«Thank God I Found You» (Փառք Աստծո, ես գտա քեզ), երգ, որը գրվել է ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի, ինչպես նաև Jimmy Jam-ի և Terry Lewis-ի կողմից՝ Մրայա Քերիի՝ 1999 թվականի «Rainbow» ստուդիական ալբոմի համար։ Երգի ձայնագրությանը մասնակցել են երգիչ Joe-ն և 98 Degrees խումբը։ Ռոմանտիկ բալլադը «Rainbow» ալբոմի վերջնական թրեքն էր, քանի որ «Ծիածան (Rainbow)»-ը երջանկություն է, որը գալիս է «Փոթորիկից»՝ հարաբերություններում առկա խնդիրներից հետո։ Երգը թողարկվել է ռեմիքսի հետ միասին որպես այդ ալբոմի երկրորդ սինգլ 2000 թվականին, և զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում, սակայն այդ սինգլը չափավոր հաջողություն է ունեցել ԱՄՆ-ից դուրս։
«Thank God I Found You» երգն առաջին հորիզոնականն է զբաղեցրել Billboard Hot 100 և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթներում՝ Մրայային դարձնելով այն տարիների համար մեկ սինգլների թվով ռեկորդակիր՝ տասնհինգ սինգլ՝ սկսած 1990 թվականից (նրա դեբյուտը «Vision of Love» երգով) մինչև 2000 թվականը։ Երգը դարձել է նաև R&B հիթ-շքերթում #1-ը։ Սինգլը միայն մեկ շաբաթ է անցկացրել հիթ-շքերթի գագաթին՝ ժամանակավորապես տեղաշարժելով Savage Garden խմբի «I Knew I Loved You» երգը։ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան այդ սինգլին ոսկե հավաստագիր է շնորհել 2000 թվականի փետրվարին։ «Thank God I Found You» երգը եղել է Մրայա Քերիի վերջին #1 սինգլը 2005 թվականի «We Belong Together»-ի թողարկվելուց առաջ, Joe-ի առաջին սինգլը ԱՄՆ-ում և 98 Degrees-ի միակ թիվ մեկ սինգլը։
ԱՄՆ-ից դուրս սինգլը հատկապես հաջողություն է ունեցել Կանադայում, որտեղ հասել է երկրի գլխավոր հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին։ Այն նաև ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի լավագույն տասնյակում, լավագույն 20 երգերի ցանկում Բրազիլիայում և 40 լավագույն երգերի ցանկում Ավստրալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հիթ-շքերթներում
Երգը «Լավագույն համատեղ վոկալային փոփ կատարում» անվանակարգում ներկայացվել է Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակի՝ Grammy Award 2001 թվականին՝ պարտվելով այն B. B. King & Dr. John-ին «Is You Is, or Is You Ain’t (My Baby)» երգով։
Երգի հիմնական ռեմիքսը կոչվում է «Thank God I Found You/Make It Last Forever» կամ «Thank God I Found You» (Make It Last Remix)։ Այն վերաձայնագրվել է նոր վոկալ պարտիաներով, ինտերպրետացվելով երգիչ Keith Sweat-ի «Make it Last Forever» երգով և ունի քիչ լիրիկական-մեղեդային ընդհանրություններ «Thank God I Found You» օրիգինալ տարբերակից։ Ռեմիքսին կրկին մասնակցել է Joe-ն, բայց այս անգամ 98 Degrees խումբը մինչ ձայնագրությանը չի մասնակցել, Columbia Records-ի ղեկավարությամբ 2 տարբերակ է ձայնագրվել ռեփի տարրերով, որը կատարել է ռեփեր Nas-ը 98 Degrees-ի վոկալ պարտիայի փոխարեն։ Ռեմիքսն ընդգրկվել է Joe-ի 2000 թվականի «My Name Is Joe» երրորդ ալբոմում։ Բրիտանական Stargate թիմը հանդես է եկել որպես պրոդյուսեր «U. K. Stargate» radio mix ռեմիքսի համար, որն ունեցել է ավելի նվագախմբային և երգեհոնային հնչողություն։ Jimmy Jam-ը և Terry Lewis-ը նույնպես ստեղծել են ռեմիքս, որը կոչվում էր «Celebratory Remix» և ունեցել է ծանր սինթեզ-հնչողություն։
Պաշտոնական տեսահոլովակի ռեժիսորը Brett Ratner-ն է։ Տեսահոլովակը ցույց է տալիս Մրայային, որը երգը կատարում է Joe-ի և 98 Degrees-ի հետ միասին, Մինեսոտայի 101.3 Kdwb ռադիոկայանի մոտ, ամենամյա Վերջին պատահական ամառային պարային համերգի պատվին։ Տեսահոլովակում ցուցադրվում է կապույտ երկինքը, կուլիսների ետևում նկարահանումների ժամանակ Մրայան խաղում է իր Ջեք շան հետ և գրում է նոր երգերի տեքստեր։ Կա նաև լրացուցիչ տեսահոլովակ «Make it Last Remix» ռեմիքսի համար, որտեղ Մրայա Քերին փոքր հյուսքերով գիշերային ակումբում է Joe-ի և Nas-ի հետ։ Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Sanaa Hamri-ն․ նյութը նկարահանվել է ոչ շատ լավ որակով և թողարկվել է տնային վիդեոյի ձևաչափով։