Samsung Galaxy Note 7
Samsung Galaxy Note 7 | |
---|---|
![]() | |
Արտադրող | Samsung Electronics |
Էկրան | սենսորային էկրան մուլտիտիչ-էկրանի տեսակը SuperAMOLED 5.7 դյուրմ անկյունագծով և QuadHD-բանաձևով 2560×1440, 518 ppi (պիքսել դյուրմում) |
Տեսախցիկ | 12 մեգապիքսելանոց, ավտոֆոկուսով |
Պրոցեսոր | Samsung Exynos 8890 |
Օպերատիվ հիշողություն | 4 ԳԲ |
Հիշողության քարտ | microSD-քարտ մինչև 256 ԳԲ |
Մշտական հիշողություն | 64 ԳԲ |
Մարտկոց | 3500 միլիամպեր ժամ |
Չափս | 153.5 x 73.7 x 7.9 մմ |
Քաշ | 169 գրամ |
Սերիա | Samsung Galaxy Note |
Նախորդ | Samsung Galaxy Note 5 |
Samsung Galaxy Note 7՝ սմարթֆոն-թաբլեթ, Սամսունգ ընկերության արտադրանք, աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգով։ Ներկայացվել է 2016 թվականի օգոստոսի 2, պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի օգոստոսի 19, որպես Galaxy Note 5[1] հաջորդող։ Galaxy Note 7 իր նախորդ մոդելի կատարելագործված տարբերակն է։ Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնը Galaxy Note սերիայի վեցերորդ հեռախոսն է՝ անվանվել է յոթերորդ։ Ընկերությունը գնացել է այդ քայլին, որպեսզի սպառողները համեմատություն չդնեն ընկերության առաջատարի Samsung Galaxy S7 և Note 7 միջև։ Սմարթֆոնը ստացել է խոնավապաշտպանության և ջրադիմացկության սերտիֆիկատ[2]։

Galaxy Note 7 թերություների պատճառով ստեղծված իրավիճակը շատ անհանգստացրեց բնապահպաններին, որովհետև Samsung չէր հայտարարել իր պլաները կապված սմարթֆոնի անվտանգ վերամշակման հարցում[3]։ Եթե սմարթֆոնները դեն նետվեին կստացվեր 730 տոննա տեխնոլոգիական աղբ։ Դա թույլ չտալու համար բնապահպանները խնդրագիր են ուղղել Samsung Electronics, խնդրելով սմարթֆոնները դեն նետելու փոխարեն դրանք վերամշակեն։
Ծրագրային ապահովումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Samsung Galaxy Note 7 աշխատում է Android օպերացիոն համակարգի 6.0.1 Marshmallow տարբերակով, Grace UX ինտերֆեյսով։ Հնարավորություն ունի Android թարմացնել մինչև Android 7.0 Nougat տարբերակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Samsung Galaxy Note 7 arrives August 19th with curved display, iris scanner» (անգլերեն). The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Dan Seifert. «Samsung will announce the Galaxy Note 7 on August 2nd» (անգլերեն). The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Окажутся ли 4,3 миллиона новых смартфонов Samsung на свалке?». Гринпис России. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Обзор Samsung Galaxy Note 7: самый мощный смартфон Samsung. hi-tech.mail.ru (18 августа 2016)