Love (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Love
Love-ը համանուն ալբոմի շապիկին
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ
ԺանրերՓսիխոդելիկ ռոք
ֆոլկ ռոք
բարոկկո-փոփ
պրոտոփանկ
ռիթմ ընդ բլյուզ
Գործունեություն1965—1980, 1989—1996, 2002—2005
ԼեյբլElektra
One Way
RSO
Կայքlovearthurlee.com
Անդամներ
Արթուր Լի
Բրայնա ՄաքԼին
Ջոն Էկոլզ
Քեն Ֆորսի
Դոն Կոնկա
 Love (band) Վիքիպահեստում

Love, 60-ականների վերջի և 70-ականների սկզբի ամերիկյան ռոք խումբ է։ Խմբի ղեկավարներն են վոկալիստ, տեքստերի հեղինակ և կիթառահար Արթուր Լին և տեքստերի երկրորդ հեղինակ, կիթառահար Բրայան ՄաքԼինը։ Նրանց երաժշտության մեջ միացվել են ռոքնռոլի, ավտոտնակային ռոքի, ֆոլկի և փսիխոդելիկ ռոքի տարրեր։ Խմբի բավականին չափավոր հաջողությունը ոչ մի համեմատության մեջ չի մտնում այն բանի հետ, թե որքան բարձր է գնահատվում նրա ստեղծագործությունը քննադատների կողմից։ 1967 թվականին «Forever Changes» ալբոմը ճանաչվել է ռոք երաժշտության պատմության նշանավոր ալբոմներից մեկը։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Byrds-ի, Buffalo Springfield-ի, The Doors-ի, The Mamas & the Papas-ի հետ միառժամանակ ծագած Love-ը, որը ղեկավարում էր երգիչ և կիթառահար Արթուր Լին, արդյունավետ էր 60-ականներին Լոս Անջելեսում։ Ոգեշնչված The Byrds-ի ստեղծագործությամբ, խումբն սկսել է ֆոլկ ռոքից, սակայն հետագայում անցել է այլ ոճերի, այդ թվում՝ ռիթմ ընդ բլյուզ, փոփ և հարդ ռոք։

Արթուր Լին Մեմֆիսից Լոս Անջելես է տեղափոխվել իր ընտանիքի հետ, երբ 5 տարեկան էր։ 17 տարեկանում նա նվագել է տեղական խմբերում, օրինակ՝ «Arthur Lee and the LAGs»-ում, որի մեջ մտնում էր Love-ի ապագա մասնակից Ջոն Էկոլզը։ Խումբը «Capitol»-ի համար ձայնագրել է «The Ninth Wave» գործիքային սինգլը։ Love-ը ձևավորվել է անհայտ երաժիշտների կողմից։ Բրայան ՄաքԼինը The Byrds-ի ռոուդ-մենեջերն էր, իսկ Քեն Ֆորսին նվագել էր The Surfaris-ի հետ։ Սկզբում Լին խումբն անվանել էր The Grass Roots, սակայն շուտով փոխել էր անունը, քանի որ այդ անունն արդեն այլ խումբ էր կրում։

Love-ի առաջին ալբոմը քննադատների կողմից որակվել է դասական, որպես նորաստեղծ ֆոլկ ռոքի համար և վաճառվել է 150.000 օրինակով։ 1966 թվականին թողարկվել է Love-ի առաջին «My Little Red Book» սինգլը, որը գրվել է Բերտ Բակարակի և Հել Դևիդի կողմից և ունեցել է աննշան հաջողություն։ 1967 թվականի երկրորդ Da Capo ալբոմը առանձնացել էր այդ պահին արդիական երգերի թմրադեղային թեմատիկայով, ջազի տարրերով և խմբի կազմի որոշ փոփոխություններով։ Ալբոմը որոշ առումով նորարարական էր, քանի որ ձայնասկավառակի երկրորդ կողմն ամբողջությամբ զբաղեցնում էր «Revelation»-ի 19 րոպեանոց ստեղծագործությունը, ինչը ռոք երաժշտության պատմության առաջին դեպքերից էր։ Նա նաև ներառել է Love «7 and 7 Is» լավագույն 40 հիթերը։ Սակայն Love-ի լավագույն ալբոմ է ճանաչվել Forever Changes-ը, որը թողարկվել է 1967 թվականին։

Առաջին կազմի մասնակիցները չարաշահել էին թմրանյութերի օգտագործումը, ինչը գրեթե հանգեցրել է խմբի փլուզմանը։ ՄաքԼինը հերոինի չափից մեծ դոզա էր ընդունել, ապա նյարդային խանգարում է տարել։ Էկլոլզը և Ֆորսին նույնպես թմրադեղերից լուրջ կախվածություն են ունեցել։ 1968 թվականին Լին վերակազմավորել է խումբը և վարձել խմբի երեք նոր անդամների, ինչպես նաև չորս ժամանակավոր երաժիշտների Four Sail և Out Here ստուդիական ալբոմների ձայնագրման համար։ Կարճ ժամանով նա նույնիսկ վերանվանել է իրեն Արթուրլի (Arthurly):

