Samsung Galaxy S9/S9+

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy S9/S9+
ԱրտադրողSamsung Electronics
ՏեսախցիկS9 12 մեգապիքսել
S9+ 12 մեգապիքսել (երկու տեսախցիկ)
Օպերացիոն
համակարգ
Անդրոիդ 8.0
ՊրոցեսորSamsung Exynos 9810 և Qualcomm Snapdragon 845
Օպերատիվ
հիշողություն
S9 4 ԳԲ
S9+ 6 ԳԲ
Հիշողության
քարտ
microSD, մինչև 400 Գբ
Մշտական
հիշողություն
64, 128 և 256 գիգաբայթ
ՄարտկոցS9 3000 միլիամպեր
S9+ 3500 միիամպեր
ՉափսS9 147.7 x 68.7 x 8.5 մմ
S9+ 158.1 x 73.8 x 8.5 մմ
ՔաշS9 163 գրամ
S9+ 189 գրամ
ՍերիաGalaxy S
ՆախորդSamsung Galaxy S8 և S8+
Կապված թեմաներSamsung Galaxy Note 8[1]

Samsung Galaxy S9 և Samsung Galaxy S9+ (կրճատ՝ S9 և S9+), Galaxy S սերիայի իններորդ սերնդի անդրոիդ սմարթֆոն, թողարկված է Samsung Electronics ընկերության կողմից։ Թողարկվել է 2018 թվականի փետրվարի 25-ին, Բարսելոնայում, MWC ցուցահանդեսում։  Samsung Galaxy S8 և S8+ հաջորդը[2]։

Galaxy  S9 և S9+ սմարթֆոնները ունեն գրեթե նույն հատկանիշները, ինչ Galaxy S8-ը, նույն չափի էկրան, նույն հարաբրակցությամբ 18/9: S8-ի մատնահետքի սկաները տեղադրված է տեսախցիկի կողքին, իսկ արդեն S9-ի մատնահետքի սկաները  գտնվում է անմիջապես տեսախցիկի ներքևում։ Հեռախոսը քննադատների կողմից ընդհանուր առմամբ արժանացել է դրական կարծիքների, հիմնականում շեշտվել են բարելավված տեսախցիկը, մատնահետքի սկաների ավելի հարմար դիրքը։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորման դրույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy S9 և S9+ դիմացից գրեթե նույն են ինչ S8 և S8+։ Երկուսնել ունեն 1440p Super AMOLED էկրան, 18.5:9 հարաբերակցությամբ, S9 էկրանը 5,8 դյուրմ է, իսկ S9+ 6,2 դյուրմ[3]։ Բոլոր երկրներում (բացառությամբ ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Հոնկոնգի, Ճապոնիայի և Լատինական Ամերիկայի), S9 և  S9+ թողարկվել են Samsung Exynos 9810 պրոցեսորով, իսկ ԱՄՆ-ում, Չինաստանում, Կանադայում, Հոնկոնգում, Ճապոնիայում ևԼատինական Ամերիկյաում թողարկվել է Qualcomm Snapdragon 845[4]։

S9  ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն (RAM)[5], իսկ S9+ 6 ԳԲ։ Երկու տարբերակներն էլ թսղարկվել են 64, 128 և 256 գիգաբայթ մշտական հիշողության տարբերակով, բայց նաև ունեն microSD հիշողության քարտի հնարավորություն, բարձրացնելով մինչև 400 ԳԲ[6]։

Galaxy S9-ի մարտկոցի հզորությունը կազմում է 3000 միլիամպեր, իսկ S9+ 3500 միլիամպեր։

Երկուսնել սմարթֆոններ էլ հագեցած են Dolby Atmos  ձայնային աջակցությամբ։

Սմարթֆոնների  տեսախցիկները բարելավվել են։ S9+ ունի երկու հետին տեսախցիկ, ինչպես Galaxy Note 8-ը, իսկ S9 մեկ տեսախցիկ։ Երկու սմարթֆոններն էլ նկարահանում են 4K և  720p վիդեո։  S9 տեսախցիկը 12 մեգապիքսել է, իսկ  S9+ երկու  տեսախցիկը 12 մեգապիքսել։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

S9 և S9+ աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգի 8.0 Oreo տարբերակով և Samsung Experience 9.0-ով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.samsung.com/global/galaxy/galaxy-note8/
  2. «Samsung announces the Galaxy S9 launch, teases "reimagined" camera». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  3. «Review: Samsung's new Galaxy S9 phones make excellence routine». computerworld. 2018 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  4. https://www.cnet.com/news/snapdragon-845-speed-versus-galaxy-note-8-pixel-2-xl/
  5. «Samsung Galaxy S9 - Full phone specifications». www.gsmarena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  6. «Galaxy S9 Vs. S9 Plus: Which One Should You Buy?». forbes. 2018 թ․ մարտի 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]