Վիրջիլ Աբլո
Վիրջիլ Աբլո անգլ.՝ Virgil Abloh | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1980[1] |
Ծննդավայր | Ռոքֆորդ[1] |
Մահացել է | նոյեմբերի 28, 2021[2][3][1][…] (41 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ[4], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[4] և Boylan Catholic High School? |
Մասնագիտություն | դիզայներ, դիջեյ, ոճաբան, քաղինժեներ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և ճարտարապետ |
Աշխատավայր | Louis Vuitton և Off-White |
Ամուսին | Shannon Sundberg?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | canary---yellow.com |
![]() |
Վիրջիլ Աբլո (անգլ.՝ Virgil Abloh, ՄՖԱ [[|/æbloʊ/]], սեպտեմբերի 30, 1980[1], Ռոքֆորդ[1] - նոյեմբերի 28, 2021[2][3][1][…], Չիկագո[1]), ամերիկացի նորաձևության և հագուստի դիզայներ, 2018 թվականի մարտից զբաղեցնում է Louis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հագուստի գծով գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Բացի Louis Vuitton-ում աշխատանքից, նաև իսպանական Off-White լեյբլի, 2013 թվականին Աբլոյի հիմնադրած նորաձևության տան գործադիր տնօրենն է։
Աբլոն ծնվել է Ռոքֆորդ քաղաքում՝ Իլինոյս նահանգում՝ Գանայից ներգաղթյալների ընտանիքում։ 2002 թվականին ավարտել է Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանը և 20006 թվականին՝ Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ քաղաքաշինության և ճարտարապետության գծով դիպլոմներով։ Նորաձևության աշխարհ մուտք է գործել 2009 թվականին Fendi-ի հետ, որտեղ ծանոթացել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Սկսել է ակտիվ համագործակցել Ուեսթի հետ տարբեր ստեղծագործական նախագծերում, ինչը հետագայում ներշնչել է Աբլոյին հագուստի իր սեփական ապրանքանիշը՝ Off-White-ը։ Time ամսագիրը Աբլոյին ներառել է «Time 100»-ում՝ 2018 թվականին աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[5]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրջիլ Աբլոն ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 30-ին Ռոքֆորդում՝ գանացի ներգաղթյալների ընտանիքում[6]։ Նրա մայրը դերձակ է[7]։ Աբլոն մեծացել է Ռոկֆորդում, որտեղ այցելել է մասնավոր կաթոլիկ դպրոց, որն ավարտել է 1998 թվականին[6]։ Ավագ դպրոցում ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Շենայի հետ [8]։ Նա Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանը ավարտել է 2002 թվականին՝ քաղաքաշինության բակալավրի դիպլովով[6]։ 2006 թվականին Աբլոն ավարտել է Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ճարտարագետի մագիստրոսի դիպլոմով[9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-2013՝ ճանապարհ դեպի հայտնիության[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին համալսարանն ավարտելուց հետո Աբլոն ստաժավորման է մտել Fendi նորաձևության տուն՝ հայտնվելով Քայնե Ուեսթի հետ նույն խմբում[6]։ Գտնվելով Հռոմի, Իտալիայի Fendi գրասենյակում՝ Աբլոն և Քայնեն սկսել են համագործակցել ստեղծագործական նախագծերում[6]։ Մեկ տարի անց Ուեսթը Աբլոյին նշանակել է իր DONDA գովազդային գործակալության ստեղծագործական տնօրեն[6]։ 2011 թվականին Ուեսթը Աբլոյին նշանակել է արտ-տնօրենի պաշտոնում՝ Jay-Z-ի և Քայնե Ուեսթի համատեղ «Watch the Throne» ալբոմի թողարկմանը պատրաստելու համար[6]։ 2012 թվականին Աբլոն գրանցել է իր առաջին ընկերությունը՝ Pyrex Vision-ը՝ փողոցային հագուստի ոչ մեծ բուտիկը[6]։ Աբլոն ձեռք է բերել Polo Ralph Lauren ապրանքանիշի հին հավաքածուներից 40 դոլարով, դրանց վրա նկարել է սեփական նկարները և վաճառել մինչև 550 դոլարի հասնող գներով[6]։ Աբլոն իր ընկերությունը փակել է մեկ տարի անց, քանի որ նրա նպատակը ոչ թե առևտրային հաջող ձեռնարկություն ստեղծելն էր, այլ «գեղարվեստական հաջող փորձ անցկացնելը»[6]։
