Training Season

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Training Season»
Դուա Լիպայի սինգլը
Թողարկված15 փետրվարի 2024
Ֆորմատթվային ներբեռնում
Ժանրփսիխոդելիկ փոփ, Եվրո դիսկո և էլեկտրոփոփ
Տևողություն3:29
ԼեյբլWarner
ՊրոդյուսերՔևին Փարքեր
 «Training Season»

«Training Season», բրիտանացի երգչուհի Դուա Լիպայի երգը, որը թողարկվել է 2024 թվականի փետրվարի 15-ին «Warner Records» լեյբլում որպես երգչուհու երրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Երգի պրեմիերան կայացել է 2024 թվականի փետրվարի 4-ին «Գրեմմի» 66-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Լիպան հայտարարել է, որ իր երրորդ ստուդիական ալբոմը թողարկվելու է 2024 թվականին՝ նոր հնչողությամբ, որում նա հեռանում է «Future Nostalgia»-ի (2020) դիսկո հնչողությունից՝ մոտենալով ավելի շատ 1970-ականների փսիխոդելիային[2]։ 2023 թվականի հոկտեմբերին Instagram-ում իր բոլոր գրառումները ջնջելուց հետո Լիպան տեղադրել է իր կարմիր մազերով լուսանկարը՝ «կարոտո՞ւմ ես ինձ» մակագրությամբ[3]։ «Houdini» (2023) սինգլից հետո Լիպան նախատեսել էր 2024 թվականի փետրվարի 15-ին թողարկել «Training Season»-ը՝ որպես իր առաջիկա ալբոմի հաջորդ սինգլ[4]։ Ավելի վաղ երգչուհին արդեն հայտնել էր երգի անվանումը Instagram-ի լուսանկարի միջոցով, որում նա փորձի ժամանակ նկարված է «Training Season» գրությամբ սվիտերով[5]։ 2024 թվականի հունվարի 24-ին Լիպան WhatsApp-ի միջոցով տարածել է երգի գործիքային հատվածը։ Հաջորդ օրը նա հայտարարել է սինգլի մասին սոցիալական ցանցերի իր էջերում[6]։ Երգը գրել է Լիպան Քերոլայն Էյլինի, Դենի Լ. Հարլի, Թոբիաս Ջեսո-կրտսերի և Քևին Փարքերի հետ միասին, իսկ որպես պրոդյուսեր հանդես են եկել Քևին Փարքերն ու Հարլը[1]։

Հունվարի 25-ին Լիպան TikTok-ում կիսվել է «Training Season» երգի տեսահոլովակի թիզերով։ Երգը, որը նա գրել է վատ ժամադրություններից հետո, խոսում է այն մասին, որ ինքը մերժում է ոչ արտահայտիչ սիրահարներին։ Նա մանրամասն խոսել է տեքստի երկակի նշանակության մասին՝ ասելով, որ խոսքը վերաբերում է ինչպես տղամարդկանց տեղեկացնելուն, որ ինքն այլևս չի սովորեցնելու նրանց, թե ինչպես վարվեն իր հետ, այնպես էլ այն մասին, որ ինքն ավարտել է իր անձնական զարգացումը[7]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Variety-ից Ջեմ Ասվադը «Training Season»-ը համեմատել Է ABBA խմբի ստեղծագործության հետ և նկարագրել նրա գործիքային մասը որպես «հզոր դիսկո բիթ», ինչպես նաև գրել է, որ երգի մեղեդին «անցնում է մերձավորարևելյան մոտիվների»»[8]։ Consequence-ից Մերի Սիրոկին գրել է, որ դիսկո-փոփ ոճով երգի հնչողությունը հիշեցնում է «Houdini»-ի մասին, իսկ նրա «կենտրոնացած, ինքնավստահ տեքստը»՝ 2017 թվականի իր «New Rules» սինգլի մասին[9]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Training Season» երգի պաշտոնական տեսահոլովակը, որը նկարահանել է Վինսենթ Հեյկոքը, թողարկվել է 2024 թվականի փետրվարի 15-ին երգի հետ միասին[10]։

