Metro 2033 (համակարգչային խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Metro 2033
Մշակող{{{2}}} 4A Games
ՀրատարակիչTHQ
Akella
Deep Silver(Redux)
ԴիստրիբյուտորSteam, GOG.com, Microsoft Store, Nintendo eShop, PlayStation Store և Էպիկ գեյմզ սթոր
Միջերեսի լեզուռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն
ԽաղադիզայներՎիչեսլավ Արիստով
ՍցենարիստԴմիտրի Գլուխովսկի
Անդրեյ Պրոխորով
Վիչեսլավ Արիստով
ՆկարիչԱնդրեյ Տկաչենկո
ԿոմպոզիտորԱլեքսեյ Օմելչուկ
Գեորգի Բելոգլազով
ՂեկավարներԱնդրեյ Պրոխորով
ԾրագրավորողՕլես Շիշկովստով
Ալեքսանդր Մաքսիմչուկ
Ալեքսեյ Բույնիցկի
Սերիայի մասMetro
ՀաջորդMetro: Last Light?
ՎայրՌուսաստան
Թողարկման թվականWindows, Xbox 360
{{{2}}} 2010, Մարտի 16
{{{2}}} 2010, Մարտի 18
{{{2}}} 2010, Մարտի 19
{{{2}}} 2010, Մարտի 19
{{{2}}} 2010, Մայիսի 13 (X360)
{{{2}}} 2010, հունիսի 25(PC)
{{{2}}} 2010, Մարտի 20
PS4, Xbox One
{{{2}}} 2014, օգոստոսի 26
{{{2}}} 2014, օգոստոսի 29[1]
Linux
2014, դեկտեմբերի 11[2]
OS X
2015 ապրիլի 14[3]
ՊլատֆորմներMicrosoft Windows
OS X
Linux
Xbox 360
Playstation 4
Xbox One
Շարժիչ4A Engine
Վերջին տարբերակ1.2
Վերջին տարբերակի թվական2010 Հուլիս
ԺանրFirst-person shooter
Survival horror
Խաղի ռեժիմՄիամասնակցային խաղ
PEGI16+
USK18
ESRBM — Mature
ԿրիչDVD, Steam
Սիստեմային
պահանջումներ
ՄԻնիմալ Պահանաջումներ
  • ՕՀ։ Windows XP
  • CPU: Dual core (կամ ավելի բարձր)
  • RAM: 1 ԳԲ
  • HDD: 12 ԳԲ
  • Վիդեոքարտ՝ DirectX 9, Shader Model 3 compliant graphics cards (GeForce 8800, GeForce GT220 կամ ավելի բարձր)

Առաջարկվող Պահանաջումներ

  • ՕՀ։ Windows 7, Windows 8
  • CPU: Ցանկացած Quad Core կամ 3.0+ ԳԳՀ-ին համարժեք Dual Core CPU
  • RAM: 2 ԳԲ
  • HDD: 12 ԳԲ
  • Վիդեոքարտ՝ DirectX 10 compliant graphics card (GeForce GTX 260 կամ ավելի բարձր)
ԿառավարումPC: ստեղնաշար և մկնիկ, գեյմպադ
Xbox 360: գեյմպադ
🌐4a-games.com/metro-2033.html
 Metro 2033 (video game) Վիքիպահեստում

Metro 2033-ը (հայերեն՝ Մետրո 2033) 4A Games ընկերության ստեղծած first-person shooter և survival horror ժանրի խաղն է, որ թողարկվել է THQ ընկերության կողմից։ Ի սկզբանե, 2010 թվականին թողարկվել է միայն Xbox 360 և Microsoft Windows պլատֆորմների համար, սակայն 2014 թվականին Deep Silver ընկերությունը թողարկում է խաղի թարմացված (Redux) տարբերակ, որը հասանելի է դառնում նաև PS4, Xbox One և Linux պլաֆորմներին։ Խաղը հիմնված է Դմիտրի Գլուխովսկիի գրած Metro 2033 վեպի վրա և պատմում է Միջուկային պատերազմից հետո մնացած Մոսկվայի մասին, որտեղ ողջ մնացածները ստիպված ապրում են մետրոյի կայարաններում՝ գոյատևելու համար։ Խաղի գլխավոր հերոսն է Արտյոմը, ով պետք է վերջ դնի չար մուտանտ ցեղի գոյությանը, որոնց «Սևեր» են կոչում։