2013-2017՝ Off-White և հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբլոն իր առաջին նորաձևության տունը և երկրորդ բիզնեսը հիմնել է 2013 թվականին։ Այն դարձել է բարձր դասի Off-White ապրանքանիշը[6]։ Ներդրողներին և քննադատներին Աբլոն իր նոր ընկերությունը ներկայացրել է որպես «սևի և սպիտակի միջև գտնվող մոխրագույն գոտի» կամ որպես «սպիտակի նրբերանգ» (անգլ.՝ Shades of white) — Off-White։ Գլխամասը գտնվում է Միլանում՝ Իտալիայում[6]։ Ապրանքանիշը 2014 թվականին թողարկել է կանացի նորաձև հագուստի գիծ և այն ներկայացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում[6]։ Նրա հավաքածուները դարձել են LVMH ընկերության մրցանակի եզրափակիչ փուլի հաղթողները, սակայն պարտվել են Marques’Almeida և Jacquemus մրցույթներում[6]։ Ալբոն Ճապոնիայում՝ Տոկիոյում բացել է իր ապրանքանիշի առաջին հայեցակարգային խանութը, որտեղ առաջին անգամ ներկայացվել են ինտերիերի արտադրանքներ[6]։ 2017 թվականին Աբլոն առաջարկ է ստացել Nike-ի հետ համատեղ ստեղծել կոշիկների հավաքածու, որը ստացել է «The Ten» անվանումը․ նա վերանայել է ընկերության առավել հայտնի սպորտային կոշիկների դիզայնը[6]։ Վիրջիլը աշխատել է նաև կահույքի IKEA կոնցերնի հետ՝ կահույքի և ինտերիերի առարկաներ ստեղծելու գծով[10]։
Վիրջիլը հագուստների վրայի նկարներում հաճախ օգտագործում է փակգծեր («[ ]») հեգնական կերպով օտարումը հասարակությունից և սոցիալական նորմերից փոխանցելու համար[11]։
2017 թվականին նեոնացիոնալիզմի որոշակի վերելքի ֆոնին, Աբլոն աշխատել է նեոկոնցեպտուլ նկարչուհի Ջենի Հոլցերի հետ միասին՝ ստեղծելով մի գիծ, որն ընդգծում է ներգաղթի, մշակութային ինտեգրման և գլոբալիզացիայի դրական կողմերը[12]։ 2017 թվականի դեկտեմբերին Վիրջիլ Աբլոն կրկին աշխատել է Ջենի Հոլցերի հետ Planned Parenthood բարեգործական կազմակերպության շապիկների դիզայնի վրա՝ ի պատասխան Վաշինգտոնում Կանանց երթի[13]։
2018 թվականից՝ Louis Vuitton[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մարտի 25-ին Աբլոն նշանակվել է Louis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հագուստի գծով գեղարվեստական տնօրեն՝ դառնալով այս պաշտոնում առաջին սևամորթը, ինչպես նաև այն սակավաթիվ սևամորթներից մեկը, որոնք ընդգրկված են Ֆրանսիայի գլխավոր նկարիչ-նորաձևության դիզայներների ցուցակում[7]։ Պաշտոնում նշանակվելու ժամանակ Աբլոն ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է զբաղեցնել այդ պաշտոնը։ Ես ապրանքանիշի պատմական ժառանգությունը և ստեղծագործական ամբողջականությունը ինձ համար ոգեշնչման աղբյուր եմ համարում և դրանք ի նակտի կունենամ, բայց նաև կջանամ ստեղծել նաև ժամանակակից իրեր»[6]։ Վիրջիլ Աբլոն Louis Vuitton-ի համար իր առաջին հավաքածուն ցուցադրել է 2018 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվաընթացքում Պալե-Ռոյալում[14][15][16][17]։ Ցուցադրությանը ներկա էին Playboi Carti-ը, Լեյսի Սթիվը, Դև Հայնսը, Քիդ Քադին[18][19]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբլոն ունի բնակարան Լինկոլն պարկում, որտեղ ապրում է կնոջ և երկու երեխաների՝ Լոուի և Գրեմի հետ[8]։
2020 թվականի հունիսին Վիրջիլն աճուրդի է հանել ինքնագրով մի քանի մարզակոշիկ՝ ստացված բոլոր միջոցներն ուղղելով ռասիզմի դեմ պայքարին[20]։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբլոն իր առաջին լուրջ մրցանակը ստացել է 2011 թվականին «Watch the Throne» ալբոմի դիզայնի համար, որի շապիկը առաջադրվել էր Գրեմմի մրցանակի՝ երաժշտական ձայնագրման լավագույն ձևավորման համար[6]։ Աբլոն նաև 2017 թվականին ստացել է Urban Luxe մրցանակ Բրիտանական նորաձևության կոնսիլիումի կողմից[7]։ Ներառվել է «Time 100»-ում՝ 2018 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Friedman V. Virgil Abloh, Bold Designer of Men's Wear, Dies at 41 / D. Baquet — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,0 2,1 2,2 Morin A. Virgil Abloh, Louis Vuitton and Off White Designer, Dead at 41 After Privately Battling Rare Cancer — 2021.
