Android 6.0 Marshmallow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Android Marshmallowից)
Jump to navigation Jump to search
Android 6.0 Marshmallow
Android 6.0-en.png
Android 6.0 Marshmallow-ի սկզբնական էկրանը
Տեսակօպերացիոն համակարգ
ՍտեղծողGoogle, Open Handset Alliance
ԸնտանիքAndroid
Առաջին թողարկումմայիսի 28, 2015[1]
Առկա էԲազմալեզու
ԻնտերֆեյսMaterial Design
Արտոնագիրազատ ծրագրային ապահովում և Android Open Source Project
Զարգացման կարգավիճակԱկտիվ մշակվում է
Մասն էAndroid տարբերակների ցանկ
ՆախորդAndroid Lollipop
ՀաջորդAndroid Nougat
Անվանված էՄարշմելոու
ԿայքՊաշտոնական կայք
Android Marshmallow Վիքիպահեստում

Android 6.0 Marshmallow[2][3], Անդրոիդ բջջային օպերացիոն համակարգի տարբերակ, որը ներկայացվել էր 2015 թվականի մայիսի 28-ին Google I/O կոնֆերենսի ժամանակ: Այն ունի մի շարք նորամուծություններ և ֆունկցիաներ, որոնք տարբեվրում են իրենց նախորդից՝ Android Lollipop-ից[4]։

Նորամուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայացքից՝ Android Marshmallow-ը շատ չի տարբերվում Android Lollipop-ից։ Material Design հասկացությունը՝ լիովին պահպանվել է[5]։

Երևացող տարբերություններից կարելի է նշել հետևյալները՝

  • Սարքի բացումը՝ մատնահետքի օգնությամբ
  • Google Now On Tap ֆունկցիայի աջակցում
  • 2 Սիմ-քարտերի բնականոն աջակցում
  • Doze տեխնոլոգիան ընդունակ է քչացնել ֆոնային հավելվածների մարտկոցի էներգիայի օգտագործումը
  • Օգտվողի գաղտնիության կենտրոն - անձնական տվյալների և սարքի ֆունկցիաների հասանելիության կառավարում
  • Project Brillo - «խելացի» տան հետ աշխատանքի համակարգ
  • Բազմապատուհանային ռեժիմ[6]
  • Կարգավորումներում՝ յետնային ֆոնի գույնի փոփոխման հնարավորություն՝ բացից դեպի մուգ (միայն մշակողների համար, չի աշխատում փորձնական տարբերակում)[7]
  • Հայտնվեց Apple Pay-ի նմանական հավելված՝ Android Pay[8]
  • Թարմացված զատկային ձու, որը հայտնվում է Android-ի տարբերակի վրա 4-5 անգամ սեղմելուց հետո
  • USB-ով այլ սարքի լիցքավորման հնարավորություն[9]
  • Ոչ մեծ թվով ներ անիմացիաներ
  • System Tuner UI՝ թաքնված մենյու, որը թույլ է տալիս տեսնել մարտկոցի լիցքի տոկոսները և օգտագործել արագ կարգավորումները

Թարմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Nexus 5-ը, Nexus 6-ը, Nexus 7-ը (2013), Nexus 9-ը և Nexus Player-ը՝ եղել են առաջին սարքերը, որոնք ստացել են օպերացիոն համակարգի հետևյալ տարբերակը(Android 6.0)։ Անմիջական թարմացում կարելի է կատարել Android 5.0-ից և 5.1-ից[10]։ Nexus-ից հետո թարմացումը մատչելի դարձավ Asus-ի ֆլագմանային սմարթֆոնների համար[11], ինչպես նաև Alcatel-ի, Սամսունգի, HUAWEI-ի, HTC-ի, Sony-ի, LG-ի, OnePlus-ի և Xiaomi-իի համար[12]։ Նույնպես մատչելի կդառնա ներկառուցված ծրագրային ապահովման շնորհիվ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]