Yeezy
Yeezy | |
---|---|
Տեսակ | բրենդ |
Հիմնադրված է | հոկտեմբեր 2015 |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն |
Կայք | adidas.com/us/yeezy(անգլ.) |
Yeezy, հագուստի և կոշիկի ապրանքանիշ, որը ստեղծել է ամերիկացի դիզայներ, ռեփեր և ձեռնարկատեր Քանյե Ուեսթը։
Yeezy-ի հիմնական արտադրանքը թողարկվում էր գերմանական Ադիդաս ընկերության (արտադրում է սպորտային հագուստ) հետ կոլաբորացիայի շրջանակներում։ Համագործակցությունը հայտնի է դարձել բարձրակարգ Yeezy Boost սպորտային կոշիկների սահմանափակ շարքի շնորհիվ։ Համագործակցության շրջանակներում թողարկվել են նաև մարզաշապիկներ, բաճկոններ, սպորտային տաբատներ, գուլպաներ, հողաթափեր, կանացի կոշիկներ։ Կոշիկի առաջին մոդելը (Yeezy Boost 750) թողարկվել է 2015 թվականի փետրվարին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորաձևության ոլորտում իր ուղին Քանյե Ուեսթը սկսել է 2005 թվականին՝ Վիրջիլ Աբլոյի «Pastelle» ապրանքանիշի աջակցությամբ։ Քանյեն սեփական արտադրության մոդելները օգտագործել է երաժշտական արարողությունների և նորաձևության ցուցադրությունների ժամանակ, սակայն ապրանքանիշի գոյության չորս տարիների ընթացքում ամբողջական հավաքածուի թողարկումը այդպես էլ չի կայացել։ 2009 թվականին ապրանքանիշը փակվել է[2]։ 2006 թվականին Քանյեն կոշիկ է մշակել Ադիդասի համար, բայց այն չի թողարկվել[3]։ Քայնե Ուեսթի հետ պաշտոնապես համագործակցող առաջին ապրանքանիշը դարձել է ճապոնական A Bathing Ape-ը։ Նրանք համատեղ թողարկել են մի քանի սպորտային կոշիկ, որոնք այժմ բավականին հազվադեպ են և ունեն բարձր վերավաճառքի գին[4]։ Նա նաև կոշիկներ է ստեղծել Լուի Վիտոնի, Giuseppe Zanotti-ի և Նայքի համար[5]։
Nike (2007-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուեսթի համագործակցությունը Նայքի հետ սկսվել է 2007 թվականին և տևել է վեց տարի, ինչը հանգեցրել է մարզակոշիկների ընդհանուր երեք մոդելների թողարկմանը։ 2009 թվականին թողարկվել է Air Yeezy մարզակոշիկները, որոնց անվանումը հղվել է ռեփերի մականունին, որը նրան տվել է Jay-Z-ը։ 2012 թվականին նա ներկայացրել է Air Yeezy-ի նոր գույները, իսկ 2014-ին՝ Air Yeezy 2 Red October մոդելը, որը վերջինն է դարձել Նայքի հետ համագործակցության շրջանակներում[2]։
Թեև Ուեսթը այդ բացը անվանել է «սրտաճմլիկ», նա պնդում է, որ Նայքը չի վճարում կոշիկի դիզայնի համար վճարները՝ փոխարենը առաջարկելով եկամուտների մի մասը փոխանցել Ուեսթի ընտրությամբ բարեգործական կազմակերպության։ Դա, ի վերջո, ստիպել է Ուեսթին դիմել Ադիդասին[1]։
Նայքի հետ Ուեսթի կոլաբորացիայից մարզակոշիկները մեծ արժեք ունեն, քանի որ 2021 թվականին Սոթբիս աճուրդում վաճառվել են Nike Air Yeezy 1 մարզակոշիկները, որոնք Քանյե Ուեսթը կրել էր 2008 թվականին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ։ Զույգը գնահատվում էր 1 մլն դոլար, սակայն արդյունքում վաճառվել է գրեթե կրկնակի մեծ գումարով՝ 1,8 մլն դոլարով՝ դառնալով պատմության ամենաթանկ մարզակոշիկների զույգը[6]։
2013 թվականի դեկտեմբերի 3-ին Ադիդաս ընկերությունը հաստատել էր Ուեսթի հետ համագործակցության գործարքը։ Ադիդասը համաձայնել է Քանյե Ուեսթին վճարել 15% ռոյալթի՝ առանց հաշվի առնելու մարքեթինգային վճարը[2]։ Ուեսթը Ադիդասի գլխավոր տնօրենին նկարագրել է «որպես մարդ, որը նրան թույլ է տվել ստեղծել»։ Ադիդասի հետ գործընկերության շրջանակներում Ուեսթը պահպանում է իր ապրանքանիշի 100 տոկոսանոց սեփականությունը՝ ունենալով թողարկվող արտադրանքի նկատմամբ ստեղծագործական լիակատար վերահսկողություն[7][8]։
Adidas Yeezy միացյալ ապրանքանիշի մարզակոշիկների առաջին զույգերը Քանյե Ուեսթի կողմից ցուցադրվել են 2015 թվականին Նյու Յորքի նորաձևության շաբաթում։ Adidas Yeezy Boost 750-ի նախնական թողարկումը սահմանափակվել է 9000 զույգով և վաճառվել է 10 րոպեում։ 2015 թվականի փետրվարի 21-ից 28-ը Yeezy Boost 750-ը լայն տեսականիով հասանելի էր մանրածախ խանութներում և բուտիկներում[9]։ 2015 թվականի հունիսի 27-ին կոլոբրացիայից երկրորդ մարզակոշիկները՝ Yeezy Boost 350-ը, վաճառքի են հանվել ողջ աշխարհում[10]։