Կենդանի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուա Լիպան «Training Season» երգըն առաջին անգամ կենդանի հնչողությամբ կատարել է 2024 թվականի փետրվարի 4-ին «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխության 66-րդ արարողության ժամանակ[11][12]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cassette / CD / digital download / streaming single
  1. "Training Season" – 3:29
  • 7-inch single
  1. "Training Season" – 3:29
  2. "Training Season" (instrumental) – 3:29
  • Digital download / streaming single
  1. "Training Season" – 3:29
  2. "Training Season" (extended) – 4:55
  3. "Training Season" (instrumental) – 3:29
  4. "Training Season" (acapella) – 3:34

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2024) Ամենաբարձր
հորիզոնական
Նիդերլանդներ (Tipparade)[13] 29
South Korea BGM (Circle)[14] 58
South Korea Download (Circle)[15] 54

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ(ներ) Լեյբլ Ծնթ.
Տարբեր 15 փետրվարի 2024 Warner [1]
Իտալիա 16 փետրվարի 2024 Radio airplay [16]
Եվրոպա
  • 7" սինգլ
  • ձայներիզ
  • CD
[17][18][19]
Միացյալ Թագավորություն [20][21][22]
ԱՄՆ [23][24][25]
Ավստրալիա Փետրվարի 2024 [26][27][28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kelly, Tyler Damara (2024 թ․ հունվարի 25). «Dua Lipa announces her latest single, "Training Season"». Line of Best Fit. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  2. Gonzalez, Rebekah (2023 թ․ հոկտեմբերի 27). «Dua Lipa Returns To Instagram With Cryptic New Photo». IHeartMedia. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Merrett, Robyn (2023 թ․ հոկտեմբերի 12). «Dua Lipa Unveils Moody Red Hair After Wiping Instagram: 'Miss Me?'». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Carter, Daisy (2024 թ․ հունվարի 25). «Dua Lipa announces next single "Training Season"». DIY. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  5. Gonzalez, Rebekah (2024 թ․ հունվարի 23). «Dua Lipa Fans Think She Just Secretly Teased Her Next Single». American Top 40. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  6. Major, Michael (2024 թ․ հունվարի 25). «Dua Lipa to Drop New Single "Training Season"». BroadwayWorld. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  7. Daw, Stephen (2024 թ․ հունվարի 25). «Dua Lipa Wants Someone to Show Her the Ropes with Upcoming New Single 'Training Season'». Billboard. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Aswad, Jem (2024 թ․ փետրվարի 15). «Dua Lipa Channels ABBA on Pulsating New Song 'Training Season': Single Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  9. Siroky, Mary (2024 թ․ փետրվարի 15). «Dua Lipa Sweats Out the Stress on New Single "Training Season": Stream». Consequence. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  10. Strauss, Matthew (2024 թ․ փետրվարի 15). com/news/watch-dua-lipa-new-training-season-video/ «Watch Dua Lipa's New 'Training Season' Video». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. Rowley, Glenn (2024 թ․ փետրվարի 5). «2024 Grammys: Dua Lipa Debuts 'Training Season' & Slays 'Houdini' in Mesmerizing Opening Performance». Grammy Awards. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  12. Watch DUA LIPA perform "Training Season", "Dance The Night” & "Houdini" at the 2024 GRAMMYs ՅուԹյուբում
  13. «Tipparade-lijst van week 7, 2024» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  14. «BGM Chart – Week 7 of 2024». Circle Chart (կորեերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  15. «Download Chart – Week 7 of 2024». Circle Chart (կորեերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  16. Daniele, Sara (2024 թ․ փետրվարի 16). «Dua Lipa - Training Season (Radio Date: 16-02-2024)». EarOne (իտալերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  17. «Limited Edition Training Season 7" Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  18. «Limited Edition Training Season Cassette Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  19. «Limited Edition Training Season CD Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  20. «Limited Edition Training Season 7" Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  21. «Limited Edition Training Season Cassette Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  22. «Limited Edition Training Season CD Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  23. «Limited Edition Training Season 7" Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  24. «Limited Edition Training Season Cassette Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  25. «Limited Edition Training Season CD Single». Dua Lipa Official Shop. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  26. «Training Season 7" Single». Warner Music Store. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  27. «Training Season Cassette Single». Warner Music Store. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  28. «Training Season CD Single». Warner Music Store. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]