Android Oreo
Արտաքին տեսք
Տեսակ | ՕՀ, բջջային օպերացիոն համակարգ և software version? |
---|---|
Ստեղծող | Google, Open Handset Alliance |
Ընտանիք | Linux |
Ծրագրային կոդ | Ազատ և բաց ծրագրային ապահովում, |
Առաջին թողարկում | հուլիսի 20, 2017 |
Վերջին տարբերակ | 8.0 (2017 թվականի օգոստոսի 21) |
Փաթեթեների կառավարիչ | Google Play |
Առկա է | Բազմալեզու |
Միջուկի տեսակ | Մոնոլիտային մոդիֆիկացված Linux միջուկ |
Ինտերֆեյս | Material Design |
Արտոնագիր | Apache արտոնագիր և Android Open Source Project |
Զարգացման կարգավիճակ | Ակտուալ |
Մասն է | Android տարբերակների ցանկ |
Նախորդ | Android Nougat |
Հաջորդ | Android Pie |
Անվանված է | Օրեո |
Կայք | Պաշտոնական կայք |
ելակոդ | և բաց ծրագրային ապահովում, |
Android Oreo Վիքիպահեստում |
Android Oreo, Android բջջային օպերացիոն համակարգի 8-րդ տարբերակ, որը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 21-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մարտի 21-ին Google ընկերությունը հրատարակել է առաջին թողարկումը, որը մատչելի էր Nexus 5X-ի, Nexus 6P-ի, Nexus Player-ի, Pixel C-ի և Pixel սմարթֆոնի համար[2]։ Google-ը մշակողների համար կթողարկի ընդամենը 4 թողարկում։ Երկրորդը, որն այժմ բետա-տարբերակ է համարվում, թողարկվել է 2017 թվականի մայիսի 17-ին[3], հայտնվել են հունիսին և հուլիսին։ Վերջնական պաշտոնական թողարկումը կայացել է 2017 թվականի օգոստոսի 21-ին։
Նոր ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծանուցումների նոր արտաքին տեսք՝ ծանուցումների կետեր (Notification dots)։
- Ծանուցումների ալիքները հնարավորություն են տալիս կարգավորել տարբեր ծանուցումներ յուրաքանչյուր գործողության համար։ Օրինակ, սոցիալական ցանցերի հավանումները և բաժանորդագրումները կարող են ստանալ տարբեր ծանուցումներ և ձայներ։
- Պատկերը՝ պատկերում (թույլ է տալիս խելախոսներում և պլանշետներում պատուհանային ռեժիմով տեսանյութեր դիտել։ Ռեժիմի ժամանակ կհայտնվի մի փոքր պատուհան, որը տեղակայված կլինի բոլոր հավելվածներից վեր։ Տվյալ կերպով կարելի է, օրինակ, YouTube-ի որևէ տեսանյութ դիտել և զուգահեռ աշխատել որևէ ուրիշ հավելվածով)։
- Ֆոնային պրոցեսների, տեղակայման հետևման պրոցեսների և Wi-Fi-ի սքանի սահմանափակում։
- Google Chrome դիտարկչի 57-րդ տարբերակում ավելացվել է մի տեխնոլոգիա, որը սահմանափակում է ոչ ակտիվ ներդիրների բեռնավորումը պրոցեսորի վրա։ Հետևաբար կմեծացվի ինքնավար աշխատանքի ժամանակը․ ֆոնային պրոցեսների գորժողությունների լրացուցիչ կսահմանափակվի՝ մարտկոցի լիցքի խնայման համար։
- «Խելացի պահոց» ֆունկցիան թույլատրում է սարքից ավտոմատ ջնջել ավելի քան 90 օր առաջ սինխրոնիզացված տեսանյութերը և պատկերները[4]։
- Դինամիկ պատկերակներ (նոր տարբերակում հավելվածները կարող են փոփոխել պատկերակները՝ առանց ամբողջ հավելվածի թարմացման։ Դա հավելվածներին թույլ կտա պատկերակների միջոցով ցուցադրել նրանց կարգավիճակը)։ Պատկերակների բեյջերը թույլ կտան երկար հպման օգնությամբ գլխավոր էկրանից կամ մենյույից զննել հավելվածների ծանուցումները։
- Նախկինում հաղորդվել է, որ Android 8.0-յում կավելանա Gboard Copy Less ֆունկցիան, որը կկանխագուշակի, երբ օգտատերը կփորձի գտնված օբյեկտի հասցեն ուղարկել այլ հավելվածում։ Հենց որ հավաքվի տեքստի այդ ֆրագմենտը նշող «it’s at»-ը, Gboard-ը կտա համապատասխան հուշումը։
- Կոնտեքստով համապատասխան հավելվածների ավտոմատ ներդրում։ Օրինակ, էլեկտրոնային փոստի հաղորդագրության մեջ հանդիպած հեռախոսահամարը կկապնվի հեռախոսահամարի հավաքման պատուհանի հետ, հասցեն կբացի քարտեզների հավելվածը, իսկ ամսաթիվը՝ օրացույցը։
- Էկրանային ժեստերի ճանաչում, որոնք ցանկացած իրավիճակում բացում են համապատասխան հավելված։ Օրինակ, օրացույցը բացելու համար բավական կլինի մատով էկրանի վրա պատկերել C տառը։
- Գրանցման հավելվածներում բաժանորդային տվյալների ավտոլրացում (դիտարկիչների ավտոլրացման նմանակ)։ Օգտատիրոջ տվյալները կսինխրոնիզացվեն Google-ի հաշվի հետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dave Burke (2017 թ․ օգոստոսի 21). «Introducing Android 8.0 Oreo» (անգլերեն). Google. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Michael Crider (2017 թ․ մարտի 21). «Android O Developer Preview Supports Nexus 5X and 6P, Nexus Player, Pixel and Pixel XL, and Pixel C». Android Police (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Dave Burke (2017 թ․ մայիսի 21). «What's New in Android: O Developer Preview 2 & More». Android Developers Blog (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Обзор Android 8.0 Oreo | AndroidLime» (ռուսերեն). androidlime.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Google представляет Android 8.0 Oreo: безопаснее, умнее, мощнее и приятнее» (ռուսերեն). Fan-Android.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.