Samsung Galaxy Note 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy Note 9
ԿարգախոսDo what can't be done.


Samsung Galaxy Note 9, սմարթֆոն-թաբլեթ, Galaxy Note սերիայի իններորդ սերունդը, աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգով։ Թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 9-ին, որպես Galaxy Note 8-ի իրավահաջորդը։

Տեխնիկական տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Note 9-ը ունի 6․4 դյուրմ 1440p Super AMOLED, 18.5:9 հարաբերությամբ էկրան։ Էկրանի առջևի դիզայնը մնացել է նույնը, ինչ Note 8-ին է, օգտագործված է Սամսունգի կողմից արտադրվող Infinity Display-ը։ Էկրանը պատրաստված է Gorilla Glass 5 ապակուց։

ԱՄՆԿանադայի և Չինաստանի համար նախատեսված սմարթֆոնի տարբերակը աշխատում է Qualcomm Snapdragon 845 պրոցեսորով, իսկ ամբողջ աշխարհի համար նախատեսված տարբերակը Samsung Exynos 9810 պրոցեսորով։ Ունի հիշողության երկու տարբերակ, 128 և 512 Գբ նաև microSD քարտի հնարավորություն, մինչև 1 տերաբայթ։ Օպերատիվ հիշողոթյունը 6 Գբ է։

Սմարթֆոնը ունի IP68 ստանդարտի ջրադիմացկունություն և USB-C միակցիչ, ունի 3.5 մմ ստերեո բարձրախոս և AKG բարձրախոսներ Dolby Atmos-ի աջակցությամբ։ Մարտկոցի հզորությունը կազմում է 4000 միլիամպեր։

Մատնահետքի սկաները տեղադրված է տեսակցիկների ներքևի հատվածում, ինչպես S9/S9+ մոտ է[1][2][3][4][5][6][7][8][9]։

Note 9-ի էլեկտրոնային գրիչի (S Pen) մեջ ավելացվել է Bluetooth անլար կապի միջոցը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը գրիչի միջոցով առանց էկրանին դիպչելու կառավարել։

Սմարթֆոնի մեջ առկա են Սամսունգ ընկերության բոլոր դրոշակակիր ֆունկցիաները՝ Samsung DeX, Bixby Camera, Document editor (փաստաթղթերի խմբագրիչ), Samsung Pay, Stylus և այլն[10]։

Սմարթֆոնը աշխատում է Անդրոիդ 8.1 տարբերակով և Samsung Experience-ի 9.5 տարբերակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Samsung Galaxy Note 9 Will Feature In-Screen Fingerprint Sensor». 2017 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Samsung Galaxy Note 9 release date, price, news and leaks». TechRadar (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  3. «Samsung Galaxy Note 9 - Mobilizujeme.cz». mobilizujeme.cz (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  4. «Upcoming Samsung Galaxy Note 9 will ship with 6GB of RAM». Digital Trends (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  5. «Samsung Galaxy Note 9 Rumors: Release Date, Specs and More». Tom's Guide (անգլերեն). 2018 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  6. Black, Marie. «Is the Galaxy Note 9 the latest to get the notch treatment?». Tech Advisor (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  7. «Samsung Galaxy Note 9 leaks and rumours: release date, price and specs». T3 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  8. «Galaxy Note 9 Price, Release Date and Specs: What you need to know». Trusted Reviews (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  9. «Archive». SamMobile (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  10. «Samsung Galaxy Note9 - Full phone specifications». www.gsmarena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]