- ↑ 3,0 3,1 3,2 (unspecified title) — 2021.
- ↑ 4,0 4,1 https://www.arch.columbia.edu/events/455-virgil-abloh
- ↑ 5,0 5,1 Wolf Cam (2018-04-19)։ «Virgil Abloh Is One of Time's 100 Most Influential People in the World»։ GQ (անգլերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 Yotka Steff (2018-03-28)։ «A Brief History of Virgil Abloh’s Meteoric Rise»։ Vogue (անգլերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ 7,0 7,1 7,2 Friedman Vanessa, Paton Elizabeth (2018-03-26)։ «Louis Vuitton Names Virgil Abloh as Its New Men’s Wear Designer»։ The New York Times (անգլերեն)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2018-04-21
- ↑ 8,0 8,1 Solway Diane (2017-04-20)։ «Virgil Abloh and His Army of Disruptors: How He Became the King of Social Media Superinfluencers»։ W Magazine (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24
- ↑ Rock Michael (2017-02-06)։ «Virgil Abloh - Columbia GSAPP»։ Columbia GSAPP (անգլերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ «Virgil Abloh teases a rug from Ikea and Off-White collaboration»։ Curbed։ Վերցված է 2018-04-08
- ↑ Leach Alec (2017-08-30)։ «Why Does Virgil Abloh Put Everything in “QUOTES?”»։ Highsnobiety։ Վերցված է 2018-05-04
- ↑ Madsen Susanne (2017-06-16)։ «Virgil Abloh on getting political with Jenny Holzer»։ Dazed (անգլերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ Mak Hunter (2017-12-01)։ «Virgil Abloh & Jenny Holzer Create T-Shirt for Planned Parenthood»։ HYPEBEAST։ Վերցված է 2018-04-21
- ↑ «Louis Vuitton Appoints Virgil Abloh As Its New Menswear Designer»։ Harper's BAZAAR (անգլերեն)։ 2018-03-26։ Վերցված է 2018-04-25
- ↑ Virgil Abloh Debuts First-Ever Louis Vuitton Men’s Collection At Fashion Week in Paris Omari White, newsweek.com 6/21/18
- ↑ V is for Virgil: Abloh makes debut for Louis Vuitton in Paris Scarlett Conlon, theguardian.com 21 June 2018
- ↑ Virgil Abloh Writes New Chapter at Louis Vuitton Joelle Diderich, Women's Wear Daily, June 20, 2018
- ↑ Playboi Carti, Steve Lacy, and More Musicians Who Walked Virgil Abloh’s First Louis Vuitton Show Rachel Hahn, Vogue, June 21, 2018
- ↑ At Louis Vuitton, Virgil Abloh Brings Diversity To Paris Fashion Week Landon Peoples, refinery29.com June 21, 2018
- ↑ «Дизайнер Вирджил Абло выставил на аукцион кроссовки с автографом. Деньги пойдут на борьбу с расизмом»։ Афиша։ Վերցված է 2020-06-30
|