Metro 2033-ը խաղացվում է առաջին դեմքից։ Խաղացողները խաղի ընթացքում հանդիպելու բազում թշնամիների, որոնց շարքում են ոչ միայն մուտանտները, այլ նաև մարդիկ։ Նրանց ոչնչացնելու համար խաղացողին տրվում են բազմատեսակ զենքեր, որից հետո էլ խաղացողը ինքը պետք է որոշի, թե ինչպես խաղալ. բաց հարձակում կատարել, գաղտագողի մոտենալ և սպանել թշնամուն, թե հեռու մնալ կռվի դաշտից և առաջ անցնել։ Ռազմամթերքը կարելի է կամ հավաքել մահացած թշնամիների մարմիններից կամ էլ գնել խաղում հանդիպող վաճառողներից։ Երկիր մոլորակի ամբողջ մակերևույթը, ինչպես նաև մԵտրոյի թունելների որոշ հատվածները պատված են ռադիացիաով, որի պատճառով էլ հերոսը տվյալ վայրերում պետք է կրի հակագազ։ Կռվի ժամանակ հակագազ կրելիս այն կարող է վնասվել (կոտրվում է ապակին)։ Մահից խուսափելու համար հերոսը պետք է հնարավորինս շուտ նոր հակագազ գտնի։

Metro 2033-ը քննադատներից բարձր և դրական գնահատականներ է ստացել։ Գովել են խաղի սարսափ էլեմենտները, մանրամասն դետալավորված տեղանքները և գրավիչ սյուժեն, սակայն քննադատվել է գրաֆիկական և AI-ի հետ կապված խնդիրների համար։

Խաղի սիկվելը՝ Metro: Last Light թողարկվել է 2013 թվականի մայիսին[4], որն էլ շարունակում է նախորդ խաղի սյուժեն։

Gameplay[խմբագրել | խմբագրել կոդը]

Metro 2033-ը շութեր է առաջին դեմքից[5]։ Դեպքերը հիմնականում տեղի են ունենում Մոսկվայի մետրոների ցանցի թունելներում, սակայն խաղում կան նաև հատվածները, որոնք տեղի են ունենում Երկրի մակերևույթին՝ Մոսկվայի ավերակների վրա[6]։ Խաղի սյուժեն պատմվում է գծային միամասնակցային արշավի ոճով[7], իսկ սյուժեի կարևոր կետերը ցուցադրվում են cutscene-ների միջոցով[8]։

Խաղացողները խաղի ընթացքում հանդիպելու են բազում թշնամիների, որոնց շարքում են ոչ միայն մուտանտները, այլ նաև մարդիկ։ Նրանց ոչնչացնելու համար խաղացողին տրվում են բազմատեսակ զենքեր՝ րեվոլվերներ, հրացանները և նաև ավելի անսովոր զենքեր ինչպիսին է օրինակ՝ ճնշական խաչադեղը[9]։ Մարդկանց դեմ կռիվներում թշնամիները կարող են թաքնվել և շրջապատել Արտյոմին, իսկ մուտանտների դեպքում, նրանք բաց հարձակում կկատարեն և կփորձեն կծել հերոսին[10]։ Ալտերնատիվ տարբերակով խաղացողները կարող են գաղտագողի սպանել թշնամիներին կամ էլ փախչել կռվից առանց որևէ մեկին հանդիպելու[10] Այս դեպքերում հարմարավետ է օգտագործել նետողական դանակները, որոնց շնորհիվ կարելի է սպանել թշնամուն հեռվից կամ էլ օգտագործել խլացուցիչով զենքեր[11]։ Եթե հերոսը վիրավոր է, ապա կարելի է սպասել մինչ առողջությունը վերականգնվի կամ էլ դեղորայք օգտագործել՝ ավելի արագ բուժվելու համար[7]։

«Тургеневская» կայարանը

Խաղի ընթացքում հերոսը քիչ ռազմամթերք ունի, իսկ պաշարը թարմացնելու համար պետք է մահացած թշնամիներից անհրաժեշտ փամփուշտներ և իրեր հավաքել կամ էլ գաղտնարաներ գտնել[7], որտեղ նույնպես անհրաժեշտ ռազմամաթերք կա։ Խաղում առկա են 5.45×39մմ փամփուշտները (խաղում կոչվում է «Ռազմական դասի զինամթերք»), որը մետրոյում գումարի դեր է տանում[7]։ Խաղացողը կարող է այն նոր զենքեր, հագուստ և զինամթերք գնելու համար օգտագործել կամ էլ կռվի դաշտում կրակել թշնամիների վրա, որը ի տարբերություն հասարակ փամփուշտների ավելի մեծ վնաս էթ հասցնում[10]։ Քանի որ մետրոյի թունելներում հիմնականում բավականին մութ է (կամ էլ քիչ է լուսավորված), հերոսը կարող է էլեկտրական լապտեր օգտագործել՝ մթության մեջ ավելի լավ տեսնելու համար[7]։ Մետրոյի որոշ վայրերը և երկրի մակերևույթը ծածկված են ռադիացիայով, որի պատճառով էլ հերոսը պետք է երբեմն հակագազ կրի[11]։ Կռվի ժամանակ հակագազ կրելիս այն կարող է վնասվել, (կոտրվում է ապակին) և այդ դեպքում պետք է շտապ նոր հակագազ գտնել։

