպես կես ժամանոց հեռուստասերալ 1970 թվականին։ Սերիալը հաջողություն ունեցավ հենց սկզբից՝ խմբավորելով սոցիալական ուսումնասիրությունները և դերասանական տաղանդները, ինչպիսիք էին Ռութ Ուորրիքը (Ֆիբի Թայլեր) և Ռոզմարի Պրինցը (Էմի Թայլեր)։ Նիքսոնը ղեկավարեց սցենարային թիմը ավելի քան մեկ տասնամյակ՝ մինչև 1983 թվականը[17] և նորից սցենարի մեջ ներկայացրեց տարբեր սոցիալական խնդիրներ, ներառյալ Վիետնամի պատերազմը, հակապատերազմյան շարժումը, համասեռամոլությունը, ՁԻԱՀ-ի համաճարակը և ամերիկյան հեռուստատեսության առաջին էկրանային աբորտը[8][18][19]։

«Իմ բոլոր երեխաները» իր թողարկման առաջին յոթ տարիների ընթացքում եղել է կես ժամանոց հեռուստասերիալ, սակայն այդ էպիզոդներից ոչ մի ձայնագրություն չի պահպանվել. ABC-ն ջնջել էր այդ դրվագներով ժապավենները՝ դրանք նորից օգտագործելու նպատակով։ Երբ ABC-ն դիմեց Նիքսոնին, որպեսզի էպիզոդների տևողությունը երկարացնի մինչև մեկ ժամ 1975 թվականին, նա հրաժարվեց որակի և ստեղծագործական մտահոգությունների պատճառով, սակայն ավելի ուշ համաձայնեց այն պայմանով, որ հեռուստասերիալի էպիզոդները կարխիվացվեն և կպահվեն ցանցում։ Դրվագները սկսեցին պահպանվել 1976 թվականից, և «Իմ բոլոր երեխաներն» ընդլայնվեց մինչև մեկ ժամ՝ 1977 թվականի ապրիլի 25-ից[20]։

1992 թվականին ABC-ի գործադիր տնօրենները որոշեցին, որ «Իմ բոլոր երեխաները» սերիալը նոր ուժերի կարիք ունի և Նիքսոնի պրոտեժե Մեգան Մաքթևիշին նշանակեցին նոր գլխավոր սցենարիստ։ Նիքսոնը շարունակում էր իր աշխատանքները հեռուստասերիալի սցենարային կազմում, բայց ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ։ Մաքթևիշը իր աշխատանքի ընթացքում կատարեց որոշ մեծ փոփոխություններ՝ վերաշարադրելով սցենարի հիմնական մասերը և ազատվեց աշխատանքից 1995 թվականի սկզբներին։ Լորեն Բրոդերիքը վերադարձավ որպես գլխավոր սցենարիստ, և Նիքսոնի հետ միասին սկսեցին կատարել աշխատանքներ, որպեսզի վերադարձնեն հեռուստասերիալն իր սկզբնական՝ սոցիալական խնդիրներով և դերասանական տաղանդով առաջնորդվող արմատներին։ Նիքսոնն ու Բրոդերիքը միասին երեք տարի անընդմեջ արժանացել են Էմմի մրցանակի՝ որպես լավագույն սցենարական թիմ։ Այնուամենայնիվ, 1997 թվականի վերջերին ABC-ին կտրուկ որոշեց վերականգնել Մաքթևիշին գլխավոր սցենարիստի պաշտոնին։ Այս քայլը դրդեց Նիքսոնին հրաժարվել իր՝ խորհրդատուի պաշտոնից[20]։

1999 թվականի սկզբներին Մաքթևիշը ազատվեց աշխատանքից երկրորդ անգամ, և Նիքսոնը նորից ստանձնեց գլխավոր սցենարիստի պաշտոնը։ Նիքսոնը նորից սկսեց ներառել տարբեր սոցիալական խնդիրներ հեռուստասերիալի մեջ և ներկայացրեց գլխավոր կերպարի հետ-վերադարձը (քամինգ աութ)։ 2000 թվականին, Էրիկայի դուստրը՝ Բիյանկա Մոնտգոմերը (Էդեն Ռիգել) վերադարձավ Փայն Վելլի և իր մոր ու ամբողջ Փայն Վելլիի առաջ դուրս եկավ որպես լեսբուհի[21]։ Այս սցենարը հանգեցրեց նրան, որ «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալը հաղթեց Artios մրցանակը, GLAAD Media մրցանակը[22] և առաջադրվեց որպես լավագույն դրամա Daytime Emmy մրցանակաբաշխությանը։

