Mobile World Congress

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mobile World Congress 2012

MWC (կամ Mobile World Congress Barcelona), ամենամյա ցուցահանդես, որ կազմակերպվում է GSMA-ի կողմից և հիմնականում է նվիրված է բջջային կապի արտադրությանը։

Ներկա պահին ցուցահանդեսը անց է ակցվում իսպանական Բարսելոնա քաղաքում, հիմնականում փետրվար կամ մարտ ամիսներին։ Այստեղ հիմնականում մասնակցություն են ունենում սարքավորումներ արտադրողները, ցանցային սարքավորումների մատակարարները, անլար ցանցերի ներկայացուցինչերը և այլն։ Այստեղ տարեկան այլցելությունների քանակը կազմում է ավելի քան 100 000 մարդ, այն պարագայում երբ բջջային հեռախոսների արտադրողները հաճախ այստեղ են անց կացնում իրենց ապագա հեռախոսների ցուցադրություները[1]։

Ցուցահանդեսի կազմակերպիչ GSMA-ն ընդլայնել է ցուցահանդեսների անցակացման վայրերը երկուսով՝ Շանհայ (Չինաստան) և Լոս Անջելես (ԱՄՆ), սակայն MWC շարունակում է ասոցացվել Բարսելոնաի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձության անունը բազմից կրել է փոփոխություններ։ Իրադարձության ստեղծումը կապվում է 1987 թվականին Բրյուսելում անց կացված բիզնես-կոնֆերանսից՝ «Pan Europe Digital Cellular Radio»։

«GSM համաշխարհային կոնգրեսս»-ը առաջին անգամ տեղի է ունեցել 1993 թվականին Հռոմում։ Հետագայում տարեց տարի այն անց է կացվել նոր քաղաքներում՝ Նիս, Բեռլին, Լիսսաբոն, Աթենք և Մադրիդ։ Քաղաքներով շրջագայությունը ավարտվեց 1996 թվականին և այն կայացավ Կաննում և շարունակվեց այստեղ անց կացվել շուրջ 10 տարի շարունակ։ Հենց այս շրջանում էլ, 2003 թվականին անունը փոփոխություն կրեց և դարձավ՝ 3GSM World Congress։

2006 թվականին իրադարձությունը տեղափոխվեց Բարսելոնա արդեն նոր անունով՝ Mobile World Congress, որը առաջին անգամ օգտագործվեց 2008 թվականին։ 2011 թվականին GSMA-ն հայտնեց, որ կնքել է երկարաժամկետ պայմանագիր այն մասին, որ ցուցահանդեսը պետք է անց կացվի Բարսելոնայում մինչև 2023 թվականը[2]։

2020 թվականի փետրվարին մեծ թվով ներկայաուցիչները հայտարարեցին, որ հրաժարվում են մասնակցել փետրվարի 24-27-ը կայանալիք միջոցամանը և հիմնական պատճառ հանդիսացավ Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսը։ Չմասնակացող ընկերությունների շարքերից էին՝ Deutsche Telekom, Ericsson, Intel, LG, Nokia, STMicroelectronics, Vivo և Vodafone։ 2020 թվականի փետրվարի 11-ին GSMA-ն որոշում կայացրեց ամբողջությամբ չեղարկել միջոցառումը՝ քանի որ անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել մասնակիցների առողջությունը պահպանման համար։ Խնդիրներից խուսափելու համար չինացի մասնակիցները մինչ միջոցառումը պետք է անցեին երկշաբաթյա ստուգում, ինչպես նաև պետք է ստուգվեր բոլոր մասնակիցների ջերմությունը։ Չինական արտադրողներ Huawei և Samsung-ը որոշեցին կրճատել իրենց մասնակցությոնը[3][4][5]։ 2020 թվականի փետրվարի 12-ին GSMA-ի գլխավոր տնօրեն Ջոն Հոֆֆմանը հայտարարեց, որ MWC 2020-ը տեղի չի ունենա, քանի-որ այս պայմաններում «անհնար» է այն անց կացնել[6]։

Միջազգային հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին GSMA Mobile Asia Expo-ն վերանվանվեց Mobile World Congress Shanghai-ի[7]։

2016 թվականին CTIA-ը հայտարարեց GSMA-ի հետ համագործակցության մասին, որպեսզի ամենամյա առևտրային ցուցահանես Super Mobility-ը փոխարինվի Mobile World Congress Americas-ի։

Ցուցահանեսը առաջին անգամ անց կացվեց Սան Ֆրանցիսկոյում, իսկ արդեն հաջորդ տարի 2018 թվականին Լոս Անջելեսում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alleven Monica (մարտի 1, 2018)։ «GSMA wraps 'hugely successful' MWC18 despite fewer attendees than expected»։ FierceWireless։ Վերցված է հուլիսի 30, 2018 
  2. «MWC staying in Barcelona until at least 2023 - GSMA CEO»։ Telecompaper։ հունվարի 23, 2020։ Վերցված է փետրվարի 12, 2020 
  3. Singh Manish։ «MWC hangs by a thread after Nokia, DT and other big names back out»։ TechCrunch (en-US)։ Վերցված է փետրվարի 12, 2020 
  4. Kleinman Zoe (փետրվարի 11, 2020)։ «Coronavirus: Facebook and Intel ditch MWC tech show»։ BBC News (en-GB)։ Վերցված է փետրվարի 12, 2020 
  5. Tibken Shara։ «Samsung pares back MWC presence on coronavirus concerns»։ CNET (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 12, 2020 
  6. Warren Tom (փետրվարի 12, 2020)։ «The world’s biggest phone show has been canceled due to coronavirus concerns»։ The Verge (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 12, 2020 
  7. Zaharov-Reutt Alex (հուլիսի 15, 2015)։ «Mobile World Congress Shanghai 2015 starts today thru 17 July»։ iTWire։ Վերցված է փետրվարի 12, 2020 
  8. Segan Sascha (հունիսի 22, 2016)։ «CTIA, the US Mobile Show, Becomes MWC Americas»։ PC Magazine։ Վերցված է փետրվարի 12, 2020 
  9. Notwell Lindsay (սեպտեմբերի 21, 2018)։ «Top 3 Takeaways from the 2018 Mobile World Congress Americas»։ Network Computing։ Վերցված է փետրվարի 12, 2020