Խաղի սյուժեում հնարավոր է կատարել բարոյական որոշումներ[12]։ Եթե խաղացողը կարեկցող լինի և օգնի մետրոյի բնակիչներին կամ պատահական անցորդներին, (օրինակ՝ անտուններին Ռազմական դասի զինամթերք տա) ապա խաղի վերջաբանը կփոխղվի և խաղացողը ականատես կլինի այլ cutscene-ի։ Այս որոշումները երբեք չեն ներկայացվում խաղում և շատ հնարավոր է չնկատել և չիմանալ նրանց գոյության մասին[13]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտյոմ — խաղի գլխավոր հերոսը
  • Ալեքսանդր «Սուխոյ» Սուխով — Արտյոմի հայրը, «ВДНХ» կայարանի ղեկավարը
  • Հանտեր — «Սպարտա» միաբանության մարտիկ։ Խաղի ընթացքում հայտնվում է միայն ամենասկզբում և ամենավերջում, թե ինչ է լինում նրա հետ, հայտնի չէ, հավանաբար մահանում մետրոյում։
  • Ժենյա — Արտյոմի ընկերը
  • Բուրբոն — Արտյոմին ուղեկցողը, ով խոսք է տալիս տանել նրան «Сухаревская» կայրան։ Հենց այնտեղ էլ մահանում է։
  • Խան — խորհրդավոր մարդ, ով ծանոթացնում է Արտյոմին ուրվականների և անոմալիաների հետ։
  • Անդրեյ «Մաստեր» — Խանի ընկերը
  • Սաշա — «Павелецкая» անունով լքված կայարանում մնացած երեխան։
  • Ուլման — Մելնիկի ջոկատի անդամ
  • Պավել — Ուլմանի ջոկատի զինվոր։ Մահանում է դեպոյում։

*Մակսիմ Կամարով — «Павелецкая» կայարանի պաշտպանների առաջնորդը ովքեր պաշտպանում էին այն էվակուացիայի ժամանակ։ Պաշտպաններից վերջին ողջ մնացած մարդն էր։

  • Մելնիկ — Հանտերի ընկերը, ում Արտյումը պետք է հասնցեր «Սպարտայի» մեդալիոնը։
  • Դանիլա — Մելնիկի ջոկատի անդամ։ Գրադարանից հետո այլևս չի հայտնվում խաղում
  • Վոլոդյա — Մելնիկի ջոկատի անդամ։ Զբաղվում է էլետրոնիկայի հարցերով։ Խաղում առաջին անգամ հայտնվում է Սպարտայում։
  • Բորիս — Մելնիկի ջոկատի անդամ։ Մահանում է «Д-6»-ի ճանապարհին։
  • Ստեփան — Մելնիկի ջոկատի անդամ։ Մահանում է «Д-6»-ի ճանապարհին (մահի տեսարանը չի ցուցադրվում խաղում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Metro: Redux release date announced». ign.com. 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  2. Larabel, Michael (2014 թ․ դեկտեմբերի 11). «Metro Redux Games Launch For Linux». Phoronix. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Metro Redex launches for the Mac platform, continues success story». 2015 թ․ ապրիլի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  4. «Metro: Last Light Homepage». 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  5. «IGN Reviews». 2010 թ․ մարտի 19. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  6. Muncy, Jake (2015 թ․ հունվարի 16). «Metro 2033 And The Poetics Of Urban Agoraphobia». Kill Screen. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Sterling, Jim (2010 թ․ հունվարի 30). «Review: Metro 2033». Destructoid. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  8. Bandini, Paolo (2010 թ․ մարտի 26). «Metro 2033». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Metro 2033 Review». 2010 թ․ մարտի 18. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  10. 10,0 10,1 10,2 Snyder, Dave (2010 թ․ մարտի 23). «Metro 2033 Review». Giant Bomb. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  11. 11,0 11,1 Rossignol, Jim (2010 թ․ մարտի 16). «Metro 2033». Eurogamer. էջ 1–2. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  12. Shocock, Andrew (2013 թ․ հունիսի 18). «Metro: Интервью с Д. Глуховским». Igromania (Russian). Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Stafford, Patrick (2013 թ․ մարտի 10). «Metro 2033 retrospective». Eurogamer. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.