Samsung Galaxy Note 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Samsung Galaxy Note 8
ԱրտադրողSamsung Electronics
Պրոցեսոր
  • Exynos: Octa-core 4× 2.3 ԳՀց M2 Mongoose & 4× 1.7 GHz) Cortex-A53 (GTS)
  • Snapdragon: Octa-core 4× 2.35 ԳՀց և 4× 1.9 ԳՀց) Kryo
Մշտական
հիշողություն
  • Միջազգային: 64, 128 or 256 ԳԲ
  • ԱՄՆ և Չինաստան: 64 ԳԲ
Ցանցեր802.11 a/b/g/n/ac 2.4G+5GHz, VHT80 MU-MIMO, Bluetooth® v 5.0 (LE up to 2Mbps) , ANT+ , USB Type C։
Մարտկոց3300 միլիամպեր
Չափս162.5 մմ × 74.8 մմ × 8.6 մմ
Սերիաութերորդ
ՆախորդSamsung Galaxy Note 7
ՀաջորդSamsung Galaxy Note 9
Կապված թեմաներ[1][2]
Գրաֆիկային
ֆորմատներ

Samsung Galaxy Note 8, սմարթֆոն-թաբլեթ, Samsung Galaxy Note սերիայի ութերորդ սերունդը, աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգով։ Մշակվել և վաճառվել է Սամսունգ ընկերության կողմից։ Թողարկվել 2017 թվականի օգոստոսի 23-ին, Samsung Galaxy Note 7-ի իրավահաջորդը[3][4][5][6]։

Սմարթֆոնը հասանելի է տարբեր գույներով կախված տարածաշրջանից։ Հագեցած է S Pen էլեկտրական գրիչով, որը թույլ է տալիս նշումներ անել էկրանին, ստեղծել անիմացիոն հաղորդագրություններ, առանձնացնել և պահպանել, թարգմանություն և այլ գործողություններ իրականացնել[7]։

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորման դրույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy Note 8-ի տեխնիկան շատ նման է Galaxy S8-ի տեխնիկային։ Note 8 սնուցվում է Exynos 8895 կամ Snapdragon 835 պրոցեսորներով (կախված տարածաշրջանից)։ Սմարթֆոնը ունի 6․3 դյուրմ 1440p AMOLED էկրան, և առաջինն է Սամսունգի սմարթֆոնների մեջ, որը ունի երկու ետին հիմնական տեսախցիկ։ Որոնք ունեն բազմաթիվ հնարավորություններ․ պատկերի կրկնակի օպմտիկական կայունացում, կրկնակի օպտիկական խոշորացում, Dual Pixel տեղնոլոգիա (մասնագիտական տեսախցիկների տեխնոլոգիա), կենդանի ֆոկուս։ Տեսախցիկը արժանացել է մեծ գնահատականի, DxOMark-ում համեմատվելով բոլոր սմարթֆոնների հետ, այդ թվում նաև iPhone 8 Plus-ի արժանացել է բավականին բարձր գնահատականի[8][9]։

Սարքը ունի 64, 128, 256 ԳԲ հիշողություն։ Սարքը ունի մատնահետքի սկաներ, որը տեղադրված է տեսախցիկի կողքին։ Ցանցեր, 802.11 a/b/g/n/ac 2.4G+5ԳՀց, VHT80 MU-MIMO, Bluetooth® v 5.0 (LE up to 2Mbps) , ANT+ , USB Type C։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնն աշխատում է Android 7.1.1 Nougat օպերացիոն համակարգով, մշակված Samsung-ի կողմից։ Ավելացվել է նաև Bixby ձայնային օգնականը, առաջադրանքների կատարման համար[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Specifications of Samsung Galaxy Note 8»։ Samsung 
  2. «Galaxy Note 8 Specs»։ GSMArena 
  3. Gartenberg Chaim (20 July 2017)։ «Samsung's next Galaxy Note will be announced on August 23rd»։ The Verge։ Վերցված է 24 July 2017 
  4. Heater Brian (20 July 2017)։ «Samsung's Unpacked event happens August 23, likely bringing the Galaxy Note 8 with it»։ TechCrunch։ Վերցված է 24 July 2017 
  5. Gibbs Samuel (21 July 2017)։ «Galaxy Note 8: Samsung's follow-up to exploding Note 7 to be unveiled on 23 August»։ The Guardian։ Վերցված է 24 July 2017 
  6. Dudley-Nicholson Jennifer (17 August 2017)։ «Samsung hints at bigger, beach-friendly Galaxy Note 8 to launch August 24»։ News.com.au։ Վերցված է 18 August 2017 
  7. «What color Galaxy Note 8 should you buy: Black, grey, gold or blue?»։ Android Central։ 2017-09-11։ Վերցված է 2017-09-27 
  8. Fingas Jon։ «Galaxy Note 8 and iPhone 8 Plus tie for top spot in camera test»։ Engadget (անգլերեն)։ Վերցված է 2017-10-04 
  9. «Galaxy Note 8 ties with iPhone 8 Plus for best smartphone camera: DxOMark»։ Android Authority (en-US)։ 2017-10-04։ Վերցված է 2017-10-04 
  10. Siddiqui Aamir (23 August 2017)։ «A Look at the Galaxy Note 8's New & Improved Software Features»։ xda-developers։ Վերցված է 24 August 2017 
  11. «Samsung Galaxy Note 8 Top 5 Features: Dual Camera, Bixby And More»։ News18։ Վերցված է 2017-08-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]