Jump to content

Ro'ya TV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ro'ya TV
պատկերանիշ
ՏեսակՀեռուստատեսային կենտրոն
Երկիր Հորդանան
Ղեկավարության կենտրոնJordan Media City
Բացվեց2023
Կայքroya.tv

Ro'ya TV (արաբ․՝ قناة رؤيا الفضائية), մասնավոր հեռուստաալիք Հորդանանում, որը գործունեությունը սկսել է 2011 թվականի հունվարի 1-ին։ Այն մաս է կազմում «Al-Sayegh» մեդիախմբին։ Ro'ya-ն ապագայի մասին իր տեսլականում հայտնում է, որ ցանկանում է դառնալ ժամանակակից բովանդակությամբ որակյալ մեդիահարթակ ստեղծելու վրա հիմնված կառույց, որը կբավարարի 21-րդ դարի արաբների պահանջարկը։ Ալիքը հեռարձակում է լայն շրջանակ ընգրկող ծրագրեր, այդ թվում լուրեր, թոք-շոուներ, վավերագրական ֆիլմեր և ժամանցային շոուներ։ Ալիքի HD տարբերակի թողարկումը սկսել է 2017 թվականի մայիսի 7-ին[1][1][2][2][3] [4]։

Ծրագրեր

Լուրերի, սպորտի և հեռուստասերիալների հետ մեկտեղ ալիքը հեռարձակում է նաև մի շարք երգիծական և կատակերգական հաղորդումներ, որոնք վեր են հանում հասարակական և քաղաքական խնդիրները Հորդանանում և ողջ Արաբական աշխարհում։ «Haki Jarayed»-ը Roya TV-ի ամենահայտնի հաղորդումն է, որը երկու տարի եղել է եթերում (2012-2014)։

Ծանոթագրություններ

  1. 1 2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. 1 2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  4. https://youtube.com/watch?v=l8tvJ06Xwnc