Աբու Սիմբելի տաճարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Սիմբել
Nubian Monuments from Abu Simbel to Philae*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ռամզեսի տաճարը
Երկիր {{{2}}} Եգիպտոս
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Կոորդինատներ 22°20′13″ հս․ լ. 31°37′32″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 88
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Ռամսեսը Աբու Սիմբելում
Թագավորի հարեւանությամբ
Նեֆերտարիի քարանձավի տաճարը

Աբու Սիմբելը, ժայռ է Նեղոս գետի արևմտյան ափին, որտեղ գտնվում են Հին Եգիպտոսի նշանավոր արքա Ռամզես II-ի երկու տաճարները (մ.թ.ա. 1289-1213 թթ)։ Ժայռը գտնվում է Նուբիա պատմական երկրամասում, Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ 1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Հիմնադրվել է մ. թ. ա. XIII դարում՝ Ռամզես II փարավոնի օրոք։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ։ Ներսի պատերը զարդարված են արձաններով, որմնանկարներով, արձանագրություններով։ Աբու Սիմբելը 1986 թ.-ի դրությամբ Ասուանի ամբարտակի ջրերի տակ է, իսկ տաճարները 1966 թ.-ին տեղափոխվել են բարձրադիր վայր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 88
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Սիմբելի տաճարներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 47