Tony's Chocolonely

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tony's Chocolonely
Տեսակբիզնես ձեռնարկություն և բրենդ
Հիմնադրված էնոյեմբերի 29, 2005
ՎայրԱմստերդամ, Նիդերլանդներ
ԱրդյունաբերությունՀրուշակեղեն
Կայքtonyschocolonely.com/int/en/(անգլ.) և tonyschocolonely.com
 Tony's Chocolonely Վիքիպահեստում

Tony's Chocolonely, հրուշակեղենի հոլանդական ընկերություն, որի հիմնական նպատակն է արտադրել և վաճառել շոկոլադ` հետևելով արդար առևտրի սկզբունքներին և հակադրվելով ստրկությանը և մանկական աշխատուժի շահագործմանը։ Ընկերությունը համագործակցում է Գանայից և Կոտ դ'Իվուարից առևտրային ընկերությունների հետ` կակաոյի հատիկները գնելով միանգամից ֆերմերներից` նրանց տրամադրելով հավելյալ վճար կակաոյի համար և պայքարելով աշխատանքի շահագործման դեմ։ Իրականում Tony's Chocolonely-ն վճարում է 20% ավելացված վճար։

Ընկերության կարգախոսն է. «Խենթանալ շոկոլադի համար, լուրջ լինել մարդկանց հանդեպ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին հոլանդական Keuringsdienst van Waarde հեռուստաշոուի հետաքննող լրագրող Թեուն վան դե Կեուկենը հայտնաբերել է, որ Հարքին-Էնջըլ համաձայնագիրը (Harkin–Engel Protocol) ստորագրած շոկոլադ արտադրող որևէ ընկերություն չի հետևում 2001 թվականին ձեռք բերված համաձայնություններին։ Նա որոշում է ինքը գործողությունների դիմել և տեսագրում է իր` շոկոլադի 17 սալիկ ուտելը և ինքն իրեն դատի է տալիս` «գիտակցաբար անօրինական ճանապարհով արտադրված ապրանք գնելու համար»։ Իր դեմ գործ հարուցելու համար նա համոզում է Կոտ դ'Իվուարից չորս երեխայի, որոնք նախկինում շահագործվել են կակաոյի պլանտացիներում, ցուցմունք տալ իր դեմ։ 2007 թվականին Հոլանդիայի գլխավոր դատախազությունը հրաժարվում է գործից` դրա` իր իրավասության տակ չլինելու պատճառով։

Այն բանից հետո, երբ որևէ կազմակերպություն չի հետաքրքրվում այլ կերպ շոկոլադ արտադրելու նրա առաջարկով, նա ինքն սկսում է շոկոլադի սեփական արտադրությունը, և նոյեմբերին ներկայացնում կաթնային շոկոլադ, որը պատրաստված էր «ստրկությունից ազատ» կակաոյից։

2007 թվականի փետրվարի 6-ին Ամստերդամում գործող դատարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ Tony's Chocolonely շոկոլադն արտադրվել է` առանց ստրկության կիրառման[1]։ Շվեյցարական շոկոլադի հոլանդացի մի ներկրող ձախողվել է` փորձելով վնասել Tony's Chocolonely-ի հեղինակությանը` պնդելով, թե «անհնար է արտադրել շոկոլադ` առանց աշխատանքային շահագործման»[2]։

Երբ 2010 թվականին արտադրության մեջ է դրվել ընկույզով կաթնային շոկոլադը, հոլանդական Een Vandaag հեռուստաշոուն հայտնել է, որ 9-ամյա երեխաներ մասնակցել են թուրքական ընկույզի բերքահավաքին[3]։ Կազմակերպությունն անմիջապես արձագանքել է` կապ հաստատելով Հոլանդիայում տեղական մատակարարի հետ։ Նույն տարում բրենդի շուկան Հոլանդիայում ընդլայնվել է 4.5 տոկոսով[4]։

2011 թվականին Հենք Յան Բելթմանը դարձել է ընկերության հիմնական բաժնետերն ու ընկերությունը տեղափոխել Վեսթերգասֆաբրիկի մոտակայք։

Ավելացող տեմպերի հետ ընկերությունը որոշել է իր բիզնեսն ընդլայնել դեպի ԱՄՆ` առաջին արտասահմանյան գրասենյակը բացելով Պորտլենդում[5]։

2018 թվականի վերջին ի հավելումն Նիդերլանդների, Tony's Chocolonely-ն վաճառվել է Բելգիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում[6]։ Հոլանդական շուկայում 2018 թվականին դրա բաժինը կազմել է 19 տոկոս` այսպիսով գերազանցելով միջազգային Verkade, Mars և Nestlé ընկերություններին[7]։

2019 թվականին ընկերությունը վաճառք է սկսել Մեծ Բրիտանիայում[8] և Ռումինիայում։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոկոլադե սալիկների տեսականին տարբերվում է ըստ երկների և մատակարարների։ Օրինակ, Նիդերլանդներում հասանելի են ավելի քան մեկ տասնյակ տեսակներ[9]։ Շոկոլադի սալիկներն անհամաչափ են բաժանված, ինչը խորհրդանշում է շոկոլադի արդյունաբերության եկամտի անհամաչափ բաշխումը[10]։

Tony's Chocolonely կաթնային շոկոլադի ամբողջական սալիկ

ԱՄՆ-ում հասանելի տեսականին է[11].

  • Կաթնային շոկոլադ 32%
  • Դառը շոկոլադ 70%
  • Կաթնային կարամել` ծովի աղով 32%
  • Մուգ շոկոլադ` նուշով և ծովի աղով 51%
  • Մուգ կաթնային շոկոլադ` փրեցելով 42%
  • Մուգ շոկոլադ` կոկոսով 51%
  • Կաթնային` ընկույզով 32%
  • Կաթնային շոկոլադ` մեղրով, նուշով և նուգայով 32%
  • Սպիտակ շոկոլադ` ազնվամորիով 28%

Ամեն տարի նոյեմբեր և դեկտեմբերի ամիսներին ընկերությունը ներկայացնում է շոկոլադի երեք նոր տեսականի։ Նոր տեսականին արտադրվում է սահմանափակ քանակությամբ, որոնք ավելացվում են հատուկ, իսկ երբեմն էլ` մշտական հավաքածուների մեջ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Uitspraak Rechtbank Amsterdam, 06 februari 2007 (Dutch)
  2. Tony's Chocolonely mag zich slaafvrij noemen, Trouw, 6 February 2007. (Dutch)
  3. Hoe haalbaar is Fair Trade? (Dutch)
  4. Bij Tony Chocolonely draait het niet alleen om winst maken (Dutch)
  5. «Tony's Chocolonely Launches in Portland». 2015 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  6. «we doen 't saaaaamen». TonysChocolonely.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին. (Dutch)
  7. «Hoe duurzaam is Tony's Chocolonely?». FM.ml. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին. (Dutch)
  8. «Tony's Chocolonely pledges to make the cocoa industry 100% slave free». This is Money. 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Tony's Chocoshop». Tony's Chocolonely (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  10. «Tony's Chocolonely repen zijn expres ongelijk verdeeld». Culy.nl (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մայիսի 17. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
  11. «Tony's Chocolonely». Tony's Chocolonely (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  12. «chocoshop». TonysChocolonely.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tony's Chocolonely» հոդվածին։