Love-ը շրջագայություն է կատարել Անգլիայում (այն դեպքում, երբ խումբը հազվադեպ է լքել նույնիսկ Լոս Անջելեսը)։ Խումբը հրավիրվել էր մասնակցելու հայտնի Վուդստոքի փառատոնին, սակայն հրաժարվել էր ներքին տարաձայնությունների պատճառով[1]։ 1970 թվականի մարտին ձայնագրվել են Ջիմի Հենդրիքսի հետ։ «The Everlasting First»-ն ընդգրկվել է False Start (1970) ալբոմում։ 1971 թվականին խումբը ձայնագրել է Dear You անվանումով ալբոմը, որը թողարկվել է միայն 2009 թվականին՝ Love Lost անունով։ 1973 թվականին ձայնագրվել է Black Beauty ալբոմը։ Ալբոմն այդպես էլ պաշտոնապես չի թողարկվել «Buffalo Records» լեյբլի սնանկացման պատճառով։

1967 թվական

2009 թվականին Լիի և Հենդրիքսի համատեղ ձայնագրությունը աճուրդի էր հանվել անհայտ անձանց կողմից և գնվել Հենդրիքսի երկրպագուների կողմից, իսկ հետո թվայնացվել և համացանցում տեղադրվել է The Blue Thumb Acetate բուտլեգի տեսքով[2]։ Այն պարունակում է 4 երգ, այդ թվում «The Everlasting First»-ը։

Մասնակիցների ճակատագիրը խմբի փլուզումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում էր, որ Լին սոլո ալբոմ կգրի «Columbia»-ի համար, սակայն նրա դեբյուտը՝ հարդ ռոք «Vindicator»-ը, 1972 թվականին թողարկվել է «A&M» լեյբլում։ Love-ի վերջին ալբոմները, սկավառակը վատ էին վաճառվում։ 1973 թվականին Լին ծրագրել էր ևս մեկ սոլո ալբոմ ձայնագրել Փոլ Ռոթշիլդի «Buffalo Records» ալբոմում, սակայն լեյբլը փակվել էր դեռ LP-ի թողարկումից առաջ։ 1974 թվականին Արթուր Լին հավաքում է Love-ի նոր կազմը, որը շուտով հիասթափեցնել է շատ երկրպագուների նոր նյութի բացակայության պատճառով։ Լիի հաջորդ փորձը 1977 թվականին «Da Capo Records»-ում սոլո EP-ն էր։ 1979 թվականին նա հյուրախաղերով հանդես է եկել ՄաքԼինի հետ։ 1980 թվականին «Rhino Records»-ում թողարկվել է 60-ականների երգերի «Best of Love» հավաքածուն։ 1981 թվականին նույն լեյբլը թողարկել է Լիի նոր սոլո սկավառակը, որն առաջինն էր 7 տարվա ընթացքում։ 1994 թվականին Արթուր Լին Նյու Յորքի Das Damen փանք-խմբի հետ միասին հյուրախաղերով հանդես է գալիս Love ցուցանակի ներքո գտնվող ակումբներում, ինչը բերել է հանդիսատեսի և քննադատների հիացական արձագանքը։ Այդ վերադարձը ընդհատվել էր 1996 թվականին, քանի որ Լին, ով նախկինում խնդիրներ ուներ օրենքի հետ, դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման ապօրինի զենք պահելու համար, այն բանից հետո, երբ նա ատրճանակով սպառնացել էր իր հարևանին։ Սակայն 6 տարի անց՝ 2001 թվականի դեկտեմբերին, նա ազատ է արձակվել վաղաժամկետ, քանի որ պարզվել է, որ մեղադրանքը չի հաստատվել անհերքելի ապացույցներով։

2002 թվականին Արթուր Լին և Ջոն Էկոլսը հավաքել են նոր կազմ՝ «Love with Arthur Lee» անվամբ, և կատարել են մի շարք համերգներ, որոնք համընկել են «Forever Changes» ալբոմի թողարկման 35-ամյակի հետ։ 2003 թվականի հունիսին, նույն կազմով, խումբը ելույթ ունեցավ Գլասթոնբերիի ռոք փառատոնում 150,000 հանդիսատեսի առջև[3]։

