Wonderwall

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Wonderwall»
Oasisի երգը «(What's the Story) Morning Glory?» ալբոմից
Թողարկված1995 թվականի հոկտեմբերի 30
ՖորմատCD, cassette, 7", 12"
Ձայնագրված1995 թվականի մայիս
Ժանրբրիթփոփ
Լեզուանգլերեն
Տևողություն4:19
ԼեյբլCreation
ՀեղինակՆոել Գալահեր[1]
ԿոմպոզիտորՆոել Գալահեր[1]
Տոնայնությունֆա դիեզ մինոր
ՊրոդյուսերՕուեն Մորիս
Նոել Գալլագեր
(What's the Story) Morning Glory? ալբոմի երգացանկ
"Morning Glory"
(1995)
«Wonderwall»
(1995)
"Don't Look Back in Anger"
(1996)

Wonderwall, երգ ալնգլիական ռոք խումբ Օազիսի կողմից։ Երգը գրել է խմբի խմբի կիթառահար և հիմնական երգահան Նոել Գալլագերը։ Երգն արտադրվել է Օուեն Մորրիսի և Գալլագերի կողմից և ներառվել խմբի երկրորդ ստուդիային ալբոմի՝ «(What's the Story) Morning Glory?»-ի մեջ։ Ըստ Գալլագերի՝ երգը նկարագրում է մտացածին մի ընկերոջ, ով պետք է գա և փրկի քեզ ինքդ քեզնից[2]։

Երգը թողարկվել է որպես ալբոմի երրորդ երգ 1995 թվականին թողարկված իրենց ալբոմից։ Wonderwall-ը ներգրավվել է թոփ 10 երգերի մեջ 13 վարկանշային աղյուսակներում՝ այդ թվում և հայտնի վարկանշային աղյուսակներում Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում։

Երգը Ավստրալիայի Triple J ալտերնատիվ երաժշտական ռադիոյի 20 տարիների թոփ 100 երգերի մեջ գրավել է առաջին հորիզոնականը[3]։ Հայտի շատ արտիստներ, ինչպիսիք են Ռայան Ադամսը, Քեթ Փավրը և ջազ երաժիշտ Բրեդ Մեհլդաուն կատարել են երգի քավր տարբերակներ[4]։

Ձայնագրումը և կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ձայնագրվել է Rockfield Studios լեյբլում Ուելսում 1995 թվականի մայիսին։ Օուեն Մորիսը ստեղծել է երգը կես օրում Նոել Գալլագերի հետ միասին՝ օգտագործելով բրիքվոլինգ ձայնն ինտենսիվ դարձնելու նպատակով[5]։

Լայամ Գալլագերը հանդիսացել է խմբի մենակատարը երգի ձայնագրման ընթացքում։

Երգը գրվել է ֆա դիեզ մինոր գամմայում։ Գալլանգերի ձայնը երգի ընթացքում հասնում է ռեից մինչև ֆա դիեզ։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոելը առաջին անգամ կատարել է երգը մեծբրիտանական հեռուսատատեսությամբ 1995 թվականին։ Խումբը չի կատարել երգը այդ օրվա նախորդ օրը իրենց համերգի ժամանակ։

2002 թվականի օգոստոսին Նոելը փոխեց երգի դասավորությունը։ Այն ոճը, որ նա ցուցադրել էր, նման էր Ռայան Ադամսի քավր տարբերակին։ 2008-2009 թվականներին խումբը վերադարձավ երգը կատարելու կիսաակուստիկ տարբերակին, որը շատ նման էր ալբոմային տարբերակին։

Wonderwall, Round Are Way, Talk Tonight և the Masterplan երգերը կատարվել են MTV համերգի ժամանակ 1996 թվականի օգոստոսին։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը ստեղծվել է Նիգել Դիքի կողմից։ Կա նաև այլընտրանքային տեսահոլովակ, որը հավանաբար ոչ պաշտոնական է, որը հասանելի է համացանցում։ Այն ներառում է ֆիքսված տեսախցիկի նկարահանում։

Երգը հաղթել է 1996 թվականի «լավագույն բրիտանական տեսահոլովակ» անվանակարգում։

Տեսահոլովակը հասել է մոտ 152 միլիոն դիտման Օազիս խմբի յութուբյան պաշտոնական էջում։

Շապիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի կցորդ նկարի ոգեշնչման առարկա են հանդիսացել բելգիացի սյուրռեալիստ արտիստ Ռենե Մագրիտի աշխատանքները և նկարվել է Լոնդոնում՝ գարնան լեռներում։ Ձեռքը, որ բռնում է նկարի շրջանակը, նկարել է արտիստ Բրայան Քենոնը։ Սկզբնական գաղափարի համաձայն՝ Լայամը պետք է լիներ շրջանակում, սակայն Նոելը դեմ քվեարկեց այդ գաղափարին մինչ նկարահանման սկսվելը։ Փոխարենը նրանք կարիք ունեցան մի աղջկա, ով կնկարահանվեր երգի շապիկի համար։ Այդ աղջիկը Անիտա Հերյեթն էր, ով աշխատում էր Creation Records-ում[6]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լայամ Գալլագեր՝ գլխավոր վոկալիստ
  • Նոել Գալլագեր՝ բեք վոկալիստ, ակուստիկ և էլեկտրական կիթառահար, բաս, դաշնամուր
  • Փոլ Արթուրս՝ ակուստիկ կիթառ, մելլոտրոն
  • Ալան Ուայթ՝ հարվածային գործիքներ

Վարկանշային աղյուսակներ և վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Wonderwall-ը հասել է երկրորդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայի երգերի վարկանշային աղյուսակում։ Այն եղել է 10-րդ հորիզոնականում 1995 թվականի վերջին և 26-րդ հորիզոնականը 1990-ականների տասնամյակում։ Երգը վաճառվել է 1,26 միլիոն օրինակով Մեծ Բրիտանիայում ըստ 2012 թվականի ցուցանիշի։

ԱՄՆ-ում երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ժամանակակից ռոք երգերի վարկանշային աղյուսակում աննախադեպ 10 շաբաթների ընթացքում և հասել է 8-րդ հորիզոնականին Բիլլբորդի թոփ 100 երգերի մեջ։ Երգը համարվում է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Իսպանիայի ամենահիթային երգը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականի հունվարին երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ավստրալիայի Triple J ընկերության կողմից ստեղծված 1995 թվականի թոփ երգերի ցանկում,
  • 1997 թվականի գրեմմի մրցանակաբաշխության ընթացքում խումբը մրցանակ է ստացել լավագույն ռոք վոկալային կատարման համար,
  • 2005 թվականին երգը քվեարկվել է որպես բրիտանական լավագույն երգ ողջ պատմության ընթացքում Q Magazine-ի կողմից
  • 2006 թվականին U2 խմբի կիթառահար The Edge-ը համարել է այն երգերից մեկը, որը նա կուզենար գրած լիներ
  • 2014 թվականի փետրվարին երգը եղել է 36-րդը NME ամսագրի կողմից կազմված 500 լավագույն երգերի ցանկում

Քավր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wonderwall-ը եղել է պատմության մեջ ամենահաճախը քավր կատարումներ ունեցող երգերից մեկը։ Մայք Ֆլաուերս Փոփսի կողմից կատարված քավրը օգտագործվել է 1997 թվականին նկարահանված The Jackal ֆիլմում, ինչպես նաև 1999 թվականին նկարահանված Սուպերսթար ֆիլմում։

Ռայան Ադամսի տարբերակը, որ առաջին անգամմ կատարվել է 2001 թվականին ավելի ուշ թողարկվել է 2003 թվականի Love Is Hell pt. 1 EP ալբումում, լավ է ընդունվել Նոել Գալլագերի կողմից։ Այն ներառվել է Սմալվիլ ֆիլմի երրորդ եթերաշրջանում՝ «արագություն» դրվագում։

2006 թվականի վերջին Գալլագերը մեղադրեց Գրին Դեյ խմբին երգը կրկնօրինակելու համար՝ նշելով որ նրանք գոնե պետք է սպասեին իր մահվանը իր երգը գողանալուց առաջ։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Նոյել Գալլագեր. 

մեծբրիտանական սինգլ
# Անվանում Տևողություն
1. «"Wonderwall"»   4:18
2. «"Round Are Way"»   5:52
3. «"The Swamp Song"»   4:19
4. «"The Masterplan"»   5:23
19:52

Վարկանշային աղյուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա 1
Բելգիա Բելգիա 7
Բելգիա Բելգիա, Ֆլանդերս 7
Կանադա Կանադա 5
Կանադա Կանադա, RPM ալտերնատիվ 30 1
Նիդերլանդներ Նիդերլանդներ 8
Ֆինլանդիա Ֆինլանդիա 11
Ֆրանսիա Ֆրանսիա 10
Գերմանիա Գերմանիա 17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]