Prince Poppycock

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Prince Poppycock
Ծնվել է1977
Վիրջինիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերմյուզիքլ
Մասնագիտությունօպերային երգիչ և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունInterlochen արվեստի կենտրոն
 Prince Poppycock Վիքիպահեստում

Արքայազն Փոփիքոք (անգլ.՝ Prince Poppycock, ի ծնե՝ Ջոն Էնդրյու Քուեյլ (John Andrew Quale), 1977, Վիրջինիա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, հեղինակ-կատարող, դերասան և շոումեն։ Մասնագիտացումը՝ մյուզիքլ և օպերա։ Քուեյլը իր ստեղծած կերպարին անվանում է «չարաճճի օպերային դենդի»[2][3][4][5]։ Poppycock-ը ամերիկյան հանրության ուշադրությունը գրավել է 2010 թվականին՝ մասնակցելով «America’s Got Talent» հեռուստաշոուի հինգերորդ սեզոնի մրցույթին[1]։ 2010 թվականի սեպտեմբերի 15-ին, հայտնվելով մասնակիցների եզրափակիչ քառյակում, նա զբաղեցրել է չորրորդ տեղը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուեյլը ծնվել է ԱՄՆՎիրջինիա նահանգում[6]։ Մեծացել է ձիերի ֆերմայում։ Մանկության տարիներին անընդհատ ինչ-որ բան է երգել և մի քանի մանկական երգչախմբերի անդամ է եղել։ Նրա առաջին ելույթը տեղի է ունեցել Քենեդիի կենտրոնում՝ որպես Վաշինգտոնի ազգային օպերայի մանկական երգչախմբի անդամ[7]։ Ավագ դասարաններում և քոլեջում Քուեյլն ակտիվորեն համերգներ է տվել մյուզիքլներով։ Պատանեկության տարիներին նրա կուռքերն էին՝ David Bowie-ը, The Smiths-ը, Depeche Mode-ը, Գիլբերտը և Սալիվան[8]։ 2001 թվականին Քուեյլը միացել է Endora սինտիպոպ խմբին՝ որպես վոկալիստ և հեղինակ-կատարող։ 2005 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել է ուսումնասիրել մյուզիքլների բեմադրությունը Beverly Hills Playhouse»-ում։ Քուեյլը նաև ձայնագրել և թողարկել է «Worldview» մենահամերգը, ինչպես նաև մասնակցել է Բրայան Գլիսոնի «Rise Up and Shout!» վավերագրական ֆիլմին, որը նվիրված է ԼԳԲՏ համայնքին պատկանող երիտասարդների շրջանում քամինգ աութի խնդիրներինմ[9]։

Փոփիքոք կերպարի «ծնունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուեյլը ստեղծել է Prince Poppycock անունով կերպար, օպերային երգիչ, որը 2006 թվականին հանդես է եկել բարոկկո դենդիի շքեղ հանդերձանքով։ Այդ ժամանակ նա երգում էր Լոս Անջելեսի գիշերային ակումբներում[10]։ Քուեյլը People Magazine ամսագրին տված հարցազրույցում ասել է․ «Փոփիքոքը իմ դիմակն է»։ «Մարդուն տվեք դիմակ և նա ձեզ ցույց կտա ճշմարտությունը Commedia dell’arte ոճով»[11]։ New York Post ամսագիրը նշում է, որ Փոփիքոքի ելույթներում զգալի են «հումորը, հեգնանքը և սարկազմը»։ Նա կրում է արհեստականորեն կարված կոստյումներ և «հագնվում էր այնպես, կարծես նա դուրս էր եկել ֆրանսիական բարոկկո նկարից (պանտալոններ, սպիտակ պարիկ և գունատ դիմահարդարում)»[12]։ Նրա դեմքը սպիտակեցված է գունատ դիմափոշիով, ինչը ծաղրածուի հիերարխիայի ամենաբարձր մակարդակի և ժամանակակից ծաղրածու ատրիբուտներից ամենահին պատկանելության վկայությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ^ a b c d e f «Rock, roll with CMA Music Festival tonight», The Tampa Tribune, September 1, 2010.
  2. Prince Poppycock bio page for John Andrew Quale Արխիվացված 2010-08-19 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  3. Ann Magnuson, The Paper, February 2007.
  4. Roy Rogers Oldenkamp, «WeHo’s Rise Up & Shout Debuts», WeHo News, August 9, 2007.
  5. John Andrew Quale, homepage on MySpace
  6. ^ a b c d e f Sean Daly, «The battle of the high Cs: 'Talent’s' Jackie hunts Quale», The New York Post, September 4, 2010.
  7. ^ a b c d e f Victoria George, «Cast/Creative biographies», The Ugly Beast, New York Theatre Festival, 2004—2010 National Music Theater Network, Inc.
  8. ^ Endora band history, Endora’s official site Endpop.com
  9. ^ «Rise Up & Shout! film preview», Honolulu Rainbow Film Festival, The Honolulu Gay & Lesbian Cultural Foundation, October 2008.
  10. ^ Maria Sciullo, «Richland singer in close race on 'Talent'», Pittsburgh Post-Gazette, September 08, 2010.
  11. ^ Cynthia Wang and Jessica Herndon, «Secrets of 'America’s Got Talent' top 10»[dead link], People, September 7, 2010.
  12. ^ Deborah Starr Seibel, «‘Talent’ scare: The night the buzzers went dead backstage», New York Post, August 22, 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Prince Poppycock» հոդվածին։