1998 թվականի սկզբին Քեն Ֆորսին մահացել է գլխուղեղի քաղցկեղից։ ՄաքԼինը, ի վերջո, վերադարձել է երաժշտություն ստեղծագործելու գործին։ Նա մահացել է 1999 թվականին Սուրբ ծննդյան օրը՝ սրտի կաթվածից։ «IfYouBelieveIn»ը (1997) և «Candy’s Waltz»-ը (2000) նրա մենակատար և դեմո ձայնագրությունների հավաքածուն են 60-ականներից մինչև 80-ականներ։ 2006 թվականի սկզբին Արթուր Լիի մոտ լեյկեմիա է ախտորոշվել, նույն տարվա հունիսին Ռոբերտ Պլանտը բարեգործական համերգ էր կազմակերպել` երաժշտի բուժման համար միջոցներ հայթայթելու համար, որին, բացի իրենից, մասնակցում էին Yo La Tengo-ն, Ռայան Ադամսը և Clap Your Hands Say Yeah-ը։ Արթուր Լին կյանքից հեռացել է 2006 թվականի օգոստոսի 3-ին։

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«My Little Red Book» սինգլի գովազդային ցուցանակ

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարի Անուն Ամենաբարձր դիրքը հիթ-շքերթներում
UK US
1966 Love
  • Լեյբլ։ Elektra Records
  • Տարածող։ CD, DL, LP
57
1967 Da Capo
  • Լեյբլ։ Elektra Records
  • Տարածող։ CD, DL, LP
80
1967 Forever Changes
  • Լեյբլ։ Elektra Records
  • Տարածող։ CD, DL, CS, LP
24 154
1969 Four Sail
  • Լեյբլ։ Elektra Records
  • Տարածող։ CD, DL, LP
102
1969 Out Here
  • Լեյբլ։ Blue Thumb /Harvest
  • Տարածող։ CD, LP
29 176
1970 False Start
  • Լեյբլ։ Blue Thumb
  • Տարածող։ CD, LP
184
1974 Reel to Real
  • Լեյբլ։ RSO Records
  • Տարածող։ LP
1992 Arthur Lee % Love
  • Լեյբլ։ New Rose
  • Տարածող։ CS, CD, LP
2009 Love Lost]
  • Ձայնագրվել է 1971 թվականին
  • Լեյբլ։ Sundazed
  • Տարածող։ CD, DL, LP
2011 'Black Beauty'
  • Ձայնագրվել է 1973 թվականին

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980: Love Live (1978 թվականի համերգ)
  • 1982: Studio/Live (1970 թվականի համերգ)
  • 2003: The Forever Changes Concert
  • 2003: Back on the Scene — live at «My Place», Santa Monica, 1991

Կոմպիլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995: Love Story 1966—1972
  • 2003: The Best of Love
  • 2006: Love: The definitive Rock Collection"

Սիլգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Март 1966: «My Little Red Book»/«A Message To Pretty»
  • Июль 1966: «7 and 7 Is» b/w «No. Fourteen»
  • Декабрь 1966: «She Comes In Colors»/«Orange Skies»
  • Март 1967: «Que Vida»/«Hey Joe»
  • Декабрь 1967: «Alone Again Or»/«A House Is Not A Motel»
  • Июнь 1968: «Your Mind and We Belong Together» b/w «Laughing Stock»
  • 1994: «Girl on Fire» b/w «Midnight Sun»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Էկոլզը իր ոգեշնչման աղբյուր է նշել The Coasters-ի կիթառահարին։
  • 1966 թվականին The Doors-ը երեք անգամ հանդես է եկել որպես օժանդակ նվագախումբ՝ Love-ի «Brave New World, Hollywood» ակումբի ելույթներում։
  • Ռուսաստանում Love-ը մի շարք երկրպագուներ է ձեռք բերել Եգոր Լետովի շնորհիվ, ով շատ հարցազրույցներում նրանց անվանել էր իր սիրելի խումբը։
  • Իր հարցազրույցներում Ջիմ Մորիսոնը բազմիցս նշել է, որ Love-ը և The Kinks-ը իր սիրելի խմբերն են։
  • Երկար ժամանակ համարվել էր, որ Արթուր Լին վիրավորված է Electra-ից, քանի որ նրանք նախընտրում էին The Doors-ին (1993 թվականին «Los Angeles Times»-ին տված հարցազրույցում նա բողոքել է , որ Elektra-ն օգտագործել է իրենցից վաստակած գումարը The Doors-ին գովազդելու համար)։ Բայց պետք չէ մոռանալ, որ ժամանակին հենց Լին էր համոզել Ջեք Հոլցմանին ուշադրություն դարձնել Մորիսոնին, և ավելին, չնայած այն բանին, որ «Doors»-ի ներկայացումը Elektra-ն չէր հավանել, Արթուրն իրենն էր պնդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]