Սիրել / Քաղաքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Նիքսոնը Դուգլաս Մարլենդի հետ[5] սկսեց մեկ այլ հեռուստասերիալ «Սիրել» (Loving) խորագրով[23]։ Կես ժամանոց ծրագիրը առաջին անգամ ցուցադրվեց այդ տարվա հունիս ամսին,որը պատմում էր Փենսիլվանիա նահանգի հորինված քաղաքի՝ Քորնիթի մասին։ Հեռուստասերիալն անցավ բավականին մեծ փորձությունների միջով, որպեսզի կարողանա գոյատևել, բայց և այնպես նրա հեռարձակումն դադարեցվեց 1995 թվականին։ Նիքսոնը հետագայում նաև ստացավ «Սիրել» հեռուստասերալի շարունակության՝ «Քաղաք»-ի (The City) համահեղինակի շնորհը[23]։ Հեռուստասերիալը դադարեցվեց ցածր վարկանիշների պատճառով 1997 թվականին։

Էկրանավորված դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքսոնը մեկ անգամ չէ, որ հայտնվել է իր սերիալներում։ Ե՛վ «Իմ բոլոր երեխաները», և՛ «Ապրելու մեկ կյանքը» հեռուստասերալներում նա խաղացել է Ագնես Էքհարդտի կերպարը։ Նա վերոնշյալ հեռուստասերիալներում նաև մարմնավորել է Էգգիի և Ագնես Դիքսոնի կերպարները[5]։

Անձնական կյանք և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես Նիքսոնը ամուսնացել է Ռոբերտ Հենրի Ադոլլֆուս Նիքսոնի հետ 1951 թվականի ապրիլի 6-ին. նրանք միասին ապրել են մինչև ամուսնու մահը՝ 1996 թվականը, և ունեցել են չորս երեխա։ Նիքսոնը մահացել է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Հավերֆորդում, Փենսիլվանիա, 93 տարեկան հասակում[5][13]:Նյու Յորք Թայմսը հետագայում հրապարակեց, որ Նիքսոնի մահվան պատճառը Պարկինսոնի հիվանդությունից առաջացած թոքաբորբն էր[24]։

Նիքսոնի հրատարակված հուշերը 2017 թվականին վերնագրվել է այսպես. «Իմ կյանքն ապրելու համար։ Ինչպես ես դարձա հեռուստասերիալների թագուհին, երբ տղամարդիկ ղեկավարում էին հեռուստաալիքները»[25]։

Մրցանակներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 թվականին Պրայմ թայմ «Էմմի» մրցանակաբաշխությանը առաջադրվել է «Outstanding Program Achievement in Daytime Drama» մրցանակին «Ապրելու մեկ կյանք»-ի համար[26][27]։
  • 1977 թվականին Նիքսոնը Soapy Awards մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Outstanding Achievement in the World of Daytime Drama» մրցանակը[28]։
  • 1981 թվականին Նիքսոնը «National Academy of Television Arts & Sciences» կողմից ստացավ «Trustees Award for Continued Excellence» մրցանակը[29]։
  • 1985 թվականին Նիքսոնը «Իմ բոլոր երեխաներ»-ի համար ստացավ «Daytime Emmy for Outstanding Writing in a Drama Series» մրցանակը[28]։
  • 1988, 1996, 1997 և 1998 թվականներին Նիքսոնը և նրա «Իմ բոլոր երեխաներ»-ի սցենարիստների թիմը «Daytime Emmy» մրցանակաբաշխություններում ստացել է «Outstanding Drama Series Writing Team» մրցանակը[5][28]։ Թիմը առաջադրվել է այս մրցանակի համար հաջորդ տասներկու տարիների ընթացքում (1990, 1991, 1992, 1993, 1995, 2001, 2002, 2003, 2004, 2009, 2010 և 2012)[28]։
  • 1992 թվականին նա ընդգրկվեց «Television Academy Hall of Fame»[30]:
  • 1993 թվականին նա «American Academy of Achievement»-ի կողմից արժանացավ «Golden Plate Award» մրցանակին[31][32]։
  • 1994 թվականին նա ընդգրկվեց «Soap Opera Hall of Fame» փառքի սրահում և դրանով դարձավ առաջին կին գրողը, որն ընդգրկվել էր այդտեղ[33]։
  • 1996 թվականին Նիքսոնը «Soap Opera Digest Awards» մրցանակաբաշխության ժամանակ հաղթեց «Editor's Choice» մրցանակը[28]։
  • 1997,1999, 2001, 2002 և 2004 թվականներին[34] Նիքսոնը հաղթեց «Writers Guild of America Awards for Best Written Daytime Serial» մրցանակը, ինչպես նաև հաջորդ յոթ տարիների ընթացքում առաջադրվեց նույն մրցանակին[28]։
  • 2010 թվականի հունիսին «Daytime Emmy»-ի 37րդ մրցանակաբաշխության ժամանակ «National Academy of Television Arts and Sciences»-ի կողմից Նիքսոնն արժանացավ «Lifetime Achievement» մրցանակին[35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.nytimes.com/2016/09/29/arts/television/agnes-nixon-who-injected-social-ills-into-soap-operas-dies-at-93.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 1930. — ISSN 0018-3660
  4. Trustees Award – The Emmys
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Library, C. N. N. «Agnes Nixon Fast Facts - CNN.com». CNN. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Third Annual Sentinel for Health Award for Daytime Drama (2002) | Hollywood Health & Society». hollywoodhealthandsociety.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 «Agnes Nixon, 'All My Children' Creator, Dies at 88» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 Lenhart, Jennifer. «The Last Taboo». Soap Opera Digest. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 4-ին.
  9. 9,0 9,1 «NIXON, AGNES: U.S. Writer-Producer». museum.tv. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Agnes Nixon, Creator of 'All My Children, Dies at 88». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. Profile, filmreference.com; accessed August 27, 2015.
  12. «Agnes Nixon Papers, 1941–2013». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 Agnes Nixon Obituary
  14. Archive of American Television/Official page – Agnes Nixon – Archive Interview, Part 1 of 5 ՅուԹյուբում
  15. Schemering, Christopher (1985 թ․ սեպտեմբեր). The Soap Opera Encyclopedia. էջեր 158–159. ISBN 0-345-32459-5.
  16. The Soap Opera Encyclopedia, pg. 158.
  17. Պաշտոնական կայք
  18. Gary Warner, All My Children: The Complete Family Scrapbook; 1-881649-45-8.
  19. Simon, p. 148.
  20. 20,0 20,1 Nixon profile Արխիվացված Մայիս 9, 2012 Wayback Machine, museum.tv; accessed August 27, 2015.
  21. Kregloe, Karman (2006 թ․ մարտի 23). «Soaps Come Clean About Gay Teens (page 3)». AfterElton.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 9-ին.
  22. «AMC's Bianca Storyline Applauded». SoapCentral. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. 23,0 23,1 Roots, Kimberly (2016 թ․ սեպտեմբերի 28). «Agnes Nixon, Creator of All My Children and One Life to Live, Dead at 88». TVLine. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  24. McFadden, Robert D. (2016 թ․ սեպտեմբերի 28). «Agnes Nixon, Who Infused Her Soap Operas with Social Relevance, Dies at 93». NYTimes.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. Philadelphia Inquirer
  26. Primetime Emmy nomination, emmys.com; accessed August 27, 2015.
  27. Կաղապար:Emmytvlegends name
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 «Agnes Nixon». IMDb. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  29. «The National Academy of Television Arts & Sciences». emmyonline.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  30. «Television Academy Hall of Fame | Archive of American Television». emmytvlegends.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  31. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
  32. Salemy, Shirley (1993 թ․ հունիսի 27). «1993 Salute to Excellence, Stars of today and tomorrow meet in Glacier» (PDF). Great Falls Tribune.
  33. Library, C. N. N. «Agnes Nixon Fast Facts - CNN.com». CNN. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  34. «'All My Children' creator Agnes Nixon dies at 93». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  35. Roger Newcomb. NOMINATIONS: 37th Annual Daytime Emmy Awards, welovesoaps.net, May 12, 2010; retrieved 2010-05-12.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Նիքսոն» հոդվածին։