Papers, Please (տեսախաղ, 2013)
Papers, Please | |
---|---|
Papers, Please-ի պատկերանիշը | |
Մշակող | 3909 LLC |
Հրատարակիչ | 3909 LLC |
Դիստրիբյուտոր | App Store, PlayStation Store, Playism?, Humble Store, GOG.com և Steam |
Միջերեսի լեզու | անգլերեն[1], ֆրանսերեն[1], գերմաներեն[1], իսպաներեն[1], բրազիլիական պորտուգալերեն[1], ռուսերեն[1], իտալերեն[1], ճապոներեն[1], լեհերեն[1] և ուկրաիներեն[1] |
Նկարիչ | Lucas Pope? |
Կոմպոզիտոր | Lucas Pope? |
Ղեկավարներ | Լուկաս Պոուպ |
Ծրագրավորող | Լուկաս Պոուպ |
Վայր | Arstotzka? |
Թողարկման թվական | օգոստոսի 8, 2013, փետրվարի 12, 2014, դեկտեմբերի 12, 2014 և դեկտեմբերի 12, 2017 |
Պլատֆորմներ | Windows, macOS, Linux, iOS, PlayStation Vita, Android |
Շարժիչ | Unity, (նախկինում OpenFL/HaxeNME) |
Ժանր | քվեստ[2] և simulation video game? |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Կրիչ | թվային ներբեռնում և թվային բաշխում |
Կառավարում | մկնիկ և թաչսքրին |
🌐 | papersplea.se(անգլ.) |
Papers, Please Վիքիպահեստում |
Papers, Please (հայերեն` «Փաստաթղթերը, խնդրում եմ» կամ «Թղթերը, խնդրում եմ»), համակարգչային խաղ է, որը ստեղծվել է անկախ ծրագրավորող Լուկաս Պոուպի կողմից և թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 8-ին Windows և OS X հարթակների համար Steam թվային բաշխման համակարգի միջոցով։ 2014 թվականի փետրվարի 12-ին հասանելի դարձավ Linux-ի համար խաղի տարբերակը, 2014 թվականի դեկտեմբերի 12-ին թողարկվեց iOS-ի խաղի տարբերակը, իսկ 2022 թվականի օգոստոսի 5-ին հասանելի դարձավ Android սարքերի համար։
Այուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղը սկսվում է 1982 թվականին Արստոտցկա կոչվող հորինված նահանգում գտնվող անցակետում։ Գլխավոր հերոսը շահում է աշխատանքի վիճակախաղը և աշխատանքի է անցնում որպես սահմանապահ ծառայության միգրացիոն ծառայության աշխատակից։ Ամեն խաղային օր խաղացողը հերթով ստուգում է միգրանտների փաստաթղթերը, ովքեր մտնում են անցակետ և փորձում են մտնել Արստոցկայի տարածք։ Խաղացողի խնդիրն է ստուգել դրանց իսկությունը և համապատասխանությունը բոլոր կանոններին, որոնք խաղացողը ստանում է ղեկավարությունից ամեն աշխատանքային օր։ Որքան շատ մարդկանց սպասարկի խաղացողը, այնքան ավելի շատ վարկեր նա կվաստակի՝ խաղային արժույթ։ Ամեն օրվա վերջում խաղացողն ինքն է ընտրում, թե ինչի վրա ծախսի վաստակած վարկերը, բայց չպետք է մոռանա, որ պետք է կերակրի և պահի նաև իր ընտանիքը։
Խաղի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսը ներգաղթի սպա է գեղարվեստական Արստոցկա երկրում[3], ով աշխատում է Արևելյան Գրեշտինի անցակետում[4]։ Աշխատանքի հետ մեկտեղ գլխավոր հերոսը ստանում է 8-րդ կարգի ծառայողական բնակարան, որտեղ ապրելու է ընտանիքի հետ[4]։ Աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացիները և վերադարձող համաքաղաքացիները հերթով մտնում են անցակետ և փաստաթղթեր ներկայացնում խաղացողին, որն իր հերթին պետք է ուսումնասիրի դրանք և որոշի՝ թույլ տալ այցելուին գնա Արստոցկա, թե ոչ[4][5]:.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Steam — 2003.
- ↑ http://www.giantbomb.com/papers-please/3030-41931/
- ↑ Cristina Costantini (2013 թ․ մայիսի 8). «New 'Papers Please' Video Game May Surprise You». ABC News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Papers, please review». IGN. 2013 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Javy Gwaltney (2013 թ․ ապրիլի 14). «Glory to Arstotzka: Papers, Please and an interview with its creator». Culture Mass. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)