Ադիդաս (2013-ից մեր օրեր)[խմբագրել | խմբագրել կոդը]
Adidas Yeezy մարզակոշիկները դարձել են չափազանց սիրված և ցանկալի, շատ մոդելներ վաճառվում են մեկ րոպեում[11][12]։ Մարզակոշիկների մեծ մասում օգտագործվում է Boost նյութը՝ Ադիդասից[13]։
«Yeezy-ի առաջին սեզոնը» թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին և դարձել է հագուստի առաջին հավաքածուն՝ թողարկված այդ համագործակցության շրջանակներում[14][15]։ «Yeezy-ի առաջին սեզոնը»-ի ցուցադրության ժամանակ ներկա էին այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ռիհաննան, Շոն Քոմսը, Ուեթսի կինը՝ Քիմ Քարդաշյանը։ Այդ հավաքածուն մատնանշվել է իր ազատ, առօրյա ոճով, որտեղ կիրառվել է ռազմական թեման և մարմնական գույները[16]։ Տաբատների գները տատանվում են 600 դոլարից մինչև 3000 դոլար։ Կոշիկները արագ են վաճառվում, հագուստի հավաքածուն՝ ոչ։ 2018 թվականին տված հարցազրույցում Քանյե Ուեսթը պատմել է, որ Լուի Վիտոնի հետ բանակցություններ է վարել 30 մլն դոլարի հագուստի թողարկման գործարքի շուրջ։ Գործարքը չի հաստատվել LVMH-ի տնօրենների խորհրդի կողմից, և Վեսթը մնացել է առանց հագուստի արտադրության գործընկերների։ «Yeezy-ի առաջին սեզոնի» ցուցադրությունից հետո Ադիդաս ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի մասնակցի Yeezy-ի հագուստի թողարկմանը՝ փոխարենը կենտրոնանալով Ուեսթի հետ կոշիկների հավաքածուի վրա։ «Yeezy երկրորդ սեզոնը» և «Yeezy-ի երրորդ սեզոնը» նույնպես թողարկումից հետո ունեցել են զգալի հաջողություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ema. «[2021] Yeezy History Guide - Everything to Know About Yeezy Sneakers!» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Мемы, конфликты, технологии: как менялся бренд Yeezy Канье Уэста». РБК Стиль. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Kanye West Designed Adidas Sneaker In 2006 | SneakerNews.com». Sneaker News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Nast, Condé. «The Only Kanye West Sneaker That's Cooler Than Yeezys». GQ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Bell, Jennie (2015 թ․ հոկտեմբերի 23). «Kanye West x Louis Vuitton Sneaker Collection Selling on eBay for $60». Footwear News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Кроссовки Канье Уэста были проданы на аукционе за рекордные $1,8 миллиона». Журнал Esquire (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Kanye West Vaults From Broke to Billions With Yeezy in Demand». Bloomberg. 2020 թ․ ապրիլի 24.
- ↑ «Gap Has Billion-Dollar Ambitions for Yeezy Deal With Kanye West». Bloomberg. 2021 թ․ մարտի 17.
- ↑ Little, Lyneka (2013 թ․ դեկտեմբերի 4). «Adidas Confirms New Deal with Kanye West». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «adidas Originals Officially Announces Yeezy Boost 350». HYPEBEAST. 2015 թ․ հունիսի 17.
- ↑ «Yeezys Are the Most Influential Sneakers of 2016». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Высмеянные за сходство с хинкали кроссовки Канье Уэста раскупили за одну минуту». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Picks, Amir Ismael, Insider. «Here's why Boost technology makes Adidas the most comfortable sneakers ever». Business Insider. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Kanye West & adidas: How the Collab Happened». Highsnobiety. 2017 թ․ հուլիսի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «adidas YEEZY Season 1 Release Date». Sneaker News. 2015 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Yeezy Fall 2015 Ready-to-Wear Collection». Vogue. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.