Android Nougat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Android Nougat
Android Nougat Logo.svg
Android Nougat screenshot 20170116-070000.png
Android Nougat-ի էկրանը
ՏեսակԱնդրոիդ
ՍտեղծողԳուգլ և Open Handset Alliance
Ծրագրային կոդԱզատ և բաց ծրագրային ապահովում
Առաջին թողարկումօգոստոսի 22, 2016
Վերջին տարբերակ7.1.2 Nougat (03.04.17)
Առկա էԲազմալեզու
ԻնտերֆեյսMaterial Design
ԱրտոնագիրAndroid Open Source Project
Զարգացման կարգավիճակԱկտուալ է
Մասն էAndroid տարբերակների ցանկ
ՆախորդAndroid 6.0 Marshmallow
ՀաջորդAndroid Oreo
Անվանված էՆուգա (քաղցրավենիք)
Կայքandroid.com/versions/nougat-7-0/
Աղբյուր կոդև բաց ծրագրային ապահովում

Android Nougat, Անդրոիդ օպերացոիոն համակարգի ամենաթարմ տարբերակ:

Օպերացիոն համակարգի պաշտոնական թողարկումը տեղ է ունեցել 2016 թվականի օգոստոսի 22-ին[1][2]: Նոր օպերացիոն համակարգի անվանումը ընտրված էր օգտատերերի կողմից՝ Nougat, թեև շատերը սպասում էին Nutella անվանումը[3]: Առաջին Android Nougat-ով սմարթֆոնը LG V20-ն էր, որի թողարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, Սան Ֆրանցիսկոյում[4]: Nougat-ը նկատելի փոփոխություններ է կատարել օպերացիոն համակարգում, օրինակ էկրանի վրա բաժանված էկրանի տեսքով կարող էին գտնվել միաժամանակ մի քանի հավելված, ծանուցումների ներդրված պատասխանների աջակցում, նաև OpenJDK` Java-յում API գրաֆիկայի Vulkan վիզուալիզացիայի աջակցում և աջակցվող սարքերում համակարգի թարմացումների ամբողջականություն:

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Android 7.0 Nougat-ը ստացել է էկրանի բազմապատուհան բաժանման հնարավորություն, որում երկու հավելվածններ կարող են գրավել էկրանի երկու մասերը:
  • Արագ հասանելիության նշանները այժմ գտնվում են կոմպակտ պանելում
  • Իրականացվել է հեռախոսահամարների օգնությամբ մտնող զանգերի ֆիլտրացումը:
  • Բարելավված են ծանուցումները:
  • Խնդիրների ֆոնային անցում՝ բոլոր բացված հավելվածները և կատարվող օպերացիաները կարելի է «Ակնարկ» ստեղնի օգնությամբ բերել հիմնական էկրան: Կրկնակի սեղմումը բացում է նախորդ խնդիրը, իսկ պահումը թույլ է տալիս ընտրել պետքականը բոլոր մատչելիների միջև: Նման ֆունկցիան հաջողությամբ օգտագործվում է Windows-ում՝ Alt+Tab ստեղների կոմբինացիայի շնորհիվ:
  • Գիշերային ռեժիմը թույլ է տալիս հասնել էկրանի վրա ինֆորմացիայի ցուցադրման ամենաբարենպաստ տարբերակին՝ հակադրականության և պայծառության ավտոմատ փոփոխման միջոցով[5]:
  • Մեկ հավելվածի ծանուցումների կարող են միացված լինել:
  • «Doze» էներգախնայողության բարելավված ֆունկցիա: Մինչ այդ այն աշխատում էր միայն երբ հեռախոսը անշարժ էր, սակայն այժմ Google-ը պնդում է, որ Doze «խնայում է էներգիան ամեն անգամ, երբ էկրանը միացվում է»[6]:
  • Նոր «Data Saver»-ը սահմանափակում է ֆոնային ռեժիմում բջջային տվյալների օգտագործումը և կարող է աշխատացնել հավելվածների ներքին ֆոնկցիաները, որոնք ստեղծված են բացթողային ընդունակութկունը քչացնելու համար, օրինակ՝ հոսքային մուլտիմեդիայի քչացման համար[6]:
  • "Նկարը նկարում" ֆունկցիայի աջակցում
  • 72 նոր emoji[7].
  • Վիրտուալ իրականության ռեժիմի լրիվ աջակցում:

Մշակման պլատֆորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին Google-ը հայտարարել է, որ Android-ը Java Runtime EnvironmentApache Harmony պրոեկտից կանցկացնի OpenJDK[8]: Google-ը հայտարարել է, որ անցումը եղել է Java-յից Android և այլ պլատֆորմների միջև «ընդհանուր կոդային բազայի» ստեղծման ջանքերի մի մասը, նաև թույլ են տալիս օգտագործել հայտնի Java 8 ֆունկցիաներ Android-ում[2][9]: Քիչ անց Google-ը խոստովանել է, որ դեպի OpenJDK անցումը թույլ կտա պլատֆորմը ազատել Օրաքլ ընկերության հավակնությունից[8][9]:

Ընդլայվել են ART-ի հնարավորությունները, որոնք թույլ է տալիս հավելվածի տեղադրման ժամանակ վերածել այն մեքենայական կոդի: AOT-կոմպիլյացիայի նոր տարրբերակը լրացված է կոդի պրոֆիլավորման աջակցմամբ JIT-կոմպիլյատորով՝ առավելագույն արտադրողականության հասնելու կամ նվազագույն հիշողության սպառման համար[6]:

2016 թվականի ապրիլի 16-ին Google-ը հրատարակել է օպերացիոն համակարգի երկրորդ բետա տարբերակը: Նորամուծություններից պետք է նշել նոր API 3D-ռենդերինգը, որը ույլ է տալիս 3D հավելվածների մշակողներին թույլատվություն ստանալ գրաֆիկական պրոցեսորին, ինչը նկատելիորեն բարելավվում է գրաֆիկաի արտադրողականությունը[10]:

Այժմ օգտատերը կարող է օգտագործել Launcher shortcuts արագ հասանելիության հատուկ կոճակները, որոնք հավելվածի միացման հետ միաժամանակ կատարում են նախապես ծրագրավորված գործողությունը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Google выпустила финальную версию Android Nougat»։ Вести Hi-Tech։ Վերցված է 22 August 2016 
  2. 2,0 2,1 «Android 7.0 Nougat»։ Android։ Վերցված է 22 August 2016 
  3. «Android Nougat: официальное название Android 7.0 | AndroidLime»։ androidlime.ru։ Վերցված է 2016-07-01 
  4. «Первым смартфоном с предустановленным Android 7.0 Nougat станет LG V20»։ Վերցված է 2016-08-23 
  5. «Android N: что нового? | AndroidLime»։ androidlime.ru։ Վերցված է 2016-03-22 
  6. 6,0 6,1 6,2 «Android N for Developers»։ Android Developers։ Վերցված է 10 March 2016 
  7. «Состоялся официальный релиз Android 7.0 Nougat»։ Վերցված է 2016-08-23 
  8. 8,0 8,1 «Android N switches to OpenJDK, Google tells Oracle it is protected by the GPL»։ Ars Technica։ Վերցված է 7 January 2016 
  9. 9,0 9,1 «Google confirms next Android version won’t implement Oracle’s proprietary Java APIs»։ VentureBeat։ Վերցված է 30 December 2015 
  10. «Android N: новая версия Developer Preview | AndroidLime»։ androidlime.ru։ Վերցված է